Հաղորդագրություն

Ժիրայր Սէֆիլյան. "Մենք վաղ թե ուշ դուրս ենք գալու բանտից, իսկ պատվիրատուները մի օր մտնելու են բանտ ու այլևս դուրս չեն գալու"

Կամակատար դատարանը վճիռը թողեց անփոփոխ

ՔՆԱԾ Արդարություն...

 

    25 Սեպտեմբեր 2007

Այսօր ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Ժիրայր Սէֆիլյանի և Վարդամ Մալխասյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռները, իսկ Վահան Արոյանի համար սահմանեց ավելի խիստ պատիժ: Ժիրայր Սէֆիլյանը դատապարտվեց մեկ և կես տարվա ազատազրկման այն ատրճանակը պահելու համար, որը ստացել էր որպես մարտական պարգև: Իշխանությունը զավթելու կոչերի համար դատապարտվեց միայն Վարդան Մալխասյանը` 2 տարվա ազատազրկման: Վահան Արոյանի պատիժը կես տարով ավելացվեց, որպեսզի նրա պատիժը ինչ-որ չափով ավելի լինի Ժիրայր Սէֆիլյանի պատժից և նա նույնպես դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:

Ակնհայտ կամակատար դատարանը այդպես էլ չկարողացավ հերքել պաշտպանական կողմի հիմնական փաստարկներից և ոչ մեկը և այդ լույսի ներքո այդպես էլ չկարողացավ հիմնավորել անարդար դատավճիռը: Դատարանի ցինիզմը հասավ այն աստիճանի, որ Ժիրայր Սէֆիլյանի մարտական պարգև հանդիսացող ատրճանակի մասին հայտարարեց, որ այն տրվել է ինչ-որ կարգի խախտմամբ, հետևաբար, այսքան տարի այն պահելը անօրինական է եղել:  

Իրենց վերջին խոսքի իրավունքից օգտվեցին նաև ամբաստանյալները: Մասնավորապես, Ժիրայր Սէֆիլյանը շնորհակալություն հայտնեց դատարանում ներկա իր աջակիցներին, իրենց հետ միասին չարչարվելու համար, համոզմունք հայտնեց, որ վերջը լավ է լինելու և պետք չէ հուսահատվել: Ինչ վերաբերում է դատարանին ուղղված իր ասելիքին, Ժիրայր Սէֆիլյանը, նշեց, որ նրան ասելու բան չունի, որովհետև սա դատարան չէ, այլ ընդամենը կամակատարն է հանցագործ ռեժիմի, հնազանդ մի գործիք, որը ինքը ոչինչ չի վճռում և միայն հրապարակելու է այն, ինչ իրեն ասվելու է: Ժ. Սեֆիլյանը միայն համոզմունք հայտնեց այն մասին, որ, ի տարբերություն այս գործի պատվիրատուների, իրենք վաղ թե ուշ դուրս են գալու բանտից, իսկ պատվիրատուները մի օր մտնելու են բանտ ու այլևս դուրս չեն գալու այնտեղից: 

Դատավճիռը մտել է ուժի մեջ ու չնայած կարող է բողոքարկվել նաև վճռաբեկ դատարանում, սակայն այնտեղ գործը կարող է անգամ չքննվել:

 

 










This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work