|
Անհանգստացնող
նորություններ
Կովկասից
The Economist-ի
տպագիր
տարբերակից,
Մարտ
6, 2008
Հայաստանի
արյունահեղ
դեպքերը
անհանգստացնում
են
Ռուսաստանին
և
Արևմուտքին
Դմիտրի
Մեդվեդևի
նախագահական
հաղթանակից
մեկ
օր
անց
մոսկովյան
հեղինակավոր
թերթերը
իրենց
ուշադրության
կենտրոնը
ռուսաստանյան
վաղուց
կանխատեսելի
արդյունքներից
տեղափոխեցին
դեպի
հայաստանյան
անսպասելի
արյունահեղություն.
առնվազն
ութ
մարդ
մահացավ
անվտանգության
մարմինների
և
նախագահական
ընտրություններում
տեղ
գտած
կեղծիքների
դեմ
բողոքի
ելած
ընդդիմադիր
ուժերի
բախման
հետևանքով:
<<Արյունով
հաղթած
ընտրություններ>>.
այսպես
էր
վերնագրված
առաջատար
բիզնես
օրաթերթ
Կոմերսանտի
հոդվածը:
Հայաստանը,
լինելով
փոքր
ու
բարդ
երկիր`
դժվար
արտասանվող
անուններով,
տևական
ժամանակ
դուրս
էր
մնացել
համաշխարհային
նորությունների
մայրուղուց:
Այնուամենայնիվ,
այն
ամենը,
ինչ
տեղի
է
ունենում
այս
երկրում,
իր
հետևանքներն
է
թողնում
ոչ
միայն
ամբողջ
կովկասյան
տարածաշրջանի
վրա,
որը,
ի
դեպ,
Եվրոպայի
էներգետիկ
անվտանգության
համար
կարևորագույն
ռեգիոն
է,
այլև
Ռուսաստանի
վրա:
Կեղծված
ընտրությունների,
կոռումպացված
պաշտոնյաների
և
մահացած
ցուցարարների
մասին
պատմությունը
հատկապես
կարող
է
թուլացնել
իր
կայունությամբ
հպարտացող
Ռուսաստանի
ուժը:
Փետրվարի
19-ին
Հայաստանում
անցկացվեցին
նախագահական
ընտրություններ:
Թեկնածու
վարչապետ
Սերժ
Սարգսյանը
կողմնակալ
մամուլի
և
քվեատուփերի
պատահական
լցոնումների
շնորհիվ
հաղթեց
ձայների
53%-ով:
Եթե
ընտրություններն
անցկացվեին
արդար,
հավանականությունը
մեծ
է,
որ
նա
կպայքարեր
նաև
երկրորդ
փուլում,
և
հնարավոր
է`
պարտվեր:
Սակայն
պարոն
Սարգսյանը
ուներ
ներկայիս
նախագահ
Ռոբերտ
Քոչարյանի
աջակցությունը,
ինչն
էլ
իր
ազդեցությունը
թողեց
արդյունքների
վրա:
Պարոն
Քոչարյանը,
ասում
են,
ձգտում
է
վարչապետի
պաշտոնին
այնպես,
ինչպես
իր
ռուս
գործընկերը:
Միջազգային
դիտորդները
իրենց
իսկ
շնորհիվ
չարժանացան
ակնածանքի:
Եվրոպայում
անվտանգության
և
համագործակցության
կազմակերպությունը
մատնանշեց
շատ
թերություններ,
սակայն
նախնական
զեկույցում
ասաց,
որ
ընտրությունները
<<հիմնականում
համապատասխանում
էին
երկրի
ստանձնած
միջազգային
պարտավորություններին>>:
Ընդդիմությունը`
գիտնական
և
Հայաստանի
առաջին
նախագահ
Լևոն
Տեր-Պետրոսյանի
գլխավորությամբ,
պահանջեց
նոր
ընտրությունների
անցկացում,
և
նրա
կողմնակիցները
դուրս
եկան
փողոց:
Պարոն
Տեր-Պետրոսյանը
ժողովրդավարական
հրեշտակ
չէ:
Տարածված
կարծիք
է,
որ
1996-ի
նախագահական
ընտրությունները
նա
կեղծել
է
իր
իսկ
օգտին:
Սրանով
հանդերձ,
նրանք,
ովքեր
այս
անգամ
նրան
ձայն
տվեցին,
հիմնականում
այդ
քայլ
գնացին`
դեմ
լինելով
պարոն
Քոչարյանի
հետ
ասոցիացվող
տեղական
մաֆիային,
կոռուպցիային
և
գործազրկությանը:
Տասնմեկ
օր
շարունակ
իշխանությունը
հանդուրժեց
խաղաղ
ցույցերը,
սակայն
մարտի
1-ին
ոստիկանությունը
գործի
անցավ`
պատճառաբանելով,
թե
իբր
ցուցարարները
կրում
են
հրաձիգներ,
որոնք,
ըստ
բազմաթիվ
