|
Հաղորդագրություն
Ուրբաթ,
սեպտեմբերի 14-ին, վերաքննիչ դատարանում սկսվում է Ժիրայր Սէֆիլյանի,
Վարդան Մալխասյանի և Վահան Արոյանի գործի քննությունը:
Հիշեցնենք,
որ
քրեական
գործը
հարուցվել
էր
2006թ դեկտեմբերին,
երբ
Ժիրայր
Սէֆիլյանի
նախաձեռնած
"Հայ
կամավորականների
համախմբման"
մասնակիցները
հայտարեցին,
որ
վճռական
են
տրամադրված խորհրդարանական
ընտրությունների
ընթացքում`
կեղծարարի,
իսկ
հետո
նաև
ժողովրդի վրա
մահակ
բարձրացնողի
ձեռքը
բռնելու
գործում:
Ձերբակալությունների
առիթ
հանդիսացան
"Համախմբման" հավաքում
Ժիրայր
Սէֆիլյանի
և
Վարդան
Մալխասյանի
ելույթները,
որոնք
մի
կողմից
իշխանությունների
հասցեին
կոչտ
քննադատություն,
իսկ
մյուս
կողմից
ավելի
կազմակերպված
և
վճռական պայքարի
կոչեր
էին
պարունակում:
Կամայական
մեկնաբանելով
երկու
ելույթներն
էլ,
չեկիստ-քննիչները
մեղադրանք
ներկայացրեցին
քր.օր.
301 հոդվածով,
այսինքն պետական
իշխանությունը
բռնությամբ
զավթելու
կոչերի
համար:
Ավելին,
նախաքննության
մարմինը
փորձում
էր
տպավորություն ստեղծել,
թե
գործը
չի
սահմանափակվելու
միայն
կոչերով:
Ցուցադրական
ձերբակալություններից
հետո,
մտացածին հեղաշրջման
համար
նախատեսված
զենքերը
գտնելու
ակնկալիքով,
խուզարկվեցին
"Հայ
կամավորականների
համախմբման"
մի քանի
տասնյակ
մասնակիցների
բնակարաններ:
Սակայն
առգրավված
միակ
ատրճանակը
Ժիրայր
Սէֆիլյանի
աշխատավայրում հայտնաբերված
նրա
մարտական
պարգևն
էր:
Ուստի
քիչ
անց,
հեղաշրջման
նախապատրաստության
տպավորությունը
ամբողջացնելու
նպատակով,
ձերբակալվեց Ժիրայր
Սէֆիլյանի
մարտական
ընկերներից
Վահան
Արոյանը
և
առգրավվեց նրա
զենքի
հավաքածուն:
Այդ
և
այլ
առիթներով նախաքննությունը
արհեստականորեն
ձգձգվեց
մինչև
ընտրությունների
ավարտը,
սակայն
անտեղի
հարցաքննված
շուրջ
60 վկաներին
դատարանը այդպես
էլ
չլսեց:
Մեղադրող կողմի
կամայական
մեկնաբանությունների
հիման
վրա
301 հոդվածով
մեղավոր ճանաչվեց
և
2 տարվա
ազատազրկման
դատապարտվեց
միայն
Վարդան
Մալխասյանը:
Փաստորեն դատարանը
իշխանությունը
բռնությամբ
զավթելու
կոչեր
համարեց
նրա
ելույթում հնչած
"հայրենավաճառության"
մեղադրանքը
Ռոբերտ
Քոչարյանի
և
Սերժ
Սարգսյանի
հասցեին,
ինչպես
նաև
"հանցագործ
աշխարհի սափրագլուխ
թափթփուկների
դեմ,
իրենց
զենքով
պայքարելու"
կոչը:
Ստացվեց,
որ
դատարանը
"սփարգլուխ
թափթփուկներին"
նույնացնում
է
ՀՀ
իշխանության
հետ:
Իսկ
ահա
Ժիրայր
Սէֆիլյանի
դեպքում դատարանը
չկարողացավ
նույնը
անել:
Մեղադրող կողմը
շատ
փորձեց,
կամայական
մեկնաբանությունների
միջոցով,
որպես
հեղաշրջման
կոչ
ներկայացնել կազմակերպվելու
