ՍԴ-ն հրապարակեց ղազագիրը

ՀՀ Սահմանադրական դատարանն այսօր հրապարակեց փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով դիմումների առնչությամբ կայացրած իր որոշումը:

ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն տեր-Պետրոսյանը եւ ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը դիմել էին ՍԴ եւ պահանջել անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները: ՍԴ քննարկումները սկսվելուց եւ դատարանի անդամների պահվածքից ակնհայտ էր, որ այդ մարմինը վաղուց մոռացել է ՀՀ Սահմանադրության եւ արդարադատության մասին: Սակայն, մինչեւ ջեբկիրն իր գողությունը չի անում ոչ ոք չի կարող նրան ասել հանցագործ:


Ուստի, երբ ՍԴ-ն հնազանդ ստրուկի պես իր գործն արեց եւ մերժեց ՀՀ ԿԸՀ-ի Սերժ Սարգսյանին ՀՀ նախագահ հռչակելու մասին որոշումը անվավեր ճանաչելու մասին դիմումները, ոչ մի նոր բան տեղի չունեցավ: Այսինքն, բոլորի համար վաղուց պարզ էր, որ ՍԴ-ն գործնականում ոչինչ չի որոշում եւ այս մարմնի անդամները Հայաստանի բարձրագույն ղեկավարության հնազանդ կամակատարներն են:
Ի դեպ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի համարձակությունը բավարարել էր միայն նրա համար, որ որոշում-ղազագիրը¦ ինքը չհրապարակեր: Այդ պատասխանատու գործը նա հանձնարարել էր Հրանտ Նազարյանին, որն էլ ընթերցեց ՍԴ-ի որոշումը: Այն փաստը, որ ՍԴ որոշման բովանդակությունը մեղմ ասած խայտառակություն էր, նույնպես կարծում ենք բնական է, քանի որ կեղծիքը եւ սուտը ոչ ոք չի կարող որպես արդարադատություն ներկայացնել:

 

 

 

 







This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work