|
Օրինակ
Վերցրեք
Սահակաշվիլիից
Armenia-Today
պարբերակականը
այսօր
հրապարակել
է
Հայաստանում
հետընտրական
շրջանում
ստեղծված
իրադրության
շուրջ
քաղաքագետ
Մանվել
Սարգսյանի
տեսակնետներն
ու
կանխատեսումները:
Նա,
մասնավորապես,
նշել
է,
որ
հետընտրական
շրջանում
Հայաստանում
տեղ
գտած
զարգացումները
արմատականորեն
տարբերվում
են
այլ
երկրներում
ստեղծված
իրավիճակից,
որտեղ,
այսպես
կոչված
թավշյա
կամ
գունավոր
հեղափոխություններ
են
տեղի
ունեցել:
Մանվել
Սարգսյանը
ընդգծել
է,
որ
թավշյա
հեղափոխությունների
հիմքում
ընկած
են
եղել
բացառապես
էլիտայի
ներսում
առկա
տարաձայնությունները,
իսկ
Հայաստանի
պարագայում
իրավիճակն
այլ
է:
Քաղաքագետի
խոսքերով,
Հայաստանի
պարագայում
իշխանությունների
ընդհանուր
անգործունակությունը
կտրուկ
առճակատման
մեջ
է
մտել
ստեղծված
բարդ
իրավիճակի
հետ,
իսկ
իշխանությունները
անզոր
են
գտնվել
եւ
նրանց
համար
միակ
ելքը
ուժային
մեխանիզմների
կիրառումն
ու
արտակարգ
դրության
հայտարարումն
է
եղել:
Ըստ
քաղաքագետի,
Հայաստանում
տեղի
ունեցած
իրադարձությունների
առանձնահատկություններից
է
նաեւ
արտաքին
գործոնի
իսպառ
բացակայությունը:
«Հայաստանում
տեղ
գտած
իրադարձությունները
կրում
էին
զուտ
ներքին
բնույթ,
որեւէ
արտաքին
գործոնի
կիրառում
պայքարի
ընթացքում
չի
օգտագործվել»-ընդգծել
է
քաղաքագետը:
Վերջինս
նաեւ
նշել
է,
որ
մինչեւ
հանրահավաքի
ցրումը
միջազգային
կառույցներն
ու
գերտերությունները
չեզոքություն
են
պահպանել
եւ
չմիջամտելու
դիրքորոշում
էին
որդեգրել`
երկրի
իշխանություններին
չներկայացնելով
որեւէ
էական
պահանջ:
Սարգսյանը
նաեւ
պնդել
է,
որ
ընդդիմադիր
ուժերի
գործողությունները
հակառուսական
բնույթ
չեն
կրել,
ինչը
նկատվել
է
հետխորհրդային
այլ
երկրներում:
Խոսելով
իրադարձությունների
հետագա
զարգացման
մասին`
քաղաքագետը
նշելէ,
որ
դատելով
իշխանությունների
հայտարարություններից`
վերջիններս
դեռեւս
հույս
ունեն
ուժային
ճանապարհով
ճնշել
ընդդիմությանը:
Ըստ
նրա,
երկրի
ղեկավարությունը
անգործունակ
է
եւ
թույլ,
նրանց
գործողությունների
մեջ
չկա
տրամաբանություն,
այդ
իսկ
պատճառով
կայունության
վերականգնման
համար
իշխանությունները
պետք
է
վերականգնեն
հասարակության
վստահությունը`
հակառակ
դեպքում
իրավիճակը
հետագայում
եւս
շարունակելու
է
սրվել:
Սարգսյանի
կարծիքով,
ճնշումների
ցանկացած
տարբերակ
ավելի
է
բարդացնելու
իշխանությունների
վիճակը:
Քաղաքագետը
հիշեցրել
է,
որ
Վրաստանի
նախագահը
իրադրության
կայունացման
համար
հրաժարական
էր
տվել
եւ
հայտարարել
նոր
ընտրություններ:
«Եվ
նկատի
առնելով,
այն
հանգամանքը,
որ
մարտի
1-ի
հայտնի
դեպքերից
հետո
Հայաստանում
իրադրությունը
բարդացել
է,
հայաստանյան
իշխանությունները
պետք
է
էլ
ավելի
ծայրահեղ
քայլի
դիմեն`
գիտակցելով,
որ
պտուտակների
ձգումը
անհեռանկարային
է»,-
եզրափակել
է
քաղաքագետը:
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|