|
«Այս
իշխանությունը
չարիք
է»
Կարինե
Հարությունյան
Սբ.Սարգիս
եկեղեցու
բակում
երեկ
ոստիկաններ
ու
քաղաքացիական
հագուստով
տղամարդիկ
էին
այսուայն
կողմ
անում,
զննում
եկեղեցի
մտնող
մարդկանց`
երեւակայելով
թե
մի
մեծ
ու
կարեւոր
գործ
են
անում.
իսկական
ֆրանսիական
կոմեդիային
արժանի
կադրեր:
Լուի
դը
Ֆյունեսն
էր
պակաս:
Բայց
«խեղճերի»
համար
երեկ
հետաքրքիր
ոչինչ
չեղավ.
ոչ
ելույթներ,
ոչ
էլ
«Սերժիկ
հեռացիր»,
«Լեւոն
նախագահ»
վանկարկումներ:
«Դրա
հերթն
էլ
կգա»,
- ասաց
մի
կին:
Իսկ,
ընդհանրապես,
«պատուհաս,
չարիք,
ժանտախտ
» եւ
նման
բառերով
էին
որակում
գործող
իշխանությանը
այն
հայուհիները,
որոնք
Մարտի
8-ը
տոնելու
«սիրտ
չունեին».
« Ի՞նչ
Մարտի
8, երբ
իշխանությունը
իր
ժողովրդի
գլխին
սպանդ
է
բերում
ու
դեռ
ստում
է,
թե
8 հոգի
է
զոհվել»:
Այս
կանայք
երեկ
հավաքվել
էին
Սբ.Սարգիս
եկեղեցու
բակում:
Նրանք
սպիտակ
մեխակներով
էին
ու
սեւ
ժապավեններով:
Նրանք
շարժվեցին
դեպի
Պռոշյան
փողոց,
ուր
կատարվել
էին
Մարտի
1-ի
գիշերվա
ողբերգական
իրադարձությունները:
Կանայք
փողոցի
երկու
կողմերից
մայթեզրերի
ծառերին
սեւ
ժապավեններ
կապեցին,
իսկ
դրանց
վրա`
սպիտակ
մեխակներ:
Դա
բավականին
երկար
տեւեց:
Անցորդները
կանգնում-հարցնում
էին
եւ
ասում,
որ
իրենք
էլ
են
դատապարտում
կատարվածը:
Չնայած
իշխանության
ջանքերին,
նրանք
վստահ
էին,
որ
դա
հենց
իշխանությունների
ձեռքի
գործն
է:
Մի
տարեց
կին
ասաց.
«Հայաստանում
հիմար
մարդ
չկա,
որ
հավատա
դրանց
հեքիաթներին:
10 տարի
մենք
տեսնում
ենք,
թե
սա
ինչ
իշխանություն
է:
Իրենք
սարքեցին
ժողովրդի
գլխին:
Այս
ժողովուրդը
10 օր
խաղաղ
ցույցեր
էր
անում.
հեռախոս
էին
գտնում`
տիրոջն
էին
տալիս,
մեկը
մրսում
էր`
մյուսը
կուրտկան
էր
հանում:
Այս
որակի
ժողովուրդ
էր
այնտեղ»:
Անցորդ
կանանցից
ոմանք
միացան
երթի
մասնակիցներին
ու
երթը
վերադարձավ
Սբ.Սարգիս:
Կանայք
եկեղեցում
մոմ
վառեցին`
Մարտի
1-ին
եւ
2-ին
զոհվածների
հոգու
համար:
Այս
ամբողջ
ընթացքում
ոստիկաններն
ու
ԱԱԾ
աշխատակիցները
հետեւում
էին
երթի
մասնակից
կանանց:
Վերջում
նույնիսկ
մի
բարձրաստիճան
սպա
մոտեցել
էր
կանանց
եւ
հարցրել.
«Ավարտեցի՞ք
ձեր
ակցիան»:
Իսկ
մեկ
ուրիշը`
քաղաքացիական
հագուստով
տեսախցիկն
ուղղել
էր
դեպի
կանայք:
Ներկա
լրագրողներից
ոչ
մեկը
չէր
ճանաչում
այդ
տղամարդուն,
իսկ
կանանցից
մեկը
անտարբեր
ասաց.
«Մատերիալ
են
հավաքում,
որ
վաղն
էլ
մեր
հետեւից
ընկնեն»:
Երթի
ավարտին
մասնակից
կանանց
կարծիքը
հարցրեցի
Հայաստանի
ներքաղաքական
իրավիճակի
մասին:
Նրանց
պատասխանները
հասկանալի
պատճառներով
ներկայացնում
եմ
առանց
անունների:
«Այդ
զոհերի
արյունը
բոլորիս
վրա
է:
Անկախ
տարիքից,
սեռից,
նրանցից
յուրաքանչյուրը
մեզ
համար
մեծ
կորուստ
է:
Մենք
չենք
կարողանա
մոռանալ
այն,
ինչ
կատարվեց:
Կոչ
եմ
անում
աշխարհի
բոլոր
հայուհիներին`
չմոռանաք
այս
օրը:
Պետք
է
պայքարենք
մինչեւ
վերջ`
մինչեւ
հասնենք
մեր
հաղթանակին:
10 տարի
մեր
ժողովուրդը
գլուխը
կախ,
համակերպված
ապրում
էր,
բայց
հանկարծ
հիմա
հասկացավ,
որ
այլեւս
անհնար
է
այսպես
ապրել
ու
պետք
է
պայքարել
իր
իրավունքների
համար:
Եվ
տեսեք,
թե
ինչ
պատահեց:
Ժողովուրդը
գտավ
իր
առաջնորդին
ու
գնաց
նրա
հետեւից:
Ինը
թեկնածու
կար,
բայց
ժողովուրդն
ընտրեց
Լեւոն
Տեր-Պետրոսյանին»:
«Այս
իշխանությունը
իշխանություն
չի,
այլ
չարիք:
Սրանք
չեն
սիրում
ժողովրդին,
սրանք
ժողովրդի
թշնամիներն
են,
քանի
որ
ամեն
ինչ
անում
են
ժողովրդին
վնասելու
համար»:
«Այս
ամենը
իշխանությունների
կողմից
կազմակերպված
պրովոկացիա
էր»:
«93, 94
թվերին
ես
կորցրել
եմ
ամեն
ինչ,
հացի
կարոտ
եմ
եղել,
բայց
այսօր
ես
ազատության
կարոտ
եմ,
հոգու
ազատության:
Ազատ
խոսելու,
ազատ
արտահայտվելու
կարոտ
եմ:
Մի
իշխանություն,
որը
բռնանում
է
մարդու
ազատ
խոսքի
իրավունքի
վրա,
ուրեմն
նա
իրավունք
չունի
կառավարելու
երկիրը»:
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|