|
Ժիրայր
Սեֆիլյան.
«Պայքարենք
երկրի
տիրոջ
զգացողությամբ»
-Ինչո՞վ
եք,
ընդհանրապես,
բացատրում
ներկա
իշխանությունների
թշնամական
վերաբերմունքը
Ձեր
հանդեպ:
Չէ՞
որ,
տրամաբանորեն,
հակառակը
պետք
է
լիներ.
Դուք
մարտնչել
եք
Արցախի
համար,
եւ...
-
Ի
սկզբանե
այս
ռեժիմի
պարագլուխները
հոգեպես
որեւէ
կապ
չեն
ունեցել
ազատագրական
պայքար
հասկացության
հետ,
ընդհանրապես
հայ
ժողովրդի
կամ
հայկականության
հետ:
Իմ
կարծիքով`
Արցախյան
շարժման
սկզբից
եւեթ
հայտնի
զույգի
գործունեությունը
միշտ
եղել
է
նենգ
ու
դավադիր,
անձակենտրոն
հեռակա
ծրագրերի
մոգոնումներով:
Նրանց
նյութապաշտության,
փառամոլության
եւ
աթոռապաշտության
մոլուցքը
պատճառ
է
դարձել
գործունեության
այնպիսի
մարտավարության,
որում
նպատակին
հասնելու
համար
որեւէ
միջոց
չի
բացառվել:
Այս
բոլորն
իմանալով,
իմ
նկատմամբ
թշնամանքից
բացի`
այլ
մոտեցում
պետք
էլ
չէր
նրանցից
ակնկալել:
-
Ինչպե՞ս
կբնութագրեիք
ներկայիս
ներքաղաքական
իրավիճակը
եւ
նաեւ
համաշխարհային
մարտահրավերները`
դրանցով
պայմանավորված:
-
Վերջին
10 տարիների
համեմատ
ես
ավելի
լավ
կբնութագրեի
ներքաղաքական
վիճակը,
քանի
որ
վերջապես
պարզվեց,
հստակություն
մտավ,
թե
որ
ուժերը
ինչի
են
ընդունակ
եւ
հանուն
ինչի
են
ծառայում:
Այսինքն`
այն
բոլոր
քաղաքական
ուժերը,
որոնք
տարիներ
շարունակ
գաղափարական
կամ
ընդդիմադիր
ձեւանալով
զբաղված
էին
մեր
ժողովրդին
մոլորեցնելով,
այսօր
արդեն
դիմակազերծված
են:
Իսկ
ամենակարեւորն
այն
է,
որ
հիմա
մեր
ժողովուրդը
հստակ
գիտի
իր
անելիքը:
Այս
բոլորի
հանրագումարը
բերելու
է
միայն
հաղթական
արդյունքի:
Ուստի
իշխանափոխությունը
անխուսափելի
է
եւ
դրանից
հետո
դրական
որակական
զարգացումներ
են
տեղի
ունենալու
մեր
երկրի
ու
կյանքի
համարյա
բոլոր
բնագավառներում:
Ինչ
վերաբերում
է
համաշխարհային
մարտահրավերներին,
ապա
ըստ
ինձ
դրանց
ազդեցությունը
ներկայիս
ներքաղաքական
իրավիճակի
վրա
չնչին
է:
Նոր
իշխանության
շուտափույթ
ձեւավորման
հարցում
որոշիչ
են
լինելու
մեր
ժողովրդի
կամքն
ու
վճռականությունը:
Իհարկե
պետք
է
ընդունել
նաեւ,
որ
մենք
չենք
կարող
մեզ
առհասարակ
դուրս
դնել
համաշխարհային
գործընթացներից:
Դրանց
պետք
է
շատ
լուրջ
վերաբերվել,
լինել
սթափ
ու
պատրաստ`
սկսելով
