Ժառանգության Բազմաթիվ Ինչուները

panorama.am

“Վերջին ամիսներին “Ժառանգություն” կուսակցության դիտարկումները մեզ հիմք են տալիս կասկածել, որ հերթական անգամ Հայաստանում մի սահմանափակ խումբ երկրի գլխին կարգելու է ոչ թե նախագահ, այլ խան, ով ծառայելու ու վարձահատույց է լինելու այդ խմբին”,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթի ժամանակ հայտարարեց “Ժառանգություն” խմբակցության քարտուղար Ստեփան ՍԱՖԱՐՅԱՆԸ, ընդգծելով, որ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թիմի անդամները ,բոլոր 41 ընտրատարածքներում ամենատարբեր միջոցներով փորձել են բռնազավթել ընտրական հանձնաժողովներում “Ժառանգություն” կուսակցության տեղերը”:

Այնուհետև նա հարցերի մի ամբողջ շարք ուղղեց իշխանություններին ու իշխանական թեկնածուին, որոնցից մի մասը հռետորական էին: Ահավասիկ դրանցից մի քանիսը.

”Եթե իշխանական ուժերը ընտրական հանձնաժողովներում ունեն 6 տեղ, նրանց ինչի"ն է պետք “Ժառանգության” մեկ տեղը: Ինչո"ւ են տարբեր համայնքներում հիմնարկ ձեռնարկությունների աշխատողներին դպրոցների ու մանկապարտեզների մանկավարժներին ու դպրոցականներին պարտադրանքով տանում Սերժ Սարգսյանի հանդիպումներին և ինչո"ւ դատախազությունը չի արձագանքում նրանց գործողություններին: Ինչո"ւ Ս. Սարգսյանը հրապարակավ գոնե մեկ անգամ ամոթանք չի տալիս այն մարդկանց, ովքեր դա անում են, ինչը տեսանելի է անգամ հեռուստատեսությամբ դրանց լուսաբանումներից: Ինչո"ւ են նման եղանակներով կամ համակարգչային մոնտաժներով ուռճացնում իշխանության թեկնածուի հանդիպումների պատկերը, եթե ոչ կեղծիքները հիմնավորելու համար: Եթե իշխանության թեկնածուի հաղթանակն այլընտրանք չունի, ինչո"ւ են բազմաթիվ ձեռնարկություններում ու բնակավայրերում հավաքվում մարդկանց անձնագրերը, ինչո"ւ ոստիկանությունը չի արձագանքում դրանց: Ինչո"ւ են գյուղապետարանները դարձել Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբներ”:

Ի պատասխան իր իսկ հարցերի, պատգամավորը հայտարարեց, որ ,իշխանությունները պատրաստվում են լայնամասշտաբ կեղծիքներիե և որպես ելք կրկնեց իրենց կուսակցության կողմից հնչեցված կոչը ընդդիմադիր թեկնածուների միավորման վերաբերյալ:

”Ոչ մի ընդդիմադիր թեկնածու չի կարող կանգնեցնել այս ամենը, եթե չմիավորվեն”,- ասաց նա, հավելելով, որ ոչ պակաս կարևոր է նաև այն, որ ընտրողները գիտակցեն, որ իրենց ապագան իրենց ձեռքում է և "չգնան բռնի հանրահավաքների, չտրամադրեն անձնագրեր, չներքաշվեն ընտրակեղծիքների մեջ":

 







This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work