|
Հարցազրոյցներ
AZG, Սուսաննա Մարգարյան
Պ-րն Սեֆիլյան, շնորհավորում եմ
բանակի (մայիսի
9-ը Շուշիի ազատագրման օրն է և ոչ թե բանակի օրը )
օրվա առթիվ, մաղթում եմ
շուտափույթ ազատում եւ հերոսին վայել, արժանապատիվ կյանք:
"Ազգ" օրաթերթի
անունից հղում եմ Ձեզ հետեւյալ հարցը:
-
Ձեր կարծիքով, ինչպե՞ս պետք է կազմավորվի Հայկական բանակը` պրոֆեսիոնալ, թե՞
պարտադիր զինծառայողների միջոցով: Ինչո՞ւ:
Այսօր Հայկական բանակին անհրաժեշտ
է աստիճանաբար ձևավորել արհեստավարժ ստորաբաժանումներ և կրճատել ժամկետային
ծառայության տևողությունը: Դա հնարավորություն կտա ունենալ ավելի շարժունակ, երկրի
աշխարհագրական պայմաններին, և մյուս կողմից էլ, բնակչության սակավ թվին ավելի
համապատասխանող բանակային կառուցվածք:
Սակայն արհեստավարժ ասելով պետք
չէ վարձկանություն հասկանալ, ինչպես որ դա սովորաբար հասկանում են ուրիշ երկրներում
և ցավոք նաև մեզ մոտ: Հայրենիքը պաշտպանելը ամբողջ ժողովրդի գործն է և հայ
երիտասարդները անպայման պետք է համապատասխան զինվորական պատրաստություն ստանան և
ընդգրկված լինեն պահեստազորի կազմում: Զորակոչի ձևն էլ պետք է փոխվի: Զինվորը իրեն
պետք է կամավոր զգա: Դրա համար անհրաժեշտ է, որ մեր բանակում վերջ տրվի այն
արատավոր երևույթներին, որ մենք ժառանգել ենք խորհրդային բանակի կառուցվածքի և
ներքին կանոնակարգերի հետ միասին, ինչպես նաև այն նոր հոռի երևույթներին, որ մեր
բանակում տեղ են գտել վերջին տարիներին՝ նաև հրամանատարության մեղքով:
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|