սպառնացող
համաշխարհացումից
մինչեւ
նոր
սահմաններ
գծելու
ծրագրերը,
որի
ժամանակ
հնարավորություններ
են
առաջանալու`
անլուծելի
թվացող
բազմաթիվ
իղձեր
ու
ազգային
խնդիրներ
իրագործելու
համար:
Ես
հավանականությունը
շատ
մեծ
եմ
համարում,
որ
սպասվող
ապագա
տարածաշրջանային,
աշխարհաքաղաքական
զարգացումները
ի
նպաստ
մեզ
են
լինելու,
որին
մենք
պետք
է
ազգովի
պատրաստ
լինենք:
Դրան
հասնելու
համար
մենք
նախեւառաջ
պետք
է
վերածվենք
տարածաշրջանային
գործոնի:
Ներկայիս
ապիկար
հանցավոր
ռեժիմի
գործունեության
արդյունքում,
դժբախտաբար,
մենք
կորցրել
ենք
մեր
այդ
կարգավիճակը
եւ
վերածվել
ընդամենը
աշխարհագրական
տարածքի:
Մեր
տարածաշրջանով
շահագրգիռ
մրցակից
պետությունները,
իրենց
ծրագրերը
կազմելիս,
արդեն
սկսել
են
մեզ
նկատի
չունենալ
որպես
պետություն:
Ուստի,
մեր
պետականության
վերականգնումից
հետո,
նոր
ձեւավորվելիք
կառավարության
առաջնահերթ
խնդիրը
պետք
է
լինի
մեզ`
որպես
տարածաշրջանային
գործոն
վերականգնելը:
Իսկ
մենք`
որպես
ազգ,
ոչ
միայն
տարածաշրջանային,
այլ
նաեւ
համաշխարհային
գործոնի
վերածվելու
կարողականություն
ունենք,
որի
մասին
կխոսեմ
մեկ
ուրիշ
առիթով:
-
Ի՞նչ
ելքեր
եք
տեսնում
այս
իրավիճակից:
Ըստ
Ձեզ`
ի՞նչ
պետք
է
անի
իշխանությունը,
ընդդիմությունը,
ժողովուրդը...
-
Ելքը
մեկն
է`
անհրաժեշտ
է
օր
առաջ
կազմաքանդելով
ձերբազատվել
հակահայ
անբարո
հանցագործ
ռեժիմից:
Ինչ
վերաբերում
է
իշխանությանը.
Սերժիկ
Սարգսյանը
նախեւառաջ
պետք
է
դադարի
ինքնախաբեությունից
եւ
ընդունի,
որ
ինքը
նախագահ
չի
ընտրվել:
Ելնելով
այս
փաստից`
նա
պետք
է,
ժողովրդից
ներողություն
խնդրելով`
հրաժարական
ներկայացնի:
Իսկ
մինչեւ
հրաժարականը`
անցկացվելիք
նոր
նախագահական
ընտրությունները
բարեհաջող
կազմակերպելու
նպատակով,
պետք
է
պաշտոնանկ
անի
ուժային
գերատեսչությունների
ղեկավարություններին
եւ
ԿԸՀ
նախագահին:
Այդ
պաշտոններին
պետք
է
նշանակի
նոր
մարդկանց`
խորհրդակցելով
Համաժողովրդական
Շարժման
ղեկավարության
հետ:
Նշանակվող
նոր
մարդիկ
պետք
է
ժողովրդին
վստահություն
ներշնչեն,
որ
ուժային
համակարգը
ոչ
միայն
չի
միջամտելու
ընտրություններին,
այլ,
ընդհակառակը,
լինելու
է
արդար
ընտրությունների
անցկացման
գլխավոր
երաշխավորը:
Այս
գործընթացին
