|
Հայաստանի
իշխանությունները
թակարդում
Այսօր
Հայաստանում
գրեթե
բոլորը
փորձում
են
իմաստավորել
երկրում
ձեւավորված
քաղաքական
իրավիճակը։
Արտակարգ
դրության
ներդրումը
Հայաստանում,
որն
ուղեկցվում
է
ոչ
պաշտոնական
տեղեկատվության
տարածման
լիակատար
արգելքով,
ինչպես
նաև
ընդդիմության
առաջնորդների
չդադարող
ձերբակալությունները
շատ
դիտորդների
հիմք
են
տալիս
երկրում
իրավիճակը
բնութագրել
որպես
իշխանությունների
կողմից
ընդդիմադիր
շարժման
ճնշում
/հեղափոխության
իրականացման
փորձի
ճնշում/։
Ձեւավորված
իրավիճակն
արտաքուստ
հաստատում
է
այդ
կարծիքը։
Բավարարվել
է
ՀՀ
Գլխավոր
դատախազության
ներկայացրած
դիմումը
ԱԺ
չորս
պատգամավորների
անձեռնմխելիությունից
զրկելու
եւ
նրանց
կալանավորելու
մասին։
Իշխանությունները
չեն
բացառում
ընդդիմության
առաջնորդ
Լևոն
Տեր-Պետրոսյանի
ձերբակալությունը։Երկրի
բոլոր
հեռուստաալիքները
զբաղված
են
Լևոն
Տեր-Պետրոսյանի
վարկաբեկմամբ՝
նրան
ներկայացնելով
որպես
հետընտրական
զոհերի
և
բռնությունների
պատասխանատու։
Կանխարգելվում
է
ցանկացած
այլընտրանքային
տեղեկատվության
տարածումը։
Արգելված
է
առավել
ազդեցիկ
անկախ
լրատվական
աղբյուրների
գործունեությունը։
Սահմանափակվում
է
արտասահմանյան
հեղինակավոր
հեռուստաալիքներից
ստացվող
ինֆորմացիան։
Միաժամանակ
իշխանությունները
ամրացրեցին
պրոիշխանական
կուսակցությունների
կոալիցիան՝
նրա
մեջ
ներառելով
Բարգավաճ
Հայաստանը,
ՀՀԿ-ն,
եւ
իշխանությունների
կողմն
անցած
Օրինաց
երկիրը։
ԱԺ
շուրջ
80
պատգամավորներ
/131-ից/
մոբիլիզացված
են
և
պատրաստ
են
աջակցել
գործող
նախագահի
ցանկացած
որոշմանը։
Նման
պատրաստակամություն
են
արտահայտում
նաև
իրավապահ
մարմինները։
Թվում
է,
որ
հիմքեր
չկան
«ճնշված
հեղափոխության»
վարկածը
մերժելու
համար…
Սակայն
ներկա
իրավիճակն
ունի
նաև
այլ
առանձահատկությություններ։
Մասնավորապես,
արևմտյան
առաջատար
պետությունների
կողմից
մերժումը՝
ճանաչել
Սերժ
Սարգսյանի
հաղթանակը
անցած
ընտրություններում,
Հայաստանի
իշխանություններին
ուղղված
կտրուկ
պահանջները
արտակարգ
դրությունը
չեղյալ
հայտարարելու
վերաբերյալ,
ամերիկյան
եւ
եվրոպական
պահանջները
իշխանությունների
եւ
ընդդիմության
միջեւ
երկխոսություն
սկսելու
մասին,
արեւմտյան
մամուլում
տեղ
գտած
բացասական
գնահատականները
Հայաստանի
իշխանությունների
հետընտրական
գործողությունների
նկատմամբ
եւ
այլն
հաստատում
են,
որ
Իիավիճակը
Հայաստանում
շատ
ավելի
բարդ
է,
քան
կարող
է
թվալ
առաջին
հայացքից։
Եվ
կարեւոր
նույնիսկ
դա
չէ.
հիմնախնդիրը
առկա
է
երկրի
ներսում։
Արդեն
այն
հանգամանքը,
որ
մարտի
հինգին
Հայաստանի
իշխանությունները
փորձեցին
բարձրաձայնել
արտաքին
վտանգի
մասին
լոզունգը,
հեռուստաալիքներով
տարածելով
Ղարաբաղում
ռազմական
գործողությունների
վերսկսման
մասին
լուրերը,
վկայում
է
իշխանությունների
շփոթվածության
մասին։
Արտաքին
վտանգի
միջոցով
հասարակությանը
շանտաժի
ենթարկումը
հասարակական
կարծիքի
վերակողմնորոշման
փորձն
անտեղի
կլիներ,
եթե
իշխանություններն
իրենք
նույնպես
գնահատեին
երկրում
առկա
իրավիճակը
որպես
«իրենց
կողմից
ճնշված
հեղափոխություն»։
Սակայն
գնահատականներն
այս
պահին
թերեւս
ավելի
սթափ
են։
Եվ
իշխանությունը
հիմքեր
ունի
նման
վարք
դրսեւորելու
համար։
Եվ
առաջին
հերթին
այն
պատճառով,
որ
Հայաստանի
իշխանությունները
հասկացան,
որ
ընդդիմության
առաջնորդների
մեկուսացումը,
ինչպես
նաեւ
Երեւանի
փողոցներում
վերահսկողողության
վերականգնումը
նրանց
տրվեցին
չափազանց
թանկ
գնով։
Վերջին
օրերի
բոլոր
որոշումներն
ընդունվել
են
վախի
ազդեցության
տակ։
Ռացիոնալ
չգնահատվեց
հասարակության
գործոնը
եւ
չկանխատեսվեցին
ընդդիմության
բոլոր
գործողությունները։
