Իգոր Մուրադյան. "Անմիջապես ազատել Ժիրայր Սէֆիլյանի հայրենասիրական խմբակի անդամներին, հատուցել նյութական կորուստները և ներողություն խնդրել նրանցից:"

(www.karabakh-open.com 27.03.08, ամբողջությամբ հոդվածը տես ռուսերենով)

Վերջերս Ռ. Քոչարյանի գործողություններում նոր երանգներ է նկատել քաղաքագետ Գոր Մուրադյանը: Նա Հայաստանի քաղաքական ղեկավարության անկախության դրսևորում է համարում առանձին հասարակական և քաղաքական կազմակերպություններ արգելելու, ԶԼՄ-ներին "կարգի հրավիրելու", ինչպես նաև ԼՂՀ անկախությունը ճանաչելու Ռ.Քոչարյանի ենթադրյալ մտադրությունը: Քաղաքագետը միայն ցավում է, որ այս նորամուծությունները տեղի են ունենում ոչ թե քաղաքական վերլուծության արդյունքում, այլ ներկայիս ղեկավարության փակուղում հայտնվելու պատճառով: Մուրադյանը քիչ հավանական, բայց շատ ցանկալի է համարում, որ Սերժ Սարգսյանը Քոչարյանից ժառանգի այս նոր քաղաքական գիծը:

Հեղինակը կարծում է, որ, ի տարբերություն մոտիկ ու հեռու հարևան ազգերի, պահպանողական նախասկզբի կրող հայ ժողովուրդը պետք է սկսի մաքուր էջից: Նոր կարգի հիմնարար գաղափարախոսությունը պետք է դառնա քաղաքական ազգայնականությունը: Դրա համար այսօրվա պայմանները շատ նպաստավոր են, որովհետև ներմուծված արևմտյան արժեքները, որ վերջին տարիներին կարողացան իրենցով փոխարինել հայ հանրության անցյալի արժեքային մոլորությունները, այնուամենայնիվ չկարողացան թափանցել հայության խորքային շերտերը և այսօր պարտություն են կրում հայ ազգային գաղափարից, որը շարունակում է ապրել:

Ի.Մուրադյանի համոզմունքով պառլամենտարիզմի, ուղղակի և համընդհանուր ընտրական իրավունքի, ազատական ձեռներեցության մասին ցնդաբանությունները բխում են Հայաստանում իշխող քրեական-օլիգարխիկ համակարգի շահերից: Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունը ուներ ազգայնական քաղաքականություն իրականացնելու բոլոր նախադրյալները, սակայն հրաժարվեց դրանից միջազգային հարաբերությունների մասին կեղծ պատկերացումների պատճառով: Հիմա Հայաստանի ղեկավարությունը պետք է կատարի քաղաքական ազգայնականության անցնելու առաջին քայլը: Այդպիսի քայլ կարող է լինել Ադրբեջանի հետ բանակցությունների դադարեցումը: Հեղինակը Սերժ Սարգսյանին տարատեսակ խորհուրդներ է տալիս, որոնց մի մասը շատ վիճելի են և կարող են բռնապետական որակվել, մյուսները համահունչ են ընդդիմության պահանջներին: Այդ խորհուրդների շարքում նա առաջարկում է. "Բացառել ազգայնական գաղափարախոսությունը կիսող մարդկանց քաղաքական համոզմունքների համար դատապարտելու դեպքերը: Անմիջապես ազատել Ժիրայր Սէֆիլյանի հայրենասիրական խմբակի անդամներին, հատուցել նյութական կորուստները և ներողություն խնդրել նրանցից
 

 

 





This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work