|
11.12.2006 10:39
Երեկ ձերբակալվել է
"Ի
պաշտպանություն ազատագրված տարածքների"
հասարակական նախաձեռնության եւ վերջերս շրջանառության մեջ դրված
"Հայ
կամավորականների համախմբում"
կազմակերպության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը։ Ինչպես քիչ առաջ հաղորդել են
Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից,
ձեռնարկված օպերատիվ-հետախուզական
միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել ապացույցներ այն մասին,
որ
Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա մի շարք կողմնակիցների
նախաձեռնած
,այսպես
կոչված,
"Հայ
կամավորականների համախմբում"
կազմակերպությունը`
չունենալով ՀՀ օրենքներով նախատեսված գրանցում,
նպատակ է հետապնդել Հայաստանում առաջիկա քաղաքական գործընթացներին
հակաիրավական,
ուժային միջամտություն ցուցաբերել,
մասնավորապես`
2007-ին
կայանալիք ընտրությունների ընթացքը ուղղորդել՝ դիմելով ծայրահեղական
գործողությունների։
ՀՀ
ԱԱԾ մամուլի կենտրոնից հաղորդում են
,
որ
2006
թվականի դեկտեմբերի
2-ին
Երեւանի Պարարվեստի ուսումնարանի դահլիճում կայացած փակ համաժողովի
ընթացքում կառույցի որոշ ղեկավարների կողմից ՀՀ պետական իշխանությունը
բռնությամբ,
ուժային ճնշման միջոցների մեջ խտրականություն չդնելով զավթելու,
կոնկրետ գործողությունների դրդող հրապարակային կոչեր են արվել:
Ըստ ԱԱԾ մամուլի կենտրոնի`
նրանք հայտարարել են,
որ
պետք է միայն զինված պայքարով,
ապստամբությամբ ազատվել գործող իշխանություններից։ Ներկայացվել են այդ
ուղղությամբ գործողությունների ծրագրեր։
"Հայ
կամավորականների համախմբում"
կազմակերպության ձեւավորման գործընթացում ընդգրկված անձանց մեծ մասը,
գրեթե,
անտեղյակ է եղել կասկածելի աղբյուրներից ֆինանսավորվող կազմակերպության
փաստացի ղեկավար,
օտարերկրյա քաղաքացի Ժիրայր Սեֆելյանի եւ նրա մերձավոր շրջապատի քաղաքական
արկածախնդրություն հետապնդող եւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի
ապակայունացմանը միտված իրական նպատակներին։ "Հայ
կամավորականների համախմբման"
ղեկավարները ծրագրել էին իրենց համակարգված գործողություններով նախեւառաջ
ընդդիմությանն ուղղորդել դեպի քաղաքական անհնազանդության ու բախումների,
ընդ որում ծրագրվում էր ճնշում իրականացնել նաեւ քաղաքական ընդդիմադիր
կառույցների վրա,
որպեսզի նրանք ձեռնարկեին հակաիրավական գործողություններ ՀՀ
իշխանությունների դեմ։
Փաստի առնչությամբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական
վարչության կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի
301-րդ
հոդվածի
(
ՀՀ
Սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր)
հատկանիշներով։ Կազմակերպության ղեկավարներից Վարդան Մալխասյանն ու Ժիրայր
Սեֆիլյանը երեկ ձերբակալվել են,
վերջինիս մոտ հայտնաբերվել է անօրինական հրազեն:
Այս մասին հաղորդում են Ազգային անվտանգության ծառայության մամուլի
կենտրոնից։ |