|
Լռությունը
եւ
անտարբերությունը
խախտվեց
Գոհար
Բարսամյան
Բրյան
Ուայթմորի
«Ղարաբաղի
կլանի
ճգնաժամը
ուշադրության
կենտրոնում
է»
հոդվածում
մասնավորապես
ասվում
է,
թե
Հայաստանի
առաջին
նախագահ
Լեւոն
Տեր-Պետրոսյանի
օրոք
Լեռնային
Ղարաբաղի
պաշտոնյաները
Հայաստանի
Հանրապետության
կառավարություն
եկան:
Իսկ
այսօր
ընդդիմության
առաջնորդ
Լեւոն
Տեր-Պետրոսյանը
«Ղարաբաղի
կլանի»
շիտակ
քննադատն
է.
այս
կլանը
ներխուժում
է
պետական
գանձարան,
շնչահեղձ
է
անում
երկրի
տնտեսությունը
եւ
ժողովրդավարությունը:
Ուշագրավ
է
այն
դիտարկումը,
որ
Քոչարյան-Սարգսյան
լծակառքը
տասը
տարիների
ընթացքում
Ղարաբաղից
Հայաստան
բերեց
15 հազար
մարդու,
որոնցից
ոմանք
ընդգրկվեցին
բիզնես
ոլորտում:
Եվ
այսպես,
ըստ
էության,
ձեւավորվեց
հանրապետության
ֆինանսական
օլիգարխիան:
Սարգսյանը
հաստատում
է
իր
ղարաբաղցի
լինելը,
միաժամանակ
ընդգծելով,
որ
ինքը
նախեւառաջ
Հայաստանից
է:
Քննադատները
հայտարարում
են,
որ
ղարաբաղցի
հայերը
օգուտներ
են
քաղում
կառավարության
ֆավորիտիզմից,
իսկ
Քոչարյան-Սարգսյան
լծակառքը
պաշտպանում
է
իրենց
բարեկամների
բիզնեսի
շահերը:
Հոդվածագիրը
վկայաբերում
է
«Առավոտ»
թերթի
խմբագրի
այն
միտքը,
թե
Հայաստանի
տնտեսությունը
գտնվում
է
20-30 ընտանիքների
ձեռքում:
Աբրահամյանը,
սակայն,
նշում
է,
որ
նրանք
բոլորը
չեն,
որ
ղարաբաղցի
են,
սակայն
բոլորը
ծառայում
են
իշխանություններին:
Աբրահամյանը
եւ
մյուս
փորձագետները
ասում
են,
որ
այդ
օլիգարխները
օգտվում
են
Ղարաբաղյան
հակամարտության
չհանգուցալուծված
կարգավիճակից
եւ
նպաստում
են
Թուրքիայի
եւ
Ադրբեջանի
հետ
սահմանների
փակ
լինելուն,
ինչն
էլ,
իր
հերթին,
նպաստում
է
Ասիայի
եւ
Եվրոպայի
հետ
ունեցած
սահմանների
անուղղակիորեն
փակ
լինելուն`
թերեւս
արտաքին
աշխարհի
հետ
Հայաստանը
կապվում
է
Վրաստանի
եւ
Իրանի
միջոցով:
Հոդվածագիրը
ներկայացնում
է,
որ
ղարաբաղցիները
Հայաստանում
զբաղեցնում
են
ոչ
միայն
բիզնեսի
կարեւոր
ոլորտները,
այլ
նաեւ
իշխանությունում
բարձր
պաշտոններ
են
զբաղեցնում:
Այս
հանգամանքը,
բնականաբար,
վրդովմունք
է
առաջացնում
Հայաստանում:
«Միջնորդները
պայքարում
են
արձանագրելու
Հայաստանի
ճգնաժամը»
խորագիրը
կրող
հոդվածը
նշում
է,
որ
միջազգային
միջնորդները
փորձում
են
կարկատել
Մարտի
1-ի
բռնությունները:
Մարտի
1-ը
պատմության
մեջ
համարվեց
Հայաստանի
արյունոտ
կիրակին:
Հոդվածագիրը
իրազեկում
է,
որ
դիվանագետ
Հեյկի
Թալվիտիեն
Երեւանում
կայացած
մամուլի
ասուլիսում
ասել
է.
