|
Հարցազրոյցներ
Ժիրայր Սէֆիլյան-
Արցախյան պատերազմում Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, "Մարտական Խաչ" Առաջին աստիճանի շքանշանակիր, 2001 թվականից
"Ազատագրված տարածքների պաշտպանություն" հասարակական նախաձեռնության ղեկավար:
1.
Պարոն Սէֆիլյան,
նախ ճշտենք,
թե ինչպիսին է Ձեր ինքնազգացողությունը,
թե այս ամիսները ինչ ազդեցություն
թողեցին Ձեր տրամադրությունների վրա։
Բանտարկության
ամիսները առանձանահատուկ ազդեցություն չեն գործել տրամադրությանս վրա:
2.
Էլի որքա՞ն ժամանակ կմնաք
մեկուսարանում։ Կարծիք կա,
թե Ձեզ ձերբակալել են ընտրությունների
պատճառով (անգամ
ասում են,
թե օտար պետության պահանջով)։
Օտար պետության
մասին առաջին անգամ եմ լսում: Դեռ ձերբալակության առաջին օրերին հավաստի
տեղեկություններ կային, որ մեզ պետք է անազատության մեջ պահեն մինչ ընտրությունների
ավարտը: Հիմա ժամկետը մոտենում է, բայց ես դժվարանում եմ ասել, թե դեռ որքան կմնանք
մեկուսարանում, որովհետև այս իշխանություններն իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են
անում:
Այս առումով պետք
է մի հաստատում անեմ. որքան երկար մենք արգելափակված մնանք, այնքան խիստ է լինելու
մեզ արգելափակողների նկատմամբ կիրառվելիք պատիժը:
3. Շատերը թերահավատ են, թե
ժողովուրդը հնարավորություն ունի պայքարելու օլիգարխիկ-կրիմինալ իշխանությունների
դեմ։ Ձեր կարծիքն այս առնչությամբ։
Ժողովուրդը ավելի
քան պատրաստ է ցանկացած պայքարի: Նա այնքան է ատում գործող վարչախմբին, որ բավական
է մի քիչ կազմակերպել նրան, որ իշխանափոխությունը իրականություն կդառնա: Ամբողջ
հարցն այն է, թե կլինեն արդյոք ընդդիմադիր առաջնորդները միակամ և վճռական այս
պայքարում:
4.
Եթե ընդդիմությունը մայիսի
13-ին ընտրությունները կեղծելուց հետո
որոշակի բողոքի ակցիաներ սկսի,
իշխանությունները,
Ձեր կարծիքով,
ի՞նչ գործողություններ կձեռնարկեն։
Կարծում եմ,
իշխանությունը պահպանելու համար ռեժիմը ոչ մի բանի առաջ չի կանգնելու: Բայց նա
ոչինչ չի կարողանա անել, եթե ժողովուրդը համախմբված և վճռական լինի:
5.Իլհամ
Ալիեւն օրերս "հայ
օկուպանտներին"
ուղղված հերթական սպառնալիքը հնչեցրեց եւ ձեռքի
հետ էլ գաղտնազերծեց բանակցությունները,
մասնավորապես նշելով.
"Հայաստանի ղեկավարները խեղաթյուրում են
ղարաբաղյան բանակցությունների իրական ընթացքի մասին տեղեկությունը բացառապես ներքին
լսարանի համար։ Մի հավատացեք նրանց,
ինչպես նաեւ ուրիշներին,
ովքեր էլ նրանք լինեն։
Իմացեք,
որ բանակցային գործընթացի հիմքում դրված
է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մենք պահանջում ենք,
որպեսզի ազատվեն երկրի օկուպացված
7 շրջանները։ Հնարավոր է,
որ մեր համաձայնությամբ դա տեղի ունենա
երկու փուլով,
սակայն ամբողջ գործընթացը կտեւի ընդամենը մի
քանի տարի։ Եվ,
իհարկե,
ազատված
տարածքներ անմիջապես պետք է վերադառնան
հարկադրաբար տեղահանվածները։ Հաջորդ փուլում արդեն տեղի կունենա ադրբեջանցիների
վերադարձը Շուշի եւ Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրեր։ Միայն դրանից հետո կարելի է
մանրամասն խոսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Ըստ որում,
ի սկզբանե,
մենք հնարավորություն կտանք Լեռնային
Ղարաբաղի բնակչությանը իրականացնել ցամաքային կապ Հայաստանի հետ Լաչինի միջանցքով։
Բայց իմացեք,
մենք երբեք չենք գնացել եւ երբեք չենք գնա
զիջումների Լաչինի հարցում,
ինչպես նաեւ Քելբաջարի եւ բուն Լեռնային
Ղարաբաղի,
ինչպիսին էլ լինի նրա կարգավիճակը,
այն մնալու է Ադրբեջանի անբաժան մասը։
Հայերը վախենում են մեզանից եւ ցանկանում են,
որպեսզի մեր միջեւ տեղավորվեն խաղաղապահ
ուժեր։
Մենք դեմ չենք. խաղաղապահ ուժերը ժամանակավոր
օգտագործվել եւ օգտագործվում են աշխարհում առկա հակամարտության գոտիներում"։
Ալիեւի գաղտնազերծմանը, ըստ
էության, չհետեւեց որեւէ հերքում։ ՀՀ իշխանավորներն էլ հարկ համարեցին նշել, թե
Ադրբեջանի նախագահը պարզապես ստում է։ Ձեր կարծիքն այս առնչությամբ։
Ալիևի "գաղտնազերծման" մեջ ոչ մի նորություն չկա: Բանակցությունների ժամանակ միշտ էլ խոսվել է բոլոր
տարածքները հանձնելու մասին և միայն Լաչինի միջանցքի լայնության հարցն է եղել խնդրո
առարկա:
Նա հատկապես այսօր է հիշեցնում Հայաստանի իշխանությունների
զիջողական կեցվածքի մասին, որովհետև համոզված է, որ վերջիններս նախընտրական օրերին
խուսափում են խոսել այդ մասին: Եթե ինչ-որ մեկը Հայաստանում համարձակվի հերքել
Ալիևի խոսքերը, ապա դրան անմիջապես կհաջորդի միջնորդների նույնաբովանդակ
հայտարարություն: Սա ևս մեկ անգամ փաստում է, թե ինչ խղճուկ վիճակի մեջ ենք
հայտնվել բանակացությունների ժամանակ իշխանությունների պարտվողական կեցվածքի
պատճառով: Հնարավոր չէ տարիներ շարունակ փակ բանակցությունների ընթացքում
տարածքային զիջումներ խոստանալ, իսկ այդ մասին գաղտնազերծումների մասին ասել՝ սուտ
է: Հայտնի է, որ այդ մասին միայն Ալիևը չի, որ հայտարարություն է արել: Բազմիցս
նման հայտարարություններ են արել միջնորդները և այլ երրորդ երկրներ ու միջազգային
կազմակերպություններ: Մի անգամ էլ շեշտենք, որ հայ ժողովրդի բացարձակ
մեծամասնությունը դեմ է որևէ տարածքային զիջման և ոչ մի թիզ չի զիջվելու:
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|