Մեր կեղտոտ մարտի մեկը

 Ազատ հայի օրագրից

Այդ շաբաթ օրը իմ համար սկսվեց Գ.Ա.-ի զանգով, որը բավական ծանր հիվանդ էր և հենց այդ պատճառով չէր գիշերել Ազատության հրապարակում: Հենց նրանից իմացա, որ վաղ առավոտյան, երբ դեռ մութ էր, ոստիկանները փորձել են հարձակվել վրաններում քնածների վրա: Այնուհետև երկրորդ, ավելի վճռական գրոհով հարձակվել են, ծեծել դիմադրողներին, լցրել մեքենաները: Լևոնին շրջապատել են, բայց վերջինս դիմադրություն ցույց չի տվել (ինչ դիմադրի?): Ասում են, որ նա ասել է. խնդրեմ, ձերբակալ եք ինձ, եթե հիմքեր ունենք: Նրան հենց Քոչարյանի թիկնազորի պետը նստացրել է մեքենան և քշել Լևոնենց տուն: Այստեղ նա առնվել է տնային կալանքի տակ (իբր` որպեսզի նրան վտանգ չսպառնա): Ցույց անողների մի մասին էլ հաջողվել է փախչել: Նրանց մեծ մասը հավաքվել են Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Զուգահեռաբար կոչ է արվել հավաքվել ժամը 15.00-ին Ազատության հրապարակում, եթե թույլ չտան` Սախարովի հրապարակում: Սակայն քանի որ Ֆրանսիայի հրապարակում շարունակվել է ծեծկռտութը` որոշվեց հավաքվել հենց այդտեղ` դեռ մինչև ժամը երեքը


 
Դեպքի վայրում` Մյասնիկյանի արձանի մոտ մի հոծ բազմություն` մոտ 200.000 (ոմանք ավել են ասում` չեմ կարող պնդել): Շրջապատել են արձանը` լցված է քաղաքապետարանի դիմացի հրապարակը, արձանի ետևի այգին, շրջակայքը: Փողոցը փակված է   2 կողմերից տրոլեյբուսներով ու ավտոբուսներով, ակերը ծակած: Պարզվում է, որ այստեղ հավաքվածներն են այսպես բարիկադավորվել` պաշտպանվելու համար ոստիկանների և այլոց գրոհներից: Իսկ մինչ այդ տեղի ունեցած բախումների ժամանակ, որոնք եղել են առավոտյան քաղաքացիներին հաջողվել էզավթել ոստիկանների 3-4 վահան: Միացրեցին բարձրախոսները, խոսեցին: Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը: Կոչ արեցին դիրքերը ամրացնել` օգտագորելով ձեռքի տակ եղած միջոցները` առանց որևէ բան քանդելու: Հանգիստ, առանց էմոցիաների գործելու և պահանջեցին ազատել Լևոնին: Մինչ այդ Լևոնը իր տնից ասուլիսով էր հանդես եկել, որտեղ պատմել էր իրադարձությունների մասին: Որոշեցինք սնվել ու վերադառնալ: Ես, Դն, Նն ու Ան գնացինք երրորդ մաս` Աենց տուն: Երբ վերադարձանք, բոլորը լսում էին Ազատութկուն ռադիոկայանը (ով տեղյակ չէ` ասեմ, այս օրերին միակ քիչ թե շատ նորմալ լրատվամիջոցն է` բոլոր հեռուստաընկերությունները իշխանական են, Երկիր Մեդիան դաշնակներինն է, երբեմն մի փոքր ավելի օբյեկտիվ: Ռադիոներից միայն Ազատությունն է իր անունին համապատասխան գործում, ինտերնետում քիչ ավելի լավ է վիճակը` a1plus կա և այլ օպերատիվ գրող աղբյուրներ): “Ազատությունից իմացանք այն ինչ արդեն գիտեինք` տարբեր ականատեսների պատմածից` որոշ դետալներով լրացված: Այս ընթացքում դիրքերը ավելի էին ամրապնդել: Դեպի կրկես տանող ճանապարհին կար մի շուռ եկած վիլիս` դեռ ցերեկվա ծեծկռտուքի ժամանակ սա ամբոխի վրա էր քշել, 2 հոգու վրաերթի ենթարկել: Որից հետո ասում են դրա վարորդին ծեծել են ու նա փախել է: Իսկ վիլիսը ով պայթեցրեց` չիմացանք: Ուզում եմ հատուկ շեշտել` արձանի հրապարակից հնչում էին կոչեր որևէ վնաս չհասցնել սեփականությանը: Մեջբերեմ 2 դրվագ ուղղակի խոսքով Արամ Սարգսյանիելույթից”. <<Այ տղա: Այ տղա, իջի այդտեղից: Իջի’:>> (քաղաքապետարանի դիմաց կառուցվող էլիտարոտ շենքի փայտե հենասյուների վրա մի ջահել էր բարձրացել` այնտեղից ներքև փայտ էր գցում: Առհասարակ այս շինարարությունից շատերն էին զինվել` լոմով, փայտերով, ձողերով) : “Եթե սադրիչ չես, իջի: Դրան շրջապատող մարդկանց, մեծերին եմ դիմում, դրան խելք սովորացրեք”: Տղան իջավ: Երկորդ անգամ այդ մասին լսվեց, երբ հեռվում` քաղաքապետարանի դիմիացի մասում ինչ-որ մեկը մեքենային էր մոտեցել, գուցե փորձում էր քանդել այն: Ասվեց <<Էդ ինչ ես անում? Տեղն ու տեղը սատկացրեք դրան: Դա սադրիչ է: Ասեցինք` ոչ մի սեփականություն ձեռք չտալ>>: Կարծես դրան հեռացրին` չգիտեմ:

սկսեցինք մթնելուն զուգահեռ նկատել Հանրապետության հրապարակից շարժում: Երևաց, որ այդ կողմից շրջապատված ենք զինված ուժերով` սաղավարտներով, հոծ շարքեր էին երևում: Նաև այդ մասին հաղորդում էին այն կողմում մեր ընկերները` այդ թվում Ա.ն, որ այն կողմում էր հայտնվել: Ապա իմացանք, որ Ձկան խանութի կողմից մեծ քանակությամբ զինվորական տեխնիկա է կուտակվել: Լևոնից կարգին ինֆորմացիա չկար, նրան չէին թողնում գա: Ցերեկը Կ.ն էր զանգել Կարմիրից, ասեց որ իրենց ևս մոբիլիզացնում են: Ապա Դ.-ին զանգեցին` ասեցին որ Կուբաթլուի զորքը ևս այստեղ է շարժվում: Այս պահին Զաքյանի կողմից սկսվեց աղմուկ` վահաններով շարք կազմածները վահաններին մահակներով հարվածելով աղմուկ էին ստեղծում: Մ-ին ու  մյուս տղերքին տեսանք: Մ-ն ասեց, որ եթե անելանելի վիճակ լինի` փախնենք Զաքյանի ուղղությամբ, իսկ այնտեղից իր եղբոր օֆիս ինչ-որ շենքերի արանքով: Այդ ընթացքում տեսա բենզինի շշով ինչ-որ մեկի: Որտեղից այս ջահելները? Ուր են երկրապահները? Մանվելի մասին էլի հեքիաթներ` իբր գալիս է իր զորքով ժողովուրդւ պաշտպանելու: Մի քանի անգամ արցունքաբեր գազ թողեցին: Ապա սկսեցին աղմուկ հանող ռումբեր գցել: Լուսարձակող կրակերթեր: Վախեցնում էին: Մենք էլ գոռում էինք` թուրքեր հեռացեք: Հասկանալով, սակայն, որ հենց հայ ջահելներ են այն կողմում` իսկ արդեն թե ում ծրագիրն են իրագործում` չգիտեմ: Մի շտապօգնության մեքենա մտավ հրապարակ, շրջեց ու հեռացավ: Այս ռումբագազային թոհուբոհում մի կին վատացավ: Մոտ 55-60 տարեկան էր հավանաբար: Մոտեցա: Հաջողվեց զանգվածին հեռու քաշել; Գիտակցությունը կորցրել էր: Անոթազարկը տեղն էր, հաճախացած: Մի երկու թեթևակի ապտակ տվեցի, ուշքի եկավ, բայց խիստ թուլացած էր, գիտակցությունը մթագնած: Ասեց անունը` Ա: Պարզվեց` որդին մեր կողքին է: Պառկացրինք արձանի պատվանդանին, մեր կոլեգաներից մեկը (այդ աղջկան տենց էլ տեղը չբերեցի, բայց դեմքը շատ ծանոթ էր) վալիդոլ