զուգահեռ
խորհրդարանը
պետք
է
վերանայի
Ընտրական
օրենսգիրքը,
նպատակ
ունենալով
քվեարկությունը
դարձնել
հնարավորինս
թափանցիկ`
խախտումները
բացառող:
Միայն
այս
դեպքում
մեր
ժողովուրդը
միգուցե
ների
Սերժին
եւ
չարժանացնի
Քոչարյանի
ճակատագրին,
որի
վճիռն
արդեն
ժողովուրդը
կայացրել
է:
Ինքնակոչ
նախագահը
եթե
այս
քայլերին
չգնա,
ապա
իրեն
սպասվում
է
երկու
ճանապարհ`
փախուստ
երկրից
կամ
ենթարկվել
Չաուշեսկուի
ճակատագրին:
Իսկ
ընդդիմությունը
պետք
է
շարունակի
առաջնահերթություն
համարել
ձեւավորված
ավազակապետության
կազմաքանդումը:
Համաժողովրդական
Շարժման,
համախմբման
գաղափարական
առանցքը
պետականության
վերականգնումն
է,
այլ
գաղափարները
պետք
է
մի
կողմ
դնել:
Եվ
որպես
առաջին
քայլ
պետք
է
նոր
ընտրված
նախագահին
ամրագրել
իրավականորեն:
Առաջին
հերթին
պետք
է
կայանան
ոչ
թե
խորհրդարանական,
այլ
նախագահական
ընտրություններ:
Առիթից
օգտվելով
ուզում
եմ
խոսքս
ուղղել
բոլոր
այն
գործիչներին,
որոնք
այսօր
դարձել
են
նոր
խորհրդարանական
ընտրությունների
անցկացման
ջատագովներ:
Այդ
առաջարկով
նրանք
ուղղակի
կամ
անուղղակի
կերպով
ջուր
են
լցնում
Սերժիկ
Սարգսյանի
ջրաղացին:
Պետք
է
բացառել
ԱԺ
ընտրությունների
անցկացումը
նախագահականից
առաջ:
Դա
մեծ
ինքնախաբեություն
է:
Շարժման
ղեկավար
մարմնում
համախմբված
կուսակցություններն
ու
խմբավորումները
իսկապես
պետք
է
կարողանան
մի
կողմ
դնել
խմբակային
շահերը,
ամբողջությամբ
լծվել
ռեժիմի
հեռացման
գործընթացին,
բացառապես
նկատի
ունենալով
միայն
ու
միայն
նոր
նախագահական
ընտրությունները:
Այս
ընթացքում
Համաժողովրդական
Շարժումը
օր
առ
օր
պետք
է
վերակազմավորի
իր
շարքերը
եւ
մեծ
ուշադրություն
դարձնի
կազմակերպվածությանը:
Պետք
է
շարունակել
ի
սկզբանե
որդեգրած
մարտավարությունը.
անցկացնել
միջոցառումներ,
բացառապես
խաղաղ
հանրահավաքներով,
երթերով
ու
արդյունավետ
ակցիաներով:
Այո,
ընդդիմությունը
պետք
է
միշտ
գործի
օրինականության
դաշտում`
ի
տարբերություն
վարչախմբի,
որոնց
գործունեությունը
միշտ
անօրինական
է
եղել:
Եվ
սա
մեր
պայքարի
արդյունավետության
գլխավոր
գրավականն
է:
Եթե
այս
բոլորից
հետո
գործող
հանցախումբը
կրկին
փորձի
կրակել
անզեն
ցուցարարների
վրա,
ապա
դա
արդեն
այլ
թեմա
է...