ականատեսների,
տեղադրվել
էին
արհեստականորեն:
Պարոն
Տեր-Պետրոսյանին
ենթարկեցին
դե
ֆակտո
տնային
կալանքի,
իսկ
ամբոխը
ցրեցին:
Ինչպես
և
սպասվում
էր,
այն
վերստին
միավորվեց
և
հավաքվեց
Երևանում
Ֆրանսիայի
դեսպանատան
դիմաց:
Պարոն
Քոչարյանը
գործի
դրեց
բանակը,
և
տարածքը
շուտով
բռնկվեց
հետևողական
կրակոցներով:
Մահացավ
8
մարդ,
այրվեցին
մեքենաներ,
կողոպտվեցին
խանութներ:
Ցուցարարներից
շատերը
զինված
էին
քարերով
և
մետաղյա
ձողերով,
սակայն
վերջնական
պատասխանատվությունը
ընկնում
է
իշխանության
վրա,
որը
թույլ
տվեց
իրավիճակի
վերածումը
քաոսի:
Պարոն
Քոչարյանի
կողմից
հայտարարված
20
օրով
արտակարգ
իրավիճակը,
իր
մեջ
ներառելով
մամուլի
ժամանակավոր
բացակայություն
և
ընդդիմադիր
անձանց
ձերբակալություն,
կարող
է
մի
որոշ
ժամանակ
ճնշել
ցույցերը,
սակայն
հազիվ
թե
լուծի
ֆունդամենտալ
խնդիրները:
Այդ
խնդիրների
մեջ
են
մտնում
կոռուպցիան,
ցածր
կենսամակարդակը
և
տնտեսական
շրջափակումը
Ադրբեջանի
ու
Թուրքիայի
կողմից
Լեռնային
Ղարաբաղի
պատճառով:
Վերջինս
Ադրբեջանի
տարածքում
հայաբնակ
անկլավ
է,
որը
Հայաստանը
գրավել
է
1994
թվականին:
Այս
հակամարտությունը
երկար
ժամանակ
սառեցված
էր,
սակայն
երևանյան
բռնություններից
3
օր
անց
հայկական
և
ադրբեջանական
ուժերը
մասնակցեցին
վերջին
տասը
տարում
ամենաահավոր
հրաձգություններին:
Հայաստանը
և
Ադրբեջանը
միմյանց
մեղադրում
են
փոխհրաձգությունը
սկսելու
մեջ,
որի
արդյունքում
երկու
կողմն
էլ
ունեցավ
վիճելի
թվով
զոհեր:
Պնդելով,
որ
անցած
ամիս
Կոսովոյի
անկախության
հռչակումը
ոգեշնչել
է
հայ
սեպարատիստներին`
Ադրբեջանի
նախագահ
Իլհամ
Ալիեևը
զգուշացրեց,
որ
ինքը
զենքեր
է
գնում`
անհրաժեշտության
դեպքում
Լեռնային
Ղարաբաղը
ուժով
հետ
վերցնելու
նպատակով:
Նոր
պատերազմը
կապակայունացնի
տարածաշրջանը
և
կվտանգի
դեպի
Թուրքիա
ձգվող
ռազմավարական
նշանակության
նավթամուղը,
որն
ընդամենը
15
կիլոմետր
(10
մղոն)
հեռավորության
վրա
է
զինադադարի
գծից:
Լեռնային
Ղարաբաղը
շարունակում
է
<<բաց
վերք>>
մնալ:
Պարոն
Տեր-Պետրոսյանի
անկումը
1998-ին
գլխավորապես
դրդված
էր
առավել
ճկուն
մոտեցում
ցուցաբերելու
իր
ակնարկներով`
միտված
Ադրբեջանի
հետ
խաղաղության
հաստատմանը:
Ե’վ
պարոն
Քոչարյաը,
և’
պարոն
Սարգսյանը
Լեռնային
Ղարաբաղից
են
և
կռվել
են
պատերազմում,
սակայն
նրանք
քիչ
բան
են
արել
խաղաղության
հասնելու
գործում:
<<Վաշինգթոն
Փոսթ>>-ում
վերջերս
հրապարակված
իր
հոդվածում
պարոն
Տեր-Պետրոսյանը
հերքում
է
այն
միտքը,
թե
միայն
ծագումով
ղարաբաղցի
կոշտ
դիրքորոշում
ունեցողները
կարող
են
հակամարտությունը
լուծել:
Ավելին`
նա
փաստում
է,
որ
պարոն
Սարգսյանը,
ում
նախագահությունը
պղծված
է
արյունահեղությամբ
և
անվստահությամբ,
շատ
ավելի
քիչ
ունակ
կլինի
կառավարել:
Ռուսաստանը
և
Արևմուտքը
հետաքրքրված
են
Հայաստանի
կայունությամբ
և
նրանք
պետք
է
աշխատեն
այն
պահպանելու
ուղղությամբ:
Սա
կարող
է
լինել
պարոն
Մեդվեդևի
առաջին
միջազգային
փորձությունը
որպես
նախագահ:
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|