|
Խստագույնս
պատասխան
են
տալու
Ժամանակ Երևանի
հարցազրույցը
Ժիրայր
Սեֆիլյանի
եւ
Վարդան
Մալխասյանի
հետ
Աստղիկ
Սարգսյան
-Անկախ
ձեր
կարգավիճակից`
դուք
ակտիվորեն
հետեւում
եք
երկրում
տեղի
ունեցող
իրադարձություններին:
Ինչպե՞ս
կբնութագրեք
մարտի
1-ին
տեղի
ունեցածը:
-
Հակառակ
Լեւոն
Տեր-Պետրոսյանի
համառ
ջանքերին,
որ
չարիքի
վարչախումբը
կազմաքանդվի
առանց
արյունի
եւ
առանց
զոհերի,
ցավոք`
չստացվեց:
Եվ
տեղի
ունեցավ
բոլորիս
համար
ամենաանցանկալին:
Գարնան
առաջին
օրը`
մարտի
1-ը,
զուգադիպեց
այն
դաժան
օրերին,
երբ
20 տարի
առաջ,
Սումգայիթում
մոնղոլ-թաթարների
հետնորդները
սպանդի
ենթարկեցին
հայերին:
Ինչպես
Սումգայիթում,
այնպես
էլ
Երեւանում
զոհվածները
հայերն
էին,
իսկ
ոճրագործները`
մոնղոլ-թաթարների
հետնորդները:
Մարտի
1-ը
պատմության
մեջ
կմնա
որպես
ենիչերիների
կողմից
մեր
ժողովրդի
նկատմամբ
իրագործած
կոտորածի
օր,
որպես
հայ
ժողովրդի
ազատագրական
պայքարի
համար
նահատակված
նվիրյալների
հիշատակի
օր:
Իհարկե,
հոգեվարքի
մեջ
գտնվող
չարիքի
իշխանությունը
Լեւոն
Տեր-Պետրոսյանի
ցանկության
դեպքում
մարտի
1-ին
վերջնականապես
կտապալվեր,
բայց
Լեւոնն
ամեն
ինչ
անում
էր,
որ
արյուն
չթափվի:
Սակայն
եղկելի
սադրիչները
ու
նրանց
ողորմելի
տերերը
դա
արեցին:
Նրանք
մարտական
փամփուշտներով
կրակեցին
ժողովրդի
վրա
ու
սկսեցին
անխնա
կոտորել,
որից
հետո
միայն
ժողովուրդն
անցավ
ինքնապաշտպանության:
Եվ
եթե
իշխանությունները
կարծում
են,
թե
իրենք
պետք
է
կրակեն
ժողովրդի
վրա,
իսկ
ժողովուրդն
ինքնապաշտպանության
չդիմի,
դա
արդեն
խաբկանք
է:
Թող
Քոչարյանը
մեկընդմիշտ
մոռանա
այն
քստմնելի
միտքը,
թե
ինքը
միակ
տղամարդն
է
այս
երկրում:
Եվ
եթե
մինչեւ
այսօր
կասկածներ
կային,
որ
այս
իշխանությունների
մեղքով
եղել
են
առեղծվածային
սպանություններ,
ապա
մարտի
1-ի
դեպքերը
դրանք
բացահայտ
հիմնավորեցին:
Իսկ
հետագա
օրերին
իշխանավորներն
իրենց
անմարդկային
դեմքն
ու
էությունը
բացահայտեցին
նաեւ
նրանով,
որ
որեւէ
ձեւով
չցավակցեցին
անգամ
զոհվածների
հարազատներին:
Այսպիսի
դեպք
եթե
տեղի
ունենար
որեւէ
այլ
պետությունում,
անկախ
դեպքի
մեղավորներից,
հաջորդ
օրն
իսկ
համազգային
սուգ
կհայտարարվեր:
Այս
փաստը
մեկ
անգամ
եւս
հիմնավորում
է,
որ
մենք
չենք
գտնվում
նորմալ
պետությունում,
այլ
կատարյալ
ավազակապետությունում:
Այս
ողբերգական
դեպքերի
հետագա
շարունակությունն
ու
արյունահեղությունը
կանխվեց
միայն
Լեւոն
Տեր-Պետրոսյանի
ջանքերով
եւ
նրա
հրահանգով,
ի
տարբերություն
այն
բարբաջանքների,
թե
իբր
բանակային
ուժերին
գործի
դնելու
շնորհիվ
իշխանությունները
կարողացան
զսպել
իրավիճակը:
Դա
անամոթ,
լկտի
սուտ
է:
Մազից
կախված
սարսափահար
իշխանությունները
լավ
գիտեին,
որ
դրանք
գործի
դնելու
դեպքում
բանակը
կմիանա
ժողովրդին,
քանի
որ
բացի
մի
քանի
ծախված,
թալանչի
եւ
ստորաքարշ
գեներալներից,
բանակը
հիմնականում
ժողովրդի
հետ
է:
Իրականում
հետագա
արյունահեղությունը
կանխեց
Լեւոն
Տեր-Պետրոսյանը,
որովհետեւ
նա
երբեք
չի
