Ապօրինի  Իշխանությունների Կամակատար Դատարանը Հայ Ազգի Հերոսներին Դատապարտեց:

մնաց մարտիրոսյան, կամակատարությունդ երաշխիք  չի հանդիսանալու քո  անմեղության...     

Թատրոնի առաջին մասն ավարտված է 

"Ժիրայր Սէֆիլյանը բռնի իշխանափոխության կոչեր չի արել:" Սա խոստովանեց անգամ կամակատար դատավորը և այդ մասով արդարացրեց նրան: Փաստորեն, ամիսներ շարունակ տևած չեկիստական գաղտնալսումների, փողոցային հետապնդումների, վեցամսյա նախաքննության, երեք անգամ երկարաձգված նախնական կալանքի համար հիմք հանդիսացած "հիմնավոր" կասկածները այն աստիճան անպետք էին, որ հնարավոր չեղավ դրանք օգտագործել մեղադրական վճիռ կայացնելու համար:

Այնուամենայնիվ, հերթական անգամ պղծելով Հայաստանի հանրապետության դրոշն ու զինանշանը, Ժիրայր Սէֆիլյանին դատապարտեցին մեկուկես տարվա ազատազրկման 235 հոդվածի առաջին մասով՝ տանը հայտնաբերված փամփուշտների և որպես պարգև ստացած ատրճանակը աշխատավայրում պահելու համար: Հիշեցնենք, որ նույն գործի շրջանակներում, տանը մի քանի տասնյակ փանփուշտ պահելու համար մեկ այլ մեղդրյալի դեմ հարուցված գործը կարճվել էր այն հիմնավորմամբ, որ վերջինս մասնակցել է սահմանների պաշտպանությանը: Ստացվում է, որ Շուշիի առանձնակի գումարտակի և 6-րդ պաշտպանական շրջանի նախկին հրամանատարը պատերազմի հետ կապ չի ունեցել և դատարանի համար նա ընդամենը Լիբանանի քաղաքացի է:

Մեկուկես տարվա ազատազրկման դատապարտվեց նաև Վահան Արոյանը, թեև նրա տանը գրեթե նույնքան հրազեն էր հայտնաբերվել, որքան փամփուշտ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում: Իսկ Վարդան Մալխասյանը ստացավ մյուսներից շատ՝ երկու տարի միայն այն բանի համար, որ դատարանը կամայականորեն մեկնաբանեց նրա ելույթից դուրս գրված առանձին արտահայտություններ:

Այս դատավճիռը արդեն բողոքարկվել է Ժիրայր Սէֆիլյանի և Վարդան Մալխասյանի պաշտպանների կողմից, թեև փոքր է հույսը, որ վերաքննիչ դատարանը ավելի անկախ կգործի:


 







This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work