|
Թե
ինչու
մեզ
չի
հասկանում
քաղաքակիրթ
աշխարհը
Ինչպես
եւ
ամեն
ինչը,
այս
անհասկացողությունն
էլ
երեք
հիմնական
պատճառ
ունի:
Եվ,
անկախ
նրանից,
որ
մենք
ապավինում
ենք
իրենց`
դրանից
նրանց
անհասկացողությունը
ոչ
միայն
չի
վերանում,
այլեւ
չի
նվազում
անգամ:
Բայց
դա
խնդրին,
ըստ
էության,
չի
էլ
առնչվում:
Էականն
այն
է,
որ
մենք
չենք
կարողանում
ընկալել
ու
հասկանալ
Արեւմուտքի
վերաբերմունքը,
որին
մենք
նաեւ
որպես
անաչառ
արբիտրի
ենք
վերաբերվում:
Պահանջելով
հասկանալ
մեզ
եւ
աչառու
չլինել:
Մինչդեռ
Արեւմուտքն,
իրոք,
ոչ
թե
չի
ուզում,
այլ,
պարզապես,
չի
կարող
հասկանալ
մեզ:
Եվ
ահա
թե
ինչու:
Նրանց
մոտ
21-րդ
դարն
է:
Դրանից
բխող
բոլոր
հետեւանքներով:
Իսկ
առավել
մանրամասնորեն
եթե
խնդրին
անդրադառնալու
լինենք`
պետք
է
փաստենք,
որ
այն
միջնադարը,
որը
մենք
ապրում
ենք,
Արեւմուտքի
համար
վաղուց
ի
վեր
անցյալ
է:
Խոր
եւ
մոռացված
անցյալ:
Միայն
եւ
միայն
անձնական
շահերով
առաջնորդվելը,
նպատակին
հասնելու
համար
միջոցների
մեջ
խտրականություն
չդնելը,
մարդուն
արհամարհելն
ու
նրա
հետ
ընդհանրապես
հաշվի
չնստելը,
էլ
չասեմ`
ծեծուջարդն
ու
մարդասպանությունը`
նրանց
համար
անընկալելի,
անհասկանալի
ու
անընդունելի
են:
Եվ
երբ
ինչ-որ
մեկը
երես
առ
երես
հանդիպում
է
դրանց,
եթե
նորմալ
մարդ
է`
պարզապես
կարկամում
է`
չիմանալով
իր
անելիքն
ու
ասելիքը:
Եվ
դժվարությամբ
է
հավատում
էդպիսի
վայրենությունների
եւ
հրեշավոր
արարքների
իսկությանը,
մանավանդ`
եթե
դրանք
գործվում
են
ոչ
թե
պատերազմի
դաշտում,
այլ
մայրաքաղաքի
փողոցներում,
ոչ
թե
թշնամու
դեմ,
այլ
սեփական
ժողովրդի,
ոչ
թե
գազազած
ամբոխի,
այլ
խաղաղ
ցուցարարների
նկատմամբ:
Այսինքն`
այն,
որ
Արեւմուտքի
ներկայացուցիչները
մեր
իշխանություններին
հրեշի
կանխավարկածով
չեն
մոտենում`
իրենց
մեղքը
չէ:
Ոչ
իսկ
ողբերգությունը:
Դժվար
է
մարդ
արարածին
(արտաքինից)
մոտենալ
հրեշի
կանխավարկածով,
էնպես
որ`
նրանց
իսկի
էլ
մեղադրելու
չէ:
Երկրորդ
հիմնավոր
պատճառը.
ոչ
մի
նորմալ
մարդ
էն
լկտի
ստին,
որ
հնչում
է
եթերից
կամ
պաշտոնյաների
բերանից
չհավատալ
չի
կարող:
Այլապես
կարող
է
հավատն
իսպառ
կորցնել
մարդկության
հանդեպ:
Որովհետեւ
երբ
ինչ-որ
բանի
սեւ
է
ասվում,
դժվար,
ավելին`
անհնարին
է
ենթադրել,
որ
այդ
բանը
(որը
որպես
սեւ
է
ներկայացվել)...
սպիտակ
է:
Այսինքն`
ինչպես
առաջին
դեպքում
հրեշի,
այնպես
էլ
այս
դեպքում
հոգեկան
հիվանդի
կանխավարկածով
հնարավոր
չէ
մոտենալ
կամ
վերաբերվել
մարդկանց:
Ու
արեւմուտքցիք
էլ,
որպես
նորմալ
մարդիկ,
այդպիսի
կանխավարկածներով
չէ,
որ
փորձում
են
ընկալել
մեզ,
մեր
երկիրը
ու
մեր
պաշտոնյաներին:
Եվ
վերջապես.
ով
ինչ
կհասկանա
մի
երկրից
ու
երկրում,
որտեղ
նույն
բանը
մեկը
որպես
սեւ,
մյուսն
էլ`
որպես
սպիտակ
է
ընկալում-ընդունում-ներկայացնում:
Արդեն
իսկ
նշեցի,
որ
նրանք
խելագարի
կանխավարկածով
չէ,
որ
մոտենում
են
մեզ:
Ու
մտածում
են,
երեւի
թե,
որ
իրենք
են
խելագար:
Բայց
քանի
որ
մինչ
այդ
համոզված
էին,
որ
իրենք
նորմալ
մարդիկ
են`
աշխատում
են
հնարավորինս
արագ
եւ,
որ
ավելի
կարեւոր
է`
անվնաս
ճողոպրել
այս
երկրից:
Թող
իրենք
իրենց
մեջ
ջոկեն
սեւն
ու
սպիտակը.
իրենց
հերն
էլ
անիծած:
Իսկ
մենք
ասում
ենք,
թե
մեզ
չեն
հասկանում:
Ընդհակառակը`
լավ
են
հասկանում,
ու
դրա
համար
էլ
պարզապես
գլուխ
չեն
դնում
մեզ
նմանների
հետ:
Ժամանակ
Երևան
*Øïù»ñÁ
¨ ϳñÍÇùÝ»ñÁ å³ïϳÝáõÙ »Ý Ñ»ÕÇݳÏÇÝ, ÙÇßï ã¿ áñ azadakrum.org Á ѳٳÙÇï ¿ ³Û¹
Ùïù»ñÇ ¨ ϳñÍÇùÝ»ñÇ Ñ»ï:
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|