|
Ռաֆայել
Ղազարյանի հիշատակին
Մեզանից հեռացավ
ըմբոստ մի հոգի, հոգու մի լույս, որի կյանքը սրբազան երդում էր հայությանն ու
Հայաստանին, և ամբողջությամբ հավատարմություն էր այդ երդմանը: Նա անմբասիր անցավ իր
ճանապարհը և հեռացավ` հոգով միշտ երիտասարդ, արդարատենչ ու ճշմարտության համար
պայքարող մարտիկ:
Ապրել երկրի ճակատագրով. սա էր Ռաֆայել
Ղազարյանի ճշմարտությունը: Եվ շատ ափսոս, որ նա չտեսավ իր երազած երկիրը, չտեսավ
ճշմարտության հաղթանակը երկիրը պղծողների նկատմամբ: Բայց այդ հաղթանակը շուտով մենք
կդարբնենք` Ռաֆայելի
հետ միասին: Քանի որ նա ընդմիշտ մեր հետ է, մեր հոգու մեջ է ու մեր կողքին: Նա է
դրել այդ հաղթանակի հիմքերը:
Սրտի խորքից
վշտակցելով մեր սիրելի ընկերոջ` Ռաֆայել
Ղազարյանի հարազատներին, ասում ենք, որ մեր սուգն ու վիշտը կուշ են գալիս վեհ
զգացմունքի առջև, քանի որ նա հայ ժողովրդի անմոռաց զավակն է, ապրել է որպես ընդվզող,
իսկական հայ և իր մասին թողել է անմահ հիշատակ:
Ժիրայր Սէֆիլյան
և Վարդան Մալխասյան
"Վարդաշեն"
քրեակատարողական հիմնարկ
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|