Դատարկել Են Մինչ Հարձակումը

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին` “Լֆիկ Սամոյին“, պատկանող “Երեւան սիթի“ խանութների ցանցի աշխատակիցները վկայում են, որ Մաշտոցի պողոտայի վրա գտնվող “Երեւան սիթիի“ ողջ ապրանքի հիմնական մասը դատարկված է եղել մինչ մարտի 1-ի գիշերվա հարձակումը այդ խանութի վրա:

Այսինքն, Լֆիկի սույն խանութի թալանը նախօրոք ծրագրված է եղել եւ դրա տերն իր բաշիբոզուկների հետ այնտեղ գտնվող ապրանքի մի մասը տեղափոխած է եղել այլ վայր եւ թույլ է տվել, որ ոտատակ գնա ապրանքի շատ քիչ մասը միայն: Ի դեպ, խանութի թալանի տեսագրության մեջ մարդիկ հստակ ճանաչել են Երեւան սիթին ավիրողներին: Դրանք եղել են հենց նույն խանութի աշխատակիցները, որոնք երկաթե ձողերը ձեռքներին, աջ ու ձախ ջարդուփշուր են արել իրենց տիրոջ խանութը: Այսինքն, տվյալ դեպքում մարդկանց մեջ կասկած իսկ չկա, որ Երեւան սիթիի ավերածությունը կազմակերպված է եղել հենց իշխանությունների կողմից, իսկ օպերացիան իրականացրել են նրա բաշիբոզուկները:

Սադրիչները Դուրս Էին Գալիս Ոստիկանների Շարքերի Հետեւից Գրիգոր Լուսավորիչ պողոտայի բնակիչներից շատերը, որոնք իրենց պատուհաններից հետեւել են այդ փողոցում տեղի ունեցած մարտի 1-ի գիշերվա իրադարձություններին, արձանագրել են, թե ինչպես են ոստիկանության շարքերից դուրս գալիս խմբեր, քարեր ու բենզինով լիքը շշեր նետում խանութների վրա ու նորից ոստիկանների միջով հանգիստ հետ գնում:

Քաղաքացիները վկայում են, որ նույն Երեւանի քաղաքապետարանի վրա հարձակված խումբը դուրս է եկել ոստիկանների շարքերից, ոստիկանները սիրուն ճանապարհ են բացել նրանց համար եւ այդ նույն խումբը կրկին վերադարձել է ոստիկանների շարքերի հետեւը: Նույնը տեղի է ունեցել նաեւ մյուս օբյեկտների վրա կատարված հարձակումների ժամանակ: Ամենազավեշտականն այն է, որ ոստիկանության տեսագրությունների մեջ անգամ կան կադրեր, որտեղ հստակ երեւում է, թե ինչպես են նույն Լֆիկ Սամոյի խանութը թալանած մարդիկ հանգիստ այդ ապրանքը տանում ոստիկանների կողքով եւ որեւէ ոստիկան չի միջամտում եւ չի փորձում կանգնեցնել թալանչիներին: Եւ բացի այն, որ մինչ Երեւան սիթիի իշխանական օպերացիան սույն խանութի ապրանքի հիմնական մասը հանված է եղել խանութից եւ տեղափոխվել է այլ վայր, նաեւ վկայություններ կան, որ մնացած ապրանքը, որ խանութից հանվել է օպերացիայից հետո, իրենց մեքենաներով տարվել է   այլ վայր, ըստ ամենայնի, իրենց պահեստենրը, մի փոքր մասն էլ Լֆիկի բաշիբոզուկները տարել լցրել են  ոստիկանների մեքենաները, որ հետո հանրահավաքի մասնակիցների վրա գործ սարքեն: payqar.net

 









This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work