«Մենք
փորձում
ենք
համոզել
Հայաստանի
իշխանություններին`
կրճատել
արտակարգ
դրության
20-օրյա
ժամկետը»:
Նա
ընդգծել
է.
«Միակ
բանը,
որ
կարող
ենք
պատասխանատվությամբ
ընդունել`
այն
է,
որ
շատ
մարդ
է
մահացել:
Այժմ
շատ
կարեւոր
իրողություն
է
ուղի
փնտրել
քաղաքական
հարթակ
վերադառնալու
համար»,
- ասել
է
նա:
The Economist»
պարբերականը
եւս
մարտի
5-ին
անդրադարձել
է
Հայաստանի
իրադարձություններին`
«Արյունը
փողոցներում»
վերնագրի
ներքո:
Հոդվածը
ընդգծում
է,
որ
Հայաստանի
ոստիկանությունը
եւ
բանակի
ստորաբաժանումները
սպանել
են
8 ցուցարարի,
ովքեր
դուրս
էին
եկել
բողոքարկելու
նախագահական
ընտրությունների
պաշտոնական
արդյունքները:
«Բռնությունները
մահացու
էին»,
- ընդգծում
է
թերթը:
Կոմերսանտ
թերթը
տեղեկացնում
է,
որ
Հայաստանի
նախագահ
Ռոբերտ
Քոչարյանը
հայտարարել
է,
թե
դեռ
չի
պատրաստվում
չեղյալ
համարել
մարտի
1-ին
ընդունած
արտակարգ
դրությունը,
քանի
որ
համոզված
չէ,
որ
անկարգությունները
չեն
կրկնվի:
Այնուհետեւ
թերթը
վկայաբերում
է
Քոչարյանի
դիրքորոշումը.
Լեւոն
Տեր-Պետրոսյանին
իր
ընտրազանգվածի
ձեռքերով
նախագահի
աթոռին
նստեցնելը
միգուցե
այդ
նույն
ընտրազանգվածի
մարտունակության
մասի՞ն
է
խոսում:
Գործող
նախագահի
խոսքով`
բոլոր
ընդդիմադիրները`
բացի
Լեւոն
Տեր-Պետրոսյանից,
բանակցություններ
են
վարում
իշխանությունների
հետ:
Այնուհետեւ,
թերթը
անդրադառնալով
մարտի
1-ի
արյունալի
իրադարձությունների
պատմությանը,
առանց
վերաբերմունք
ցուցաբերելու,
ներկայացնում
է
իշխանության
ցուցումները,
թե
հայտնաբերվել
են
զենք
ու
զինամթերթ,
բացի
այդ`
քննարկվել
է հեռուստաաշտարակի
գրավման
հնարավորությունը:
Ռուսական
մեկ
այլ
պարբերական`
«Նեզավիսիմայա
գազետան»
«Երեւանում
ակնկալում
են
ԵԱՀԿ
երկրորդ
հաշվետվությունը»
հոդվածում
նշում
է,
որ
Հայաստանում
հիասթափվել
են
միջազգային
դիտորդների
գործունեությունից:
Նախագահական
ընտրություններում
հաղթող
կողմի
կարծիքով`
թող
ձեւակերպումները
ավելի
ճշգրիտ
լինեին
եւ
համապատասխանեին
միջազգային
չափորոշիչներին,
հուզումները
ավելի
պակաս
կլինեին:
Պարտվածները,
իրենց
հերթին,
կշտամբում
են
դիտորդներին`
ինֆանտիլության
եւ
ֆորմալիզմի
հարցում:
Այդուհանդերձ
Երեւանում
շատ
լավ
են
ըմբռնում,
որ
ԵԱՀԿ-ի
երկրորդ
հաշվետվությունը
հազիվ
թե
եղանակ
ստեղծի:
«Նեզավիսիմայա
գազետան»
վաղվա
օրվա
հարցն
է
առաջ
քաշում`
գալով
այն
եզրահանգման,
որ
ամեն
դեպքում
հասարակությունը
խիստ
բեւեռացված
է,
իսկ
զարգացումները`
անկանխատեսելի:
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|