Իրավապահ մարմինները պատրաստվում են քրեական մեղադրանք ներկայացնել Լեւոն Տեր-­Պետրոսյանին

Հայաստանի իրավապահ մարմինները պատրաստվում են քրեական մեղադրանք ներկայացնել նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր-­Պետրոսյանին: Այդ մասին "Ֆրանսպրես"-­ի թղթակցին հայտնել է Հայաստանի արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը:

"Այսօր իրավապահները, որոնք հետաքննություն են անցկացնում, բավարար ապացույցներ ունեն Լեւոն Տեր-­Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար",­ - ասել է նախարարը:

"Քննությունը ցույց կտա, թե կոնկրետ ինչ մեղադրանքներ են ներկայացվելու նրան: Քաղաքական դաշտից նա անցել է քրեական դաշտ",­ - կարծիք է հայտնել նախարարը:

Գեւորգ Դանիելյանը պաշտպանել է արտակարգ դրություն հայտարարելու որոշումը: "Բռնության, հրկիզման, ավտոմեքենաների ոչնչացման եւ անկարգությունների դեպքերը չեն կարող որակվել որպես քաղաքական գործողություններ: Ցուցարարների ձեռքին հսկայական քանակությամբ զենք եւ զինամթերք է կուտակված եղել",­ - նշել է նախարարը:

Գեւորգ Դանիելյանը ասել է, որ արտակարգ դրությունը կարող է վաղաժամկետ վերացվել կամ երկարաձգվել՝ կախված հետաքննության տվյալներից, թե արդյոք անօրինական զենքերը մնո՞ւմ են ընդդիմության կողմնակիցների ձեռքին, թե՞ ոչ:

Նախօրեին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, թե արտակարգ դրությունը ո'չ վաղաժամկետ վերացվելու է, ո'չ էլ երկարաձգվելու:







This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work