ԱՄՆ-ը պնդում է, որ պետք է պատժել նրանց, ովքեր ուժ են գործադրել

Երեկ ուշ երեկոյան Վաշինգտոնում «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան Հայաստանի քաղաքական ուժերին կրկին հորդորել է երկխոսություն սկսել:

Այն հարցին, թե ի՞նչ հավելյալ մանրամասներ կարող է հաղորդել ամերիկացի դիվանագետը ԱՄՆ-ի կողմից երկխոսության, այսպես կոչված, «կլոր սեղանի» ձեւաչափի վերաբերյալ, Բրայզան պատասխանել է. - «Մենք կցանկանայինք տեսնել, որ բոլոր խոշորագույն քաղաքական կուսակցությունների` ընդդիմադիր, իշխանամետ, կոալիցիայի անդամները, բոլորը հավաքվեն միասին քննարկման համար, քննարկում, որը կներկայացնի Հայաստանի բոլոր քվեարկողներին, որը կխոսի Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների ապագայի եւ դրանց ամրապնդման մասին: Թե որո՞նք կլինեն կոնկրետ թեմաները` դա մասնակիցների գործն է, իհարկե: Սակայն բանավեճի սեղանի շուրջ քննարկումների միջոցով սեփական երկրի քաղաքական ապագան որոշելու գործընթացն է այն ճանապարհը, որով պետք է կառուցել առողջ ժողովրդավարություն, այլ ոչ թե փողոցը»:

 «Մենք պաշտպանում ենք անկախ հետաքննության առաջարկը եւ կարծում ենք, որ դա օգտակար կլինի: Բայց, միաժամանակ, ես կարծում եմ, որ շատ դժվար կլինի երբեւէ գնահատել ճշգրտորեն, թե ինչպես այդ ողբերգական իրադարձությունները տեղի ունեցան: Այժմ մենք պետք է առաջ շարժվենք: Վերականգնենք ընտրություններին հասցված վնասները` պատժելով այն մարդկանց, որոնք ապօրինի կերպով ուժ են գործադրել կամ խախտել են ընտրությունների մասին օրենքը»-նշել է ամերիկացի դիվանագետը պատասխանելով այն հարցին թե ինչպես է ԱՄՆ-ը վերաբերվում Եվրամիության նախագահության` անկախ հետաքննություն անցկացնելու առաջարկին:

Ռադիոկայանի այն հարցին, թե հակառակ ԱՄՆ-ի` ձերբակալությունները դադարեցնելու մասին կոչերին, ընդդիմության ակտիվիստներին շարունակում են ձերբակալել եւ ինչ է արվում այդ առնչությամբ` Մեթյու Բրայզան ընդգծել է. «Սա մի խնդիր է, որը պետք է լուծվի Հայաստանի կառավարության կողմից, իհարկե, եւ մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը` վերջ տալ քաղաքական ղեկավարների ձերբակալություններին եւ վերականգնել ժողովրդավարական այն պահը, որը բնորոշ էր Հայաստանին մինչեւ այս վերջին ընտրությունները»:

Անդրադառնալով Հայաստանի գլխավոր դատախազի այն պնդումներին, թե «ընդդիմության առաջնորդները հոգեբանական դիվերսիա են իրականացրել մարդկանց նկատմամբ», ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնականն արձագանքել է.-«Օհ, այ քեզ հայտարարություն: Պարոն Տեր-Պետրոսյանը ակնհայտորեն շատ հայտնի քաղաքական գործիչ է, ով շատ հմուտ է իր հռետորության մեջ, այնպես որ, նա մարդկանց ոգեշնչելու կարողություն ունի եւ անում էր դա Երեւանի Ազատության հրապարակում ունեցած իր ելույթներում: Սա այն դեպքը չէ, երբ մասնավոր մի ղեկավար կախարդական հնարքներ է գործադրում. Lեւոն Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս իբրեւ քաղաքական գործիչ»:
 
Ամերիկացի բարձաստիճան պաշտոնյան նշել է նաեւ, որ ինքն այցելել է Հայաստանի առաջին նախագահ, նախագահի նախկին թեկնածու Lեւոն Տեր-Պետրոսյանին եւ, իր կարծիքով, օգտակար զրույց ունեցել նրա հետ:
«
Ես, մասնավորապես, քաջալերեցի նրան` լիարժեք մասնակցել Հայաստանի կառավարության հետ երկխոսությանը եւ ուղիներ փնտրել` Հայաստանում ժողովրդավարության ընթացքը վերականգնելու համար», - մանրամասնել է Մեթյու Բրայզան:

Անդրադառնալով մարտի 1-ի իրադարձություններին եւ դրանց վերաբերյալ «Ասոշիեյթեդ փրես» գործակալությանը տված հարցազրույցին, որտեղ Բրայզան Հայաստանի կառավարության արձագանքը գնահատել էր որպես «կոշտ ու վայրագ», նա նշել է.-«Վայրագություն տեղի է ունեցել երկու կողմերում էլ, եւ ես փորձել եմ դա հասկացնել իմ բոլոր հարցազրույցներում: Խնդիրն այն է, որ երբ մարդիկ փողոցներում հայտնվում են առճակատման իրավիճակում, եւ չկա տեղեկատվության ազատ հոսք` անկախ մամուլի միջոցով, յուրաքանչյուր կողմ փորձում է մեղավոր ճանաչել մյուսին: Բայց ի վերջո, իհարկե, կառավարությունը պատասխանատու է քաղաքացիների դեմ կառավարական ուժեր գործադրելու համար: Իսկ քաղաքացիներն էլ պատասխանատու են խաղաղ կերպով բողոքելու եւ օրենքի սահմաններում տեղավորվող մեխանիզմներ գործադրելու հարցում: Ահա այս ենք մենք կոչ անում բոլոր կողմերին»:

Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ Միացյալ Նահանգների նախագահը միջամտի Հայաստանում ստեղծված ներքաղաքական լարվածությունը հարթելու գործընթացին, Մեթյու Բրայզան ասել է.-«Մենք Հայաստանի կառավարության հետ հաղորդակցության շատ արդյունավետ միջոցներ ունենք, եւ ես վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունների հետ այժմ տեղի ունեցող հաղորդակցությունը բավարար է: Նախագահ Բուշը իր որոշումը կկայացնի, եւ եթե նա ցանկանա ներգրավվել գործընթացում, դա, իհարկե, նրա որոշումն է»:

Ամերիկացի բարձաստիճան դիվանագետը միաժամանակ նշել է, որ Միացյալ Նահանգները Հայաստանում, ինչպես նաեւ ողջ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ մշտական շփումներ է ունենում Ռուսաստանի կառավարության եւ դիվանագիտական շրջանակների իրենց գործընկերների հետ: «Այդուհանդերձ, մենք չենք համաձայնեցնում մեր դիվանագիտական դիրքորոշումները այն առումով` ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն», - ասել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնականն եւ ընդգծել.-«Միացյալ Նահանգները հստակ դիրքորոշում ունի, թե ինչ է նշանակում իսկական ժողովրդավարություն ստեղծելը, եւ մենք այդ նպատակին հետամուտ ենք լինում մեր սեփական ուղիով` սերտորեն համագործակցելով Հայաստանի

 

 






This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work