|
Պատգամավորներից
Շատերը
Վախենում
Են
Կորցնել
Ուղեղի
Կուսությունը»
Ասում
է
հեռուստամեկնաբան
Սուրեն
Սարգսյանը
Հյուսիսային
պողոտայում
զբոսնելիս
ոստիկանության
բաժին
բերման
էր
ենթարկվել
հեռուստալրագրող,
հ2
հեռուստաընկերության
«Մերոնք»
եւ
«Հին
ընկերների
ակումբ»
հաղորդաշարերի
հեղինակ
եւ
վարող,
քաղաքական
մեկնաբան
Սուրեն
Սարգսյանը:
-
Դուք
իշխանամետ
հեռուստաընկերության
հայտնի
լրագրողն
էիք,
ինչպե՞ս
եղավ,
որ
հայտնվեցիք
ընդդիմության
դաշտում,
եւ
որպես
դրա
հետեւանք՝
ոստիկանության
բաժնում:
-
Ես
փետրվարի
19-ի
խայտառակ
ընտրություններից
հետո
եկա
Ազատության
հրապարակ:
Երբ
ես
ընտրության
օրը
տեսա,
թե
երեկոյան
հաստագլուխները
ինչպես
լցոնումներ
կատարեցին
եւ
ճնշումներ
իրագործեցին
վստահված
անձանց
նկատմամբ,
բնականաբար,
պարտավորված
եղա
կանգնել
ժողովրդի
եւ
արդարության
կողմը
եւ
եկա
Ազատության
հրապարակ:
Չէ՞
որ
լրագրողները,
ինչպես
ասում
են,
ժողովրդավարության
պահապան
շներն
են,
երբ
ժողովրդավարությունը
խախտվում
է՝
նրանք
պարտավոր
են
հաչել:
-
Իսկ
ինչո՞ւ
թողեցիք
եթերը,
չէ՞
որ
Ձեր
ձայնն
այնտեղից
ավելի
հասանելի
կլիներ
ժողովրդին:
-
Մի
պարզ
պատճառով,
որ
այսօր
եթերը
զուրկ
է
ազատությունից,
այն
վերահսկվում
է
նախագահականի
սիրունատես
տղաների
կողմից:
Երբ
արդեն
սկսվել
էր
քարոզարշավը,
ես
հաղորդմանս
հյուրընկալել
էի
բանասիրական
գիտությունների
դոկտոր-պրոֆեսոր
Սամվել
Մուրադյանին,
որին
հարց
տվեցի,
թե
ի՞նչ
կա
դպրոցական
ծրագրերում,
նա
պատասխանեց,
որ
ԿԳ
նախարարությունը
դպրոցական
ծրագրից
հանել
է
Երվանդ
Օտյան
հեղինակին,
եւ
դա
մեկնաբանեց,
որ
միգուցե
նախարարության
աշխատակիցները
վախեցել
են,
թե
իրենց
երեխաները
կհասկանան,
որ
իրենց
հայրերը
ընկեր
Փանջունիներ
են:
Այդ
խոսքն
անգամ
եթեր
չտրվեց,
որովհետեւ
նախարարությունը
պատկանում
է
Սերժիկ
Ազատիչին:
Հայաստանում,
բացի
«Գալա»-ից,
հեռուստաընկերությունների
լրատվական
ծառայությունների
աշխատակիցներից
շատերը՝
դեմ
գնալով
իրենց
սկզբունքներին,
ներկայացնում
են
բաներ,
որոնք
զուրկ
են
բարոյականության
մոտեցումներից:
-
Ի՞նչ
պատճառաբանությամբ
Ձեզ
տարան
ոստիկանության
բաժին:
-
Հյուսիսային
պողոտայից
մարդկանց
տանում
են
ամենաանհեթեթ
պատճառներով:
Ինձ
բերման
ենթարկեցին
նախ
Կենտրոնի,
ապա
տեղափոխեցին
Արաբկիրի
ոստիկանության
բաժին:
Իմ
նկատմամբ
որեւէ
բռնություն
չի
եղել,
պարզապես
երեւույթն
էր
տհաճ,
որ
երբեմնի
ազատամարտիկին
եւ
այսօվա
հեռուստալրագրողին
տանում
են
բաժին,
որպեսզի
անձը
պարզեն
եւ
սկսեն
կասկածել
թմրամոլության
ու
չգիտեմ
ինչերի
մեջ:
Իրենք
էլ
էին
իրենց
ասածի
վրա
ծիծաղում:
Ես
պատիվ
եմ
ունեցել
մասնակցել
արցախյան
պատերազմին,
եւ
իմ
հրամանատարն
է
եղել
Ժիրայր
Սեֆիլյանը,
իմ
մարտական
ընկեր
«Դուշման
Վարդանը»՝
Վարդան
Ստեփանյանը:
Երբ
88-ին
ժողովուրդը
պայքարի
դուրս
եկավ,
որպես
փարոս՝
նրա
պայքարը
լուսավորում