ցանկացել
բռնությամբ
կամ
հեղաշրջմամբ
իշխանության
գնալ:
-
Ու՞մ
մեղքն
եք
տեսնում
այս
ամենում:
-
Տեղի
ունեցածը
մեր
ժողովրդի
նկատմամբ
վերջին
10 տարիներին
իրագործված
ամենօրյա
հանցանքների
գագաթնակետն
էր:
Եվ
եթե
մինչեւ
այսօր
Լեւոն
Տեր-Պետրոսյանն
ու
նրա
կողմնակիցները
պահանջում
էին,
որ
Սերժիկն
ու
Ռոբերտը
հեռանան
երկրից,
ապա
այսօր
մենք
ասում
ենք,
որ
պետք
է
խիստ
միջոցներ
ձեռնարկել,
որ
նրանք
չճողոպրեն,
չհեռանան
երկրից:
Ընդամենը
վերջին
օրերն
ապրող
այս
մեռնող
իշխանության
տապալումից
հետո
նրանք
պետք
է
կանգնեն
օրենքի
ու
դատարանի
առաջ:
Որեւէ
մեկը
մազաչափ
անգամ
թող
չկասկածի,
որ
ինչպես
քոչարյանասերժական
կլանը,
այնպես
էլ
նրանց
կամակատար
ենիչերիները
խստագույնս
պատասխան
են
տալու
հայ
ժողովրդի
նկատմամբ
թույլ
տված
բոլոր
ոճրագործությունների
համար:
-
Ինչպե՞ս
եք
պատկերացնում
այս
իրավիճակից
դուրս
գալու
ելքը:
Ինչպիսի՞
քայլեր
են
անհրաժեշտ
ըստ
Ձեզ:
-
Մեր
համոզմամբ
Լեւոն
Տեր-Պետրոսյանը
առաջին
փուլով
ընտրված
նախագահ
է:
Սակայն,
միջազգային
ասպարեզում
մեր
երկրի
հեղինակությունը
համապատասխան
դիրքում
պահելու
համար
անհրաժեշտ
է
անցկացնել
նոր
ընտրություններ:
Բայց
այդ
ընտրությունները
պետք
է
տեղի
ունենան
Քոչարյանի
եւ
Սերժիկի
հրաժարականից
հետո
միայն,
քանի
որ
այս
իշխանությունների
օրոք
ընտրություններ
անցկացնելը
ուղղակի
անհեթեթություն
է:
Վերջապես
1991-ից
հետո
թող
մեր
ժողովուրդը
մեկ
անգամ
էլ
տեսնի
արդար
ընտրություններ
եւ
վերականգնի
իր
կորսված
հավատը
մեր
պետականության
նկատմամբ:
Եթե
իրոք
ցանկանում
ենք
ունենալ
օրենքի
գերակայության
երկիր,
ուրեմն
պետք
է
գործի
դնել
վերը
նշված
տարբերակը,
որն
իրականացնելու
համար
մեր
ժողովուրդն
այսօր
պատրաստ
է:
Եվ
եթե
քաղաքակիրթ
աշխարհը
հավատարիմ
է
իր
դավանած
արժեքներին
ու
սկզբունքներին,
ապա
նրանք
նույնպես
պետք
է
երաշխավոր
լինեն
այս
տարբերակին:
-
Ի՞նչ
կոչով
կդիմեք
ժողովրդին,
ընդդիմությանը
կամ
իշխանություններին:
-
Այս
չարագործ
իշխանություններին
հորդորում
ենք
իրավիճակը
ճիշտ
գնահատել
եւ
օր
առաջ
հրաժարական
տալ:
Բացի
այդ,
պետք
է
նրանք
պատրաստ
լինեն
նաեւ
դատարանի
առաջ
պատասխան
տալ
իրենց
կատարած
ոճրագործությունների
համար:
Եթե
նրանք
չհամակերպվեն
այս
պահանջների
հետ,
իրենք
իրենց
ձեռքով
ընկնելու
են
տխրահռչակ
Չաուշեսկուի
օրը:
Իսկ
ժողովրդին
եւ
ընդդիմությանը
այսօր
մենք
միացնում
ենք
իրար,
քանի
որ
կա
ոչ
թե
ընդդիմություն,
այլ
համաժողովրդական
շարժում,
որի
նպատակն
է
ազատագրել
մեր
երկիրը
կեղեքիչներից
ու
բռնատիրությունից:
Ազգային-ազատագրական
շարժման
յուրաքանչյուր
անդամի
մենք
կոչ
ենք
անում
լինել
ավելի
համախմբված
ու
վճռական,
ավելի
տոկուն
ու
համարձակ,
անվերապահ
հավատալ
ու
վստահել
համաժողովրդական
առաջնորդ
Լեւոն
Տեր-Պետրոսյանին,
կատարել
նրա
բոլոր
հրահանգներն
ու
առաջադրանքները:
Մեր
հաղթանակն
անկասելի
եւ
անխուսափելի
է:
Մեր
հաղթանակը
շատ
մոտ
է:
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|