|
Բաց նամակ
ԼՂՀ նախագահ
Բ. Սահակյանին
Շնորհավորելով
Ձեզ, պարոն Սահակյան, ԼՂՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ և մաղթելով բարի
ծառայություն հանուն Արցախի և արցախահայության, դիմում եմ Ձեզ որպես ԼՂՀ գերագույն
գլխավոր հրամանատարի:
Վերջերս
մամուլում շատ հանգամանորեն ներկայացվեց Ժիրայր Սէֆիլյանի
դեմ հարուցված քրեական գործի այն դրվագը, որ կապված է նրա ատրճանակի հետ:
Մասնավորապես, հանրությանը պարզ դարձավ, որ 235 հոդվածի առաջին մասով Ժիրայրին
մեղադրանք ներկայացնելու համար հիմք են հանդիսացել ԼՂՀ ՊԲ-ի ղեկավարության
տրամադրած կեղծ տեղեկանքները, թե իբր իրենք տեղեկություն չունեն այն մասին, որ
Ժիրայր Սէֆիլյանը
այդ զենքը ստացել է որպես պարգև և որ այդ զենքի վերաբերյալ առհասարակ որևէ գրառում
իրենց մոտ չկա:
Նման
վերաբերմունքը Արցախի պաշտպանությանը ակտիվ մասնակցած սփյուռքահայ հրամանատրի
նկատմամբ, մեղմ ասած, պատիվ չի բերում ոչ ԼՂՀ-ին և ոչ էլ Պաշտպանական բանակին:
Այժմ, երբ
ակնհայտ է, որ այդ զենքը օրինական է և ժամանակին պատշաճ կարգով հաշվառված է եղել,
ես հույս ունեմ, որ Դուք Արցախի ժողովրդի և բանակի անունից հանդես կգաք
համապատասխան հայտարարությամբ: Ուղղելով ամիսներ առաջ թույլ տրված սխալը և
շահագրգիռ կերպով միջնորդելով դադարեցնել անհիմն հետապնդումը Արցախյան պատերազմի
հայտնի հրամանատարներից մեկի նկատմամբ, Դուք կվերականգնեք ԼՂՀ-ի և ՊԲ-ի պատիվը, որը
որոշ չափով խաթարվել է այս անհեթեթ մեղադրանքների պատճառով:
Արցախի
բնակչությունը միշտ երախտապարտ է եղել այն կամավորականներին, որոնք գալով
հեռուներից մեծ ավանդ են ունեցել երկրամասի ազատագրման գործում: Հաշվի առնելով, որ
դեռ պատերազմը ավարտված չէ և մեզ դեռ նոր փորձություններ են սպասում, չպետք է թույլ
տանք, որ ստվեր նետվի այն նվիրական գործի վրա, որի կարևոր մասնակիցներից և
խորհրդանիշներից մեկը Ժիրայր Սէֆիլյանն
է:
Ռաֆայել
Ղազարյան
24 սեպտեմբերի
2007թ.
Հ.Գ.Վերաքննիչ
դատավարության ավարտին մնացել են հաշված օրեր
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|