|
Լեւոն
Տեր-Պետրոսյանի
ձերբակալությունը
չի
նպաստի
լարվածության
նվազեցմանը
Հայաստանում
ԱՄՆ-ի
գործերի
ժամանակավոր
հավատարմատար
Ջոզեֆ
Փենինգթոնը
երեկ
հարցազրույց
է
տվել
«Ազատություն»
ռադիոկայանին:
Դրանում,
Փենինգտոնը
մասնավորապես,
նշել
է.
«Մենք
ընդունում
ենք,
որ
որոշակի
պահի,
երբ
բռնություններ
են
կիրառվում,
կարգ
ու
կանոնը
պետք
է
վերականգնվի:
Բայց
մենք
հավատում
ենք,
որ
այժմ
արտակարգ
դրությունը
կարող
է
վերացվել,
եւ
լրատվամիջոցների
գործունեության
սահմանափակումները
դադարեցվեն:
Որքան
արագ
դա
արվի,
այնքան
արագ
Հայաստանը
կվերադառնա
այն
ուղուն,
որտեղ
մենք
նրան
ցանկանում
ենք
տեսնել,
այսինքն`
ժողովրդավարության
ուղուն,
որտեղ
քաղաքական
հայացքներն
արտահայտվում
են
օրինական
եղանակով
եւ
մամուլը
ազատորեն
տարածում
է
այդ
հայացքները»:
«Մարտի
1-ին
եւ
լույս
2-ի
գիշերը
Հայաստանում
տեղի
ունեցան
ողբերգական
իրադարձություններ,
եւ
ԱՄն-ի
կառավարության
եւ
Հայաստանում
ԱՄՆ-ի
դեսպանության
անունից
մեր
խորը
ցավակցությունն
ենք
հայտնում
բոլոր
զոհերի
ընտանիքներին,
իսկ
վիրավորներին
ցանկանում
ենք
շուտափույթ
ապաքինում»,
-
նշել
է
Ջոզեֆ
Փենիգթոնը:
Անդրադառնալով
ԱՄՆ-ի
պետքարտուղարի
օգնականի
տեղակալ
Մեթյու
Բրայզայի`
անցած
շաբաթավերջին
Հայաստանի
իշխանությունների
հետ
հանդիպումների
ժամանակ
արած
հայտարարություններին,
ամերիկացի
դիվանագետը
շեշտել
է,
որ
որոշ
մեկնաբանություններ
ընդհանուր
համատեքստից
կտրված
էին,
իրար
կպցրած
եւ
չեն
արտացոլում
Բրայզային
այցի
ընդհանուր
էությունը`
ավելացնելով,
թե
նա
Հայաստանի
իշխանություններին
հստակորեն
փոխանցել
է,
որ
արտակարգ
իրավիճակը
պետք
է
վերացվի:
Հարցին,
թե
ինչպիսին
կլինի
Միացյալ
Նահանգների
արձագանքը,
եթե
մարտի
20-ին
արտակարգ
իրավիճակը
Հայաստանում
չվերացվի
եւ
շարունակվեն
ընդդիմադիրների
ձերբակալությունները,
Ջոզեֆ
Փենինգթոնը
պատասխանել
է.
«Մենք
հստակ
կերպով
Հայաստանի
իշխանություններին
ենք
հասցրել
մեր
դիրքորոշումը,
որ
թեեւ
մենք
ճանաչում
ենք
մարտի
1-ի
եւ
2-ի
բռնություններին
մասնակցածներին
եւ
քրեական
վարքագիծ
ցուցաբերածներին
ձերբակալելու`
իշխանությունների
իրավունքը,
սակայն
պետք
է
հստակ
տարբերակում
լինի
այդ
մարդկանց
եւ
նրանց
միջեւ,
ովքեր
ընդամենը
իշխանություններին
դուր
չեկող
եւ
նրանց
զայրացնող
կարծիքներ
են
հայտնում:
Նման
մարդկանց`
կամ
երթերին
մասնակցած,
կամ
էլ
որոշակի
կուսակցությանը
պատկանող
կամ
թեկնածուի
աջակցող
մարդկանց
ձերբակալությունները
կարող
են
դիտվեն
որպես
քաղաքական
ձերբակալություններ:
Մենք
դա
չենք
խրախուսում
եւ
կարծում
ենք,
որ
նման
քայլը
չի
նպաստի
կայունության
հաստատմանը
եւ
լարվածության
նվազեցմանը»:
Հայաստանում
ԱՄՆ-ի
գործերի
ժամանակավոր
հավատարմատարը
նշել
է,
որ
Լեւոն
Տեր-Պետրոսյանի
ձերբակալման
հնարավորությունը
ակնհայտորեն
իրավիճակը
մեղմացնող
քայլ
չի
լինի:
«Չենք
կարծում,
որ
դա
անհրաժեշտ
քայլ
է:
Հավանաբար
դա
միայն
կսրի
լարվածությունը»-ընդգծել
է
դիվանագետը:
Լեւոն
Տեր-Պետրոսյանի
հետ
հանդիպման
ժամանակ
Մեթյու
Բրայզայի
եւ
իր
հիմնական
ուղերձը
նրան,
Փենինգթոնի
խոսքով,
եղել
է
կառուցողական
երկխոսությանը
վերադառնալու
անհրաժեշտությունը`
որպես
քայլ,
որը
Հայաստանը
կվերադաձնի
ժողովրդավարական
ուղի:
Պատասխանելով
հարցին,
թե
արդյոք
իշխանությունների
եւ
Լեւոն
Տեր-Պետրոսյանի
մոտ
նշմարել
են
քաղաքական
երկխոսության
գնալու
կամք,
եւ
կա
արդյոք
փոխզիջումների
դաշտ,
ամերիկացի
դիվանագետն
նշել
է.
«Դա
գործընթացի
մասնակից
կողմերի
գործն
է,
բայց
երկխոսությունը
չպետք
է
լինի
ինքնանպատակ,
այլ
հստակ
հասցեագրում
ունենա
իրական
բարեփոխումների,
որոնց
ձգտում
է
հայաստանցիների
մեծ
մասը»:
Ինչ
վերաբերում
է
լրատվամիջոցների
գործունեության
սահմանափակումներին,
ըստ
Ջոզեֆ
Փենինգթոնի,
ազատ
եւ
բազմակարծ
մամուլը
ժողովրդավարական
համակարգի
ամենաառանցքային
բաղկացուցիչն
է
եւ
որ
սահմանափակումները,
որոնք
արտակարգ
դրության
պայմաններում
տարածվել
են
էլեկտրոնային,
տպագիր
լրատվամիջոցների,
ինչպես
նաեւ
ինտերնետային
կայքերի
վրա,
առողջ
քայլ
չէ
եւ
Հայաստանն
ավելի
չի
մոտեցնում
ժողովրդավարությանը:
«Սա
նաեւ
հակաարդյունավետ
է,
քանի
որ
եթե
չունեք
վստահելի
տեղեկատվություն
եւ
ստանում
եք
հասարակության
շերտերում
շրջանառվող
երբեմն
նաեւ
սուտ
բամբասանքներ,
մարդիկ
չեն
հասկանում`
ինչ
է
կատարվում
իրականում,
ինչն
իր
հերթին
նպաստում
է
լարվածության
աճին:
Որքան
արագ
բացվեն
հաղորդակցության
եւ
տեղեկատվության
այդ
ուղիները,
այնքան
լավ
կլինի
Հայաստանի
համար»,-
շեշտել
է
Փենինգտոնը:
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|