|
Ամերիկայի
հայկական համագումարը մտահոգված է մնում
azatutyun
Թեեւ Սահմանադրական դատարանը վճիռ է կայացրել Հայաստանի նախագահական
ընտրությունների` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարած արդյունքները ուժի
մեջ թողնելու մասին, Ամերիկայի հայկական համագումարը մտահոգված է մնում նախագահ
Ռոբերտ Քոչարյանի վարչակազմի մտցրած սահմանափակումների, այդ թվում` խոսքի եւ
հավաքների ազատությանը վերաբերող, ինչպես նաեւ շարունակվող ձերբակալությունների եւ
կալանքների առնչությամբ:
"Մենք հորդորում ենք ամեն գնով ձեռնպահ մնալ հետագա որեւէ բռնությունից", - ասված է
Ամերիկայի հայկական համագումարի երեկվա հայտարարությունում:
Կազմակերպությունը ահազանգում է, որ "Հայաստանում ստեղծված քաղաքական բաժանումները
արդեն սկսել են ազդել Սփյուռքի վրա"` տեղեկացնելով, որ ամերիկահայ համայնքի
ներկայացուցիչներից նույնպիսի մտահոգություններով հեռախոսազանգեր է ստանում:
"Անկասկած, սա վճռորոշ ժամանակաշրջան է Հայաստանի եւ նրա քաղաքացիների ապագայի
համար: Քաղաքական երկխոսության կարիքը մեծ է, քանի որ շատերը իրենց խիստ
վրդովմունքը եւ հիասթափությունն են արտահայտել այն փաստի առնչությամբ, որը ԵԱՀԿ-ն
անվանել է "անհավանականորեն" բարձր մասնակցություն կոնկրետ ընտրատեղամասային
ընտրական հանձնաժողովներում", - հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարը
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|