անհրաժեշտության
մասին
նրա
դատողությունները,
ինչպես
նաև
ինչ-որ
կերպ
դրանք
մատուցել
որպես
Վարդան
Մալխասյանի
ելույթի
տրամաբանական
շարունակություն:
Սակայն
Ժիրայր
Սէֆիլյանի
ելույթում ուղղակիորեն
ասվում
էր
"զենքով
հարց
լուծելու
անիմաստության"
մասին,
ինչը
համառորեն
չէր
ուզեցել նկատել
մեղադրող
կողմը:
Հետևաբար դատարանին
այլ
բան
չէր
մնում,
քան
արդարացնել
Ժիրայր
Սէֆիլյանին
301
հոդվածով:
Փոխարենը առաջին
ատյանի
դատարանը
նրան
մեկուկես
տարվա
ազատազրկման
դատապարտեց
235 հոդվածի
առաջին
մասով,
այն
ատրճանակի
համար,
որը
Ժիրայր
Սէֆիլյանը
ստացել
էր
որպես
մարտական
պարգև:
Դա
անելիս
դատարանը
հենվել
էր
ԼՂՀ
այն
ժամանակվա
պաշտպանության
նախարար
Օհանյանի
և
ՊԲ
սպառազինության
շտաբի
պետ
գնդապետ
Միրզոյանի
գրությունների
վրա,
որոնցում ասվում
էր,
թե
իբր
ԼՂՀ-ի
բանակում
ոչ
մի
տեղեկություն
չկա
ոչ
այդ
ատրճանակի,
ոչ
էլ
դրանով
Սեֆիլյանի
պարգևատրման մասին:
Դատարանում պաշտպանական
կողմը
ներկայացրեց
անառարկելի
ապացույցներ
այն
մասին,
որ
թիվ
PK
2291 Մակարով
ատրճանակը
Ժիրայր
Սէֆիլյանին
շնորհված մարտական
պարգև
է:
Սակայն
ԼՂՀ
պաշտպանության
նախարարի
1998թ մայիսի
20-ի
թիվ
64 հրամանի
բնօրինակը,
ինչպես
նաև
այդ
հրամանի
հիման
վրա
տրված
ՊԲ
հրթիռահրետանային
ծառայության
տրամադրած
ապրանքագիրը
դատարանը
չնկատելու
տվեց
և
դատավճռի մեջ
դրանք
չհիշատակեց
և
չգնահատեց որպես
ապացույցներ,
այլապես նա
ստիպված
կլիներ
արդարացնել
Ժիրայր
Սէֆիլյանին
նաև
235 հոդվածի
առաջին
մասով:
(Տես
վերոհիշյալ
գրությունների
կից
լուսապատճեները)
Բնականաբար այսպիսի
դատավճիռը
պետք
է
բողոքարկվեր ինչպես
Ժիրայր
Սէֆիլյանի,
այնպես
էլ
Վարդան
Մալխասյանի
պաշտպանների
կողմից,
որոնք
վերաքննիչ
դատարանից
ակնկալում
են
միմիայն արդարացնող
վճիռ:
Առաջին
ատյանի
դատավճիռը
բողոքարկվել
է
նաև
այս
քաղաքական
գործից
երրորդ
տուժողի`
Վահան
Արոյանի
կողմից,
որը
թեև
ընդունում
է,
որ
ձևական
առումով
խախտել
է
օրենքը,
սակայն
միանգամայն
իրավացիորեն
ակնկալում
է
շատ
ավելի
մեղմ
պատիժ,
առավել
ևս,
որ
նախաքննական
մարմնի
մեղքով
նա
զրկվեց
արագացված
դատի
իր
իրավունքից:
Մյուս
կողմից
վերաքննիչ
բողոք
է
բերել
նաև
մեղադրող
կողմը,
պահանջելով Ժիրայր
Սէֆիլյանին
մեղավոր
ճանաչել
նաև
301 հոդվածով,
ինչպես
նաև
ավելի
խիստ
պատիժ
տալ
Վահան
Արոյանին:
Սակայն
սա
ավելի
շատ
պետք
է
պաշտպանական
քայլ
համարել
մեղադրողի
կողմից,
որի
նպատակն
է
հակակշռել պաշտպանների
պահանջին`
235 հոդվածի
առաջին
մասով
նույնպես
Սեֆիլյանին
արդարացնելու վերաբերյալ:
Ի
սկզբանե
պարզ
էր,
որ
այս
գործը
քաղաքական
