|
Էս
երկրում
բոլորս
էլ
նստած
ենք
Ժամանակ
Երևան
Ինչպես
նկատել
եք`
Հայաստանում
միայն
քաղաքական
բանտարկյալների
թիվն
է
աճում:
Օր
օրի:
Ու`
անշեղորեն:
Եվ
ամենատրամաբանականն
այն
է,
որ
նրանք,
ովքեր
իրապես
հանցագործ
են`
ազատության
մեջ
են,
անգամ,
երբեմն
էլ`
բարձր
պաշտոններ
են
զբաղեցնում,
իսկ
նրանք,
ովքեր
պարզապես
քաջություն
ունեն
իրենց
տեսակետներն
ու
կարծիքները
բարձրաձայն
արտահայտելու`
ձերբակալվում
եւ
այնուհետեւ
կալանվում
են:
Եթե
այս
ամենը
չկանխարգելվի
եւ
շատ
արագ,
ապա
շատ
շուտով
ազատության
մեջ
գտնվելը
պարզապես
անպատվաբեր
կլինի:
Ու,
կարծում
եմ,
հույսները
կտրած,
որ
մեր
իրավապահները
իրենց
էլ
կձերբակալեն,
մարդիկ
կամավոր
հերթ
կկանգնեն
քրեակատարողական
հիմնարկների
առջեւ:
Մեկ
ա`
էս
երկրում
բոլորս
էլ
նստած
ենք:
Այնպես
որ,
այսպիսի
վատթար
ճակատագրից
խուսափելու
համար
անհրաժեշտ
է
օր
առաջ
կանգնեցնել
երկրի
այս
խոտոր
ընթացքը,
այլապես
կատարվող
իրադարձությունների
հետեւանքները
կարող
են
եւ
անդառնալի
բնույթ
կրել:
Ու
ամեն
ինչ
կսկսի
նմանվել
Թենգիզ
Աբուլաձեի
«Ապաշխարանք»
ֆիլմին,
որի
հերոսներից
մեկը
որոշել
էր
ամենաանհավանական
ինքնախոստովանանքով
խելքի
բերել
երկրի
մեծամեծներին`
պատմելով
Բոմբեյ-Լոնդոն
փորվելիք
թունելի
մասին:
Որովհետեւ
եթե
այս
խոտոր
ընթացքը
չկասեցվի`
Բոմբեյ-Լոնդոն
թունելը
«չերեզ»
Երեւան
կփորձեն
կառուցել:
Ու
քանի
որ
էս
երկրում
բոլորս
էլ
նստած
ենք,
ապա
արժե
վերածնել
ոչ
վաղ
անցյալի
էն
երկիրը,
ուր
նստողը
պետք
է
նստի,
ազատ
մարդը`
իր
ազատությունը
վայելի
ու
էդպես
շարունակ:
Թե
չէ
ինչի
է
նման
էն
երկիրը,
ուր
բոլորը
նստած
են`
անկախ
նրանից,
նստած
են
իրոք,
թե`
կանգնած
կամ
պառկած:
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|