|
«Ի
պաշտպանություն
ազատագրված
տարածքների»
հասարակական
նախաձեռնությունում
վստահ
են,
որ
իրականում
իշխանությունները
հզոր
չեն:
Լեւոն Տեր-Պետրոսյանի
վերադարձը
ակտիվ
քաղաքականություն
ողջունել
են
ոչ
միայն
նրա
համախոհները,
այլ
նաեւ
այնպիսի
ուժեր,
որոնք
ժամանակին
ամենասուր
քննադատողներն
էին:
Հենց
այս
համատեքստում
է
մեր
զրույցը
«Ի
պաշտպանություն
ազատագրված
տարածքների»
հասարակական
նախաձեռնության
համակարգող,
ապօրինի
զենք-զինամթերք
պահելու
համար
ազատազրկված
Ժիրայր
Սեֆիլյանի
հետ:
Հեռակա
զրույցը
տեղի
է
ունեցել
հոկտեմբերի
26-ի
հանրահավաքի
նախօրեին:
- Պարոն
Սեֆիլյան,
ի՞նչ
եք
մտածում
Հայաստանի
ներքաղաքական
զարգացումների
մասին,
մասնավորաբար՝
Լեւոն
Տեր-Պետրոսյանի՝
մեծ
քաղաքականություն
վերադարձի:
- Այս
ռեժիմի
շնորհիվ
անցած
ինը
տարիների
ընթացքում
մեր
երկրում
այդպես
էլ
չձեւավորվեց
«քաղաքական
դաշտ»
հասկացությունը:
Ինչպես
անցյալ
տարիներին,
այնպես
էլ
այս
օրերին
մենք
մնացել
ենք
այն
կարծիքին,
որ
խիստ
անհրաժեշտ
է
անհապաղ
համախմբել
մեր
երկրի
ապագայով
մտահոգ
բոլոր
ուժերին:
Այդ
համախմբումը
պետք
է
տեղի
ունենա
գլխավորապես
մեկ
խնդրի
շուրջ՝
օր
առաջ
ձերբազատվել
առկա
հակահայ
ռեժիմից:
Այսօր
խնդիրը
քաղաքական
կամ
գաղափարական
հայացքների
շուրջ
համախմբվելը
չէ:
Միայն
այս
ռեժիմից
ձերբազատվելուց
հետո
է
հնարավոր
դա
անել:
- Այսօր
դուք
ազատազրկման
մեջ
եք՝
ապօրինի
զենք
եւ
զինամթերք
թաքցնելու
համար,
բայց
Տեր-Պետրոսյանի
իշխանության
օրոք
էլ
հետախուզման
մեջ
էիք՝
«Դրո»-ի
գործով:
- «Դրո»-ի
գործով
կամ
ընդհանրապես
ուրիշ
որեւէ
գործով
ես
հետախուզման
մեջ
չեմ
եղել:
Երկու
տարի
Հայաստանից
իմ
բացակայելու
պատճառը
եղել
է
այն,
որ
ես
լսել
եմ
ՀՅԴ
կուսակցության
ղեկավարության
խորհուրդը:
Նրանք
նպատակահարմար
չէին
գտնում
իմ
վերադարձը
հայրենիք:
Սակայն
ես
չէի
կարող
երկար
սպասել
եւ
հենց
Տեր-Պետրոսյանի
իշխանության
օրոք՝
1997-ի
սկզբին
վերադարձել
եմ
Հայաստան
եւ
բանակում
անցել
պատասխանատու
աշխատանքի:
Իսկ ինչ
վերաբերում
է
առաջիկա
նախագահական
ընտրություններին՝
պաշտպանելու
ենք
միայն
ու
միայն
ընդդիմադիր
միասնական
թեկնածուին:
Նրան՝
ով
կգլխավորի
այս
հրոսակախմբին
ասպարեզից
հանելու
գործը:
Կոնկրետ
թեկնածուն
պետք
է
ընթացքում
խոհեմաբար
որոշվի
եւ
կանգ
առնվի
այն
մարդու
թեկնածության
վրա,
ում
ներուժը
կլինի
առավելագույնը:
- Բայց
ժողովրդի
մեջ
կարծրացած
տեսակետ
կա,
թե
այս
իշխանություններն
այնքան
են
ամրացել,
որ
անհնար
է
իշխանափոխություն
իրականացնել:
- Իմ
կարծիքը
ճիշտ
հակառակն
է:
Այս
իշխանությունները
շատ
թույլ
են
բոլոր
առումներով:
Մարդիկ
եթե
կարծում
են,
որ
փողի
ուժով
եւ
պետական
մեքենայով
հնարավոր
է
ամեն
ինչ
անել,
ապա
չարաչար
սխալվում
են:
Ռեժիմի
հզոր
լինելու
պատրանքը
ձեւավորվել
է
միայն
ու
միայն
ընդդիմադիր
դաշտի
պառակտվածության
եւ
անկազմակերպվածության
շնորհիվ:
Ուստի,
առաջիկայում
ընդդիմության
նվազագույն
կազմակերպվածությունն
ու
վճռականությունը
փշրելու
են
ռեժիմի
հզոր
լինելու
միֆը:
-
Հնարավոր
համարո՞ւմ
եք
մինչեւ
նախագահական
ընտրությունները
ձեր
եւ
ձեզ
հետ
ձերբակալվածների
ազատումը
վաղաժամ-պայմանական
տարբերակով:
- Քանի
որ
մեր
անազատության
մեջ
գտնվելն
ուղղակի
կապ
ունի
երկրի
ներքաղաքական
զարգացումների
հետ,
որն
այժմ
վայրիվերումների
մեջ
է,
ուստի
չի
բացառվում,
որ
հանգամանքներն
այնպես
դասավորվեն,
որ
մենք
հայտնվենք
ազատության
մեջ:
|