Գալով
նրան,
թե
ինչ
պետք
է
անի
մեր
ժողովուրդը`
ասեմ
հետեւյալը:
Նախ,
մեկընդմիշտ
պետք
է
մոռանալ
արտաքին
ուժերի
վրա
հույս
դնելը:
Ժողովուրդը
հույսը
միայն
ու
միայն
պետք
է
դնի
Աստծո,
իր
եւ
իր
առաջնորդի
վրա,
որը,
բարեբախտաբար,
այնպիսի
մի
անձնավորություն
է,
որ
իր
գործունեության
մեծ
փորձով
ու
իմաստությամբ
կարողանալու
է
հնարավորինս
քիչ
կորուստների
գնով
հասցնելու
մեզ
բաղձալի
նպատակին:
Հակառակ
տարիներ
շարունակ
Լեւոն
Տեր-Պետրոսյանի
հասցեին
հնչող
քարոզչական
պիտակավորումներին,
նա,
իմ
կարծիքով,
ընդգծված
հայամետ
եւ
հավասարակշռված
գործիչ
է:
Անկախ
առաջնորդից,
այսօր
յուրաքանչյուր
հայ
մարդ
պետք
է
քաջ
գիտակցի,
որ
Համաժողովրդական
Շարժումը
իր
ավարտին
հասցնելու
գլխավոր
դերակատարներից
մեկը
հենց
ինքն
է`
իր
ցուցաբերած
ակտիվության
չափով:
Ուստի
հորդորում
եմ
մեր
ժողովրդին
շարունակել
պայքարը
նույն
ոգեւորությամբ
ու
վճռականությամբ
եւ
ամենակարեւորը`
երկրի
տիրոջ
զգացողությամբ:
-
Ի՞նչ
եք
կարծում,
ի
վերջո,
ինչպիսի՞
վերաբերմունք
կցուցաբերեն
Ձեր
հանդեպ
իշխանությունները:
-
Ճիշտն
ասած
շատ
բարդ
հարց
եք
տալիս:
Առհասարակ,
միշտ
էլ
հնարավոր
է
հակառակորդի
քայլերը
կանխատեսելը,
սակայն
իմ
պարագայում
անհնար
է,
քանի
որ
նրանք
ղեկավարվում
են
ոչ
թե
բանականությամբ,
այլ
իրենց
մեջ
կուտակված
թույնով
եւ
աթոռապաշտության
մոլուցքով:
Այս
պատճառով
ինձ
համար
դժվար
է
կանխատեսել,
թե
ինչպիսի
վերաբերմունք
է
ցուցաբերվելու
իմ
նկատմամբ:
-
Տեսականորեն
թեկուզեւ`
որ
դեպքերում
ի՞նչ
եք
պատրաստվում
անել:
-
Երկու
դեպքում
էլ
ինձ
սպասվում
է
գործունեության
լայն
դաշտ:
Սփյուռքում
ունենալով
ծանոթությունների
լայն
եւ
մեծ
շրջանակ`
արտաքսման
դեպքում
առաջին
հերթին
կաշխատեմ
ճիշտ
տեղեկություն
փոխանցել
մեր
հայրենակիցներին
Հայաստանի
իրական
վիճակի
վերաբերյալ,
որովհետեւ
ի
զարմանս
բոլորիս,
այսօր,
21-րդ
դարում,
Սփյուռքի
մեծ
մասը
տեղյակ
չէ,
թե
ինչ
է
կատարվում
իր
հայրենիքում:
Երկրորդ`
իմ
գործը
պետք
է
լինի
նաեւ
տարիների
ապատեղեկատվության
հետեւանքով
Լեւոն
Տեր-Պետրոսյանի
անձի
նկատմամբ
ձեւավորված
բացասական
կարծրատիպը
փշրելը:
Երրորդ`
առհասարակ
պետք
է
աշխատեմ
Սփյուռքի
ներուժը
միավորել
Հայաստանում
ձեւավորված
Համաժողովրդական
Շարժմանն
աջակցելու
համար:
Եվ
այս
բոլորին
զուգահեռ,
ունենալով
իմ
սեփական
պատկերացումները
Սփյուռքի
արդյունավետ
կազմակերպվածության
ձեւերի
մասին,
այդ
ուղղությամբ
կփորձեմ
գտնել
համախոհներ
եւ
այս
կարճ
ժամանակում,
գոնե
տեսականորեն,
պատրաստել
այդ
գծով
հայեցակարգի
մի
նախագիծ:
Ժամանակի
կարճությունը
շեշտեցի,
որովհետեւ
ես
չեմ
պատրաստվում
այնտեղ
երկար
մնալ:
Իմ
վերադարձի
ազդանշանը
չի
լինելու
իշխանափոխությունը,
որովհետեւ
մի
առիթով
ասել
եմ,
որ
եթե
ինձ
Հայրենիքի
դռնից
դուրս
հանեն,
ես |