Բաց նամակ

2007-11-17

ՈՂՋՈՒՆԵԼԻ Է ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ, ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

Ժիրայր Սեֆիլյանի բաց նամակը Ալեքսանդր Արզումանյանին

Ալիկ ջան.

Ընդունելով հանդերձ բաց նամակի ձեւով ինձ ուղղված երկխոսության կոչը, դժվար էր վշտիս օրերին գրիչ վերցնել: Սակայն նկատի ունենալով մեր երկխոսության լրջությունն ու կարեւորությունը, կարողացա ուժ գտնել եւ անցնել գործի:

Օգտվելով առիթից, ընդունելով քո եւ բազմաթիվ ընկերների ցավակցությունը, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր կիսեցին իմ եւ ընտանիքիս վիշտը:

Վերջին տարիներին հաճախ եմ կրկնել այն միտքը, որ մենք՝ հայերս, համախմբվելու ենք, եւ դա տեղի է ունենալու առանց մեր որոշման, տեղի է ունենալու աներեւույթ գերուժի պարտադրանքով, որին պայմանական անվանում ենք "ժամանակ": Այո, ժամանակներն են մեզ ստիպում հավաքվելու իրար գլխի: Հեռակա կարգով ես ու դու իրար ճանաչել ենք, սակայն, ի դժբախտություն մեզ, լինելով գաղափարաքաղաքական տարբեր ճամբարների ներկայացուցիչներ, հանուն մեր երկրի եւ մեր ժողովրդի ապագայի, մեր մեջ ուժ չենք գտել իրար հետ երկխոսելու: Բայց ժամանակը մեզ պարտադրեց դա անել:

Երկուսիս կամքից անկախ, չորս ամիս գտնվեցինք հարեւան բանտախցերում: Ճիշտ է, այնտեղ չէինք կարողանում բանավոր կամ գրավոր հաղորդակցվել, սակայն դա տեղի էր ունենում մտովի: Ես վստահ եմ, որ երկուսս էլ այնտեղ նույնանման մտորումների մեջ էինք, եւ այս բաց նամակների տեսքով երկխոսությունը լինելու է ընդամենը այդ օրերի մեր մտորումների սղագրությունը:

Ուզում եմ հիշեցնել, որ քո "Քաղաքացիական անհնազանդություն" եւ մեր "Հայ կամավորականների համախմբում" նախաձեռնությունների միաժամանակ ծնվելու փաստը նույնպես պատահական չի կարելի համարել եւ պետք է վերագրել ժամանակների հրամայականին:

Այո, դու ճիշտ ես, երբ ասում ես, որ այսօր վտանգի ճակատային գիծը անցնում է մեր էության եւ խորթ էության միջեւ: Այս վտանգի առկայությունը պետք է սթափեցնի մեզ, պարտադրի մի կողմ դնել տարաբնույթ գաղափարաքաղաքական իզմերի, ըստ էության օտարի կողմից ներմուծված եւ արհեստական պառակտվածություն առաջ բերած վիճակը: Այս վիճակից միշտ օգտվել եւ օգտվելու են էությամբ հակահայ ուժերը, հանձինս Քոչարյան-Սերժիկ հայտնի զույգի, որոնց ձեւավորած ռեժիմը վերջերս Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ դիպուկ բնութագրեց՝ անվանելով այն մոնղոլա-թաթարական: Ուստի, եկող օրերի մեր խոհերն ու գործնական քայլերը պետք է ուղղված լինեն առկա հակահայ ռեժիմի տապալմանը: ես, որ այսօր վտանգի ճակատային գիծը անցնում է մեր էության եւ խորթ էության միջեւ: Այս վտանգի առկայությունը պետք է սթափեցնի մեզ, պարտադրի մի կողմ դնել տարաբնույթ գաղափարաքաղաքական իզմերի, ըստ էության Վերադաառկա գաղափարների, ցանկությունների, ընդհանրությունների մասին, որոնք, կարծում եմ, անհամեմատ ավելի շատ են, քան հակասությունները: Իսկ հակասությունների մասին մենք կարող ենք քաղաքակիրթ եւ բարեկիրթ ձեւով բանավիճել միայն այս ռեժիմը տապալե հայտնի զույգի, որոնց ձեւավորած ռեժիմը վերջերս Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ դիպուկ բնութագրեց՝ անվանելով այն մոնղոլա-թաթարական: Ուստի, եկող օրերի մեր խոհերն ու գործնական քայլերը պետք է ուղղված լինեն առկալուց հետո, եւ որի նպատակը պետք է լինի որոնել ու գտնել առկա գաղափարների ոսկե միջինը, որը միգուցե օրին՝ հավակնությունն ունենա կոչվելու "Հայկական գաղափարաբանություն", ,Կառավարման հրի մասնակիցը կուզեինք տեսնել ընդդիմադիր բոլոր գործիչներին: Այս իմաստով մեզ համար շատ ուրախալի եւ ողջունելի է Ստեփան Դեմիրճյանի միավորման, համախմբման որոշումը: Հույս ունենք, որ առաջիկա օրերին մնացած ընդդիմադիր գործիչները նույնպես կընդունեն նման որոշումներյ:  

Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ այս ռեժիմը իրենից մեծ բան չի ներկայացնում, եւ նրան տապալելը շատ դժվար չէ: Դա գլխավորապես կախված է ընդդիմության համախմբվածությունից, կազմակերպվածության եւ վճռականության հանգամանքներից: Մեր կյանքում ամեն ինչ չէ, որ որոշվում է նյութական հարթությունում, այսինքն՝ եթե նրանք ունեն շատ փող եւ բիրտ վարչական մեքենա, դա երբեք չի նշանակում, թե հզոր են, որովհետեւ հզորությունը գտնվում է այլ հարթության մեջ: Դա է ոգին ու հոգին, որը Աստված չի խնայել եւ բավարար չափով շնորհել է հայ ազգին:

Եվ այսպես, ամփոփելով իմ առաջին նամակը, Ձեզ եմ միանում, ասելով՝ «Պայքար, պայքար մինչեւ վերջ»:

 

Ընկերական ջերմ բարեւներով՝ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ 15 նոյեմբերի 2007 թ.

 

 

 







This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work