էր
Արցախը:
Բայց
այսօր
Քոչարյան-Սարգսյան
զույգը
հասավ
նրան,
որ
մեզ
հայաստանցու
եւ
ղարաբաղցու
բաժանեցին:
Դա
ամենանողկալի
արարքն
է:
Մարտի
1-ին
հարձակվեցին
քնած
ժողովրդի
վրա,
ասում
են,
թե
Ղարաբաղի
հատուկ
ջոկատայիններն
էին
անում
դա,
ես
չգիտեմ,
թե
ո՞վ
է
արել,
բայց
երեւույթն
էր
նողկալի:
Ես
բռնության
կողմ
չեմ,
բայց
եթե
Աստված
չանի,
որ
իմ
նմանները
համոզվեն,
որ
բռնապետության
հետ
գործ
ունեն,
եթե
իշխանությունները
խելքի
չգան,
լավ
չի
լինի:
Թող
ժողովրդի
հետ
մահակի
լեզվով
չխոսեն:
Չէ՞
որ
մահակը
երկու
ծայր
ունի,
կարող
է
հարվածել
նաեւ
մյուս
կողմը:
Թող
հույս
չունենան,
թե
2 մլն
մարդ
կլքի
Հայաստանը,
որ
իրենց
ազատություն
տա:
Լինելու
է
հաղթանակ,
ազատ,
հաղթանակած
ժողովուրդ:
Իսկ
իշխանությունները
ճամպրուկները
հավաքելու
փոխարեն
զբաղված
են
ցանցառ
բաներով:
Ինչ-որ
չկայացած
մտավորականներ
են
գալիս,
տխմար
մուլտիպլիկատորներ,
հայհոյում
ժողովրդին:
Նրանք
չեն
հասկանում,
որ
ժողովրդի
հետ
կապ
չունեն,
նրանք
պալատական
ներբողներ
ձոնող
մարդուկներ
են:
Մեծ
մարդը
ժողովրդի
հետ
է:
Այսօր
պատգամավորներից
շատերը
վախենում
են
մտածել
եւ
զրկվել
ուղեղի
կուսությունից:
Այդ
մարդկանց
փոխարեն
ուրիշներն
են
մտածում:
Դրա
համար
երկիրը
հասավ
այս
վիճակին:
-
Մարտի
1-ին
Դուք
եղել
եք
Մյասնիկյան
հրապարակում:
Ինչպե՞ս
եք
գնահատում
կատարվածը:
-
Այո,
բնականաբար,
եղել
եմ:
Ոստիկանությունում
ինձ
հարցրին,
թե
էն
որ
ստից
ասում
են,
որ
ոստիկանական
մեքենան
մտավ,
տրորեց...
Դա
սուտ
չեն
ասում:
Այո,
մեքենան
մտավ,
մխրճվեց
մարդկանց
մեջ:
Նրա
անցնելուց
հետո
երկու
հոգու
տարան
շտապօգնության
մեքենայով:
Արարատ
Մահտեսյանը
առնվազն
ստում
է,
ասելով,
թե
մեքենան
չի
մխրճվել
ժողովրդի
մեջ:
Տպավորություն
կա,
թե
իշխանությունը
տեռորի
է
ենթարկում
այս
դեպքի
ականատեսներին:
Հայհոյում
էին
աղջիկներին,
կանանց,
ովքեր,
ես
համոզված
եմ՝
իրենց
կանանցից
էլ
են
լավը:
-
Ինչպե՞ս
եք
շարունակելու
Ձեր
լրագրողական
գործունեությունը:
-
Այս
դեպքերի
առնչությամբ
նախ
հաղորդումներ
կպատրաստեմ,
որոնք
DVD
սկավառակներով
կտարածվեն
ժողովրդի
մեջ,
որպեսզի
բոլորը
ճիշտ
տեղեկացված
լինեն:
Ասեմ,
որ
այս
ամենը
մի
շատ
դրական
բան
տվեց.
քաղաքական
դաշտը
մաքրվեց,
մաղվեց,
մանրները,
դհոլները
անցքերից
դուրս
թափվեցին:
Հեղինե
Բիշարյանը
ամսի
21-ին
միտինգում
հայտարարեց,
թե
իրենք
չեն
ընդունում
ընտրությունների
արդյունքները,
սակայն
հենց
պաշտոն
տվեցին՝
փոխվեց
նրանց
մոտեցումը:
Զառամյալ
մի
կուսակցություն,
որի
անունն
է
դաշնակցություն,
20-րդ
դարասկզբին
համոզում
էր
արեւմտահայությանը,
որ
երիտթուրքերի
հետ
ձեռք
ձեռքի
նոր
Հայաստան
պիտի
կառուցենք՝
դա
ավարտվեց
1915-ով:
Այսօր
էլ
նա
չկանգնեց
ժողովրդի
կողքին
եւ
իշխանությունը
գողացողների
հետ
կոալիցիա
կազմեց:
ՆԱԻՐԱ
ՎԱՆՅԱՆ
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|