ենթատեքստ
ունի:
Սակայն,
հատկապես
կառավարամետ
և
զինվորական շրջանակներում,
ամիսներ
շարունակ,
տարածվում էր
սուտ
տեղեկատվություն
այն
մասին,
որ
Ժիրայր
Սէֆիլյանը
իսկապես կազմակերպում
էր
զինված
հեղաշրջում,
իբր
ԱԱԾ-ին
հաջողվել
է
այն
կանխել
և
որ
առանց
ծանրակշիռ
հիմքերի
առկայության
ոչ
ոք
չէր
ձերբակալի
Սէֆիլյանին:
Այս
ստին
հավատացել
և
իրենց
հերթին
այն
տարածել են
Ժիրայր
Սէֆիլյանին
մոտիկից ճանաչող,
սակայն
այսօր
իշխանական
կերակրամանին
մոտ
կանգնած,
բազմաթիվ
անձեր:
Դրանով
նրանք
փորձում
էին
արդարացրել իրենց
կրավորական
կեցվածքը,
իսկ
հաճախ
նաև
անսկզբունքայնությունն
ու
տարական
վախկոտությունը:
Եթե
այդ
անձնավորությունների
մի
մասն
անգամ
իրեն
արժանապատիվ
պահեր,
ապա
Ժիրայր
Սեֆիլյանը
կամ
չէր
ձերբակալվի
կամ
էլ
շատ
արագ
ազատ
կարձակվեր:
Առաջին
ատյանի
դատաքննությունը
և
վճիռը
վերջնականապես
ապացուցեցին,
որ
Ժիրայր
Սէֆիլյանի
և
նրա
նախաձեռնած
"Հայ կամավորականների
համախմբման"
գործունեությունը
նախընտրական ամիսներին
կազմալուծելու
նպատակով
հարուցված
այս
քրեական գործը
բացարձակապես
անհիմն
էր:
Հերթական անգամ
301 հոդվածը
օգտագործվեց
կառավարող
վերնախավի
համար
անցանկալի
անձանց
ազատազրկելու
նպատակով`
այս
անգամ
բավականին
տևական
ժամանակով:
Եվս
մեկ
անգամ
համոզվեցինք,
որ
մեր
երկրում
իշխող
վարչակարգը
իր
քաղաքական հակառակորդների
հետ
հաշվեհարդար
տեսնելու
գործում
միջոցների
միջև
ոչ
մի
խտրականություն
չի
դնում:
Անգամ
օրենքի
ձևական
կողմը
պահելու
դեպքում,
ամբողջությամբ ոտնահարվում
է
նրա
էությունը և
ոգին:
Որքան
մոտենում
է
հանգուցալուծումը,
այնքան
իշխող
վարչախմբին
մոտ
կանգնած շրջանակներից
ավելի
հաճախ
են
հնչում
դատողություններ
"Ժիրայր
Սէֆիլյանին
ազատ
արձակելու
նպատակահարմարության"
մասին:
Անհասկանալի
է,
թե
ինչ
են
ուզում
ասել
նման
դատողությունների
հեղինակները,
որովհետև մեր
ակնկալածը
Ժիրայր
Սէֆիլյանի
և
նրա
բախտակից
ընկերների
շուտափույթ
ազատ
արձակումն
է,
այլ
ոչ
թե
դրա
մասին
դատողությունները:
Միանշանակ մերժելի
են
նաև
նոր
խոսակցությունները
հնարավոր
"համաներման" մասին,
որովհետև
ոչ
Ժիրայր
Սէֆիլյանը
և
ոչ
էլ
Վարդան
Մալխասյանը
հանցագործներ
չեն,
որ
նրանց
ներելը
հանրության
կողմից
բարեգործություն
ընկալվի:
Ընդհակառակը,
թե
օրենքի,
և
թե
բարոյականության
տեսակետից,
ամենաիսկական
հանցագործությունը
նրանց
ազատությունից
զրկելն
է,
որն
արդեն
ձգվում
է
ավելի
քան
9 ամիս:
Ժիրայր
Սէֆիլյանի
և
Վարդան
Մալխասյանի
զորակցության կոմիտե
12 սեպտեմբերի 2007թ
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|