Արդյունքում,
Հայաստանի
իշխանությունները
փաստորեն
հայտնվեցին
թակարդում։
Մի
կողմից
հասարակությունը
լի
է
նիհիլիզմով
եւ
իշխանությունների
նկատմամբ
ատելությամբ,
իսկ
նրա
նշանակալից
մասը
պատրաստ
է
շարունակել
պայքարը
այս
իշխանություններից
ազատվելու
համար։
Մյուս
կողմից
արեւմտյան
հասարակայնությունը
ոչ
միանշանակ
է
տրամադրված
Հայաստանի
իշխանությունների
նկատմամբ։
Եվ
ամենակարեւորը՝
իշխանությունները
մնացին
երես
առ
երես
իրենց
կողմից
իրականացված
եւ
ողբերգական
հետեանքների
հանգեցրած
հակաօրինական
գործողությունների
հետ։
Հենց
այս
պայմաններում
է
,
որ
Հայաստանի
իշխանությունները
պետք
է
մարսեն
հետընտրական
իրադարձությունները։
Ստացվեց
այնպես,
որ
այսուհետ
Հայաստանի
իշխանությունները
կարող
են
գոյություն
ունենալ
բացառապես
հասարակության
ակտիվության
լիակատար
ճնշման
պայմաններում։
Խոսքի
ազատության
նույնիսկ
նվազագույն
հնարավորությունն
ընդունակ
է
համախմբել
հայ
հասարակությունը
իշխանությունների
դեմ։
Հաշվի
առնելով,
որ
արդեն
առաջին
իսկ
հետընտրական
օրերին
Հայաստանի
մարզերը
որոշ
տեղերում
բացահայտել
են
իրենց
ապստամբ
կեցվածքը՝
իշխանությունների
համար
խիստ
դժվար,
եթե
ոչ
անհնար
կլինի
ըմբոստության
հերթական
դրսեւորումների
ճնշումը։
Անկասկած,
խոսքի
ազատությունն
առաջին
հերթին
հասարակության
առջեւ
կբացահայտի
իշխանությունների
հակաօրինական
գործողությունների
բովանդակությունը՝
սկսած
մարտի
մեկի
առավոտից։
Առանց
այդ
էլ
հասարակությունը
խորապես
վիրավորված
է
իշխանություններից
Ազատության
հրապարակի
հանրահավաքը
բռնի
ուժով
ցրելու
համար։
Այդ
թեմայի
ներառումը
հանրային
քննարկումների
օրակարգում
լիովին
բավարար
է,
որ
իշխանական
ճամբարը
կորցնի
իր
հավասարակշռությունը։
Արդեն
իսկ
նկատվում
են
հակասությունները
նախագահ
Ռոբերտ
Քոչարյանի
եւ
ՀՀ
Մարդու
իրավունքների
պաշտպան
Արմեն
Հարությունյանի
միջեւ՝
պայմանավորված
իրավապահ
մարմիններին՝
վերջինիս
ուղղած
հարցադրումներով։
Բավականին
բարդ
իրադրություն
է
նաեւ
Ազգային
ժողովում,
որտեղ
նախ
քվորում
չհավաքվեց
արտակարգ
դրություն
մտցնող
որոշումն
ընդունելու
համար,
իսկ
այնուհետ,
ըստ
Ժառանգության
եւ
ՀՀԿ
պատգավորների,
հարցը
նույնիսկ
չդրվեց
քվեարկության։
Այսինքն՝
Երեւանում
հայտարարված
արտակարգ
դրությունն
ի
սկզբանե
կրում
է
ոչ
լեգիտիմ
բնույթ։
Նման
միտումները
կարող
են
ունենալ
անդառնալի
բնույթ։
Պատահական
չէ,
որ
մարտի
հինգին
կայացած
մամլո
ասուլիսում
նախագահ
Քոչարյանը
հայտարարեց
հանրահավաքների
անցկացման
ընթացակարգի
խստացման
անհրաժեշտության
մասին։
Իշխանությունների
վիճակի
հետագա
բարդացումը
կարող
է
դրդել
նրանց
երկրում
հայտարարել
ավելի
խիստ
ռեժիմ՝
ընդհուպ
մինչեւ
ռազմական
դրություն։
Իշխանության
վիճակը
ավելի
է
ծանրանում
նաեւ
նրանով,
որ
արտակարգ
դրության
պայմաններում
ՀՀ
Սահմանադրական
դատարանի
ցանկացած
որոշում
չի
կարող
ճանաչվել
լեգիտիմ։
Հայաստանի
սահմանադրությունն
արգելում
է
ընտրությունների
անցկացումը
արտակարգ
իրավիճակում,
իսկ
Սահմանադրական
դատարանում
տեղի
ունեցող
գործընթացը
հանդիսանում
է
ընտրական
գործընթացների
բաղկացուցիչ
մասը։
Այսիսով,
արդեն
նախընտրական
շրջանում
անհրաժեշտ
էր
ընդունել,
որ
հայ
հասարակության
քաղաքական
գործունակությունը
ներկայումս
ակնհայտորեն
գերազանցում
է
իշխանությունների
գործունակության
մակարդակը։
Այդ
հանգամանքը
շատ
ավելի
որոշակի
երեւաց
հետընտրական
ժամանակաշրջանում։
Նախագահ
հայտարարված
Սերժ
Սարգսյանն
ի
սկզբանե
չկայացավ
որպես
երկրի
ընդունված
ղեկավար։
Նա
ասելիք
չունի
ո՛չ
հասարակությանը,
ո՛չ
իշխանական
ճամբարի
անդամներին։
Դա
միայն
կարող
է
նշանակել,
որ
իշխանությունն
այսուհետ
կարող
է
|