FIDH-ը կոչ է անում անմիջապես վերացնել արտակարգ դրությունը

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան, մարտի 3-ին տարածել է հայտարարություն, որտեղ մանրամասն նշելով նախընտրական եւ հետընտրական շրջանում տեղ գտած խախտումները, արձանագրում է.

«2008-ի մարտի 1-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր ստորագրեց Երեւանում մինչեւ մարտի 20-ը արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ արգելված են ամեն տեսակի հրապարակային հավաքները եւ մայրաքաղաքում տեղի ունեցող ամեն տեղաշարժը, պետության հսկողության տակ են առնված զանգվածային տեղեկատվության միջոցների բոլոր հրապարակումները, ժամանակավորապես կասեցվել է այն քաղաքական կուսակցությունների եւ հ/կ-ների գործունեությունը, որոնք խոչընդոտում են «արտակարդ դրության հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը»…:
Այս իրավիճակը ստեղծվեց ոստիկանության ուժերի եւ ընդդիմադիր նախագահական թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների միջեւ ընդհանուրմից հետո, որի արդյունքում 8 մարդ է զոհվել եւ առնվազն 130-ը վիրավորվել են:
Ըստ ԿԸՀ տվյալների, Սերժ Սարգսյանը հաղթել է ընտրությունները` ստանալով ընտրողների քվեների 53 %-ը, մինչդեռ Տեր-Պետրոսյանը ստացել է 21.5 %: Բողոքարարները պահանջում են արդյունքների վերանայում…:
ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի առաքելություններն անօրինականություններ էին նկատել քվեարկության ընթացքում, այդ թվում` ընտրողների ահաբեկում, ընտրակաշառքի բաժանման փորձեր, լցոնումներ, խախտումներ ձայների հաշվարկի ժամանակ, սակայն այնուհանդերձ եզարակցրել էին, որ ընտրությունները հիմնականում համապատասխանում էին ԵԱՀԿ եւ Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորություններին եւ չափանիշներին:
Այնուհանդերձ, FIDH-ը եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտըª Հայաստանում FIDH–ին անդամակցող կազմակերպությունը, ահազանգեր էին ստանում կեղծիքների և խախտումների մասինª ինչպես քվեարկությունից առաջ, այնպես էլ դրանց ընթացքում և դրանցից հետո: Քաղաքացիական հասարակության ինստիտուտը մասնակցեց «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ 2008» թեժ գծի աշխատանքին, որի նպատակը քաղաքացիներին անվճար իրավաբանական խորհրդակցությամբ և պաշտպանությամբ ապահովելն էր: Այս անվճար թեժ գիծը սկսել էր աշխատել հունվարի 15–ից մինչև մարտի 15–ը, իսկ ընտրությունների օրը երկրով մեկ գործում էին իրավական շտապ օգնության 40 մեքենա: Արագ արձագանքման յուրաքանչյուր խմբի կազմի մեջ ներգրավված էին մեկական իրավաբան, քաղաքացիական ակտիվիստ, դիտորդ և լրագրող, ովքեր պիտի փորձեին անմիջապես տեղերում պաշտպանություն և լուսաբանում ապահովել Փետրվարի 19–ին թեժ գծով մոտ 475 ահազանգ էր ստացվել զանազան խախտումների վերաբերյալ, և շուրջ 70 զանգերի հետքերով իրավական շտապ օգնության մեքենաներ են ուղարկվել:
Խաղաղ ցույցերի ազատությունը պարբերաբար ոտնահարվում էր: Օրինակª փետրվարի 22–ին Արարատի մարզի ԱրտաշատԵրևան մայրուղին փակվել էր, և մարդկանց թույլ չտրվեց մասնակցել պրն ՏերՊետրոսյանի Երևանի հանրահավաքին: Ավելին, ըստ որոշ հայտարարությունների, պետական պաշտոնյաները պարտադրում էին մարդկանց մասնակցել Սերժ Սարգսյանի հանրահավաքին. նման տեղեկություններ են ստացվել թիվ 21, 43, 119, 114, 44, 9, 71, 194 և 68 դպրոցների ուսուցիչներից և աշակերտներից:
Ըստ Երևանի Մամուլի ակումբի և «Թիմ» հետազոտությունների կենտրոնից ստացված տեղեկություններիª կապված նախագահական ընտրությունների լուսաբանման մոնիտորինգի հետ, խիստ միակողմանի լուսաբանում է դիտարկվել հեռուստաընկերություններում և հատկապես պետական հեռուստաալիքներում:
Մի շարք քաղաքական ընդդիմախոսներ կալանքի են ենթարկվել տարբեր քրեական մեղադրանքներով:
…FIDH–
ը կոչ է անում անմիջապես վերացնել արտակարգ դրությունը, որպեսզի լիարժեք ապահովվեն ազատ տեղաշարժվելու, արտահայտվելու, խաղաղ հավաքներ անցկացնելու ազատությունները և ազատ արձակվեն կամայական կերպով ձերբակալված բոլոր մարդիկ: FIDH–ը կոչ է անում երկու կողմերին չդիմել բռնության և ներգրավվել արդյունավետ երկխոսության մեջ:
FIDH–
ը կոչ է անում Հայաստանի իշխանություններին անմիջապես անկողմնակալ հետաքննություն ձեռնարկել մարտի 1-ին և 2–ին անհամարժեք ուժի կիրառման կապակցությամբ և օրենքի առաջ կանգնեցնել բոլոր մեղավորներին: 

 

 

 

 

 







This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work