|
Հոկտեմբերի
27-Մարտի
1` նույն
ձեռագիրն
է
Ժամանակ Երեւան
Արդեն
10 տարի
ՀՀ
իշխանությունը
զավթած
վարչախումբը
ծրագրեց
եւ
իրականացրեց
իր
արյունոտ
սցենարը.
ջարդել
ընդդիմության
թափը`
անօրինական
ձերբակալություններով,
վախեցնել-լռեցնել
ժողովրդին`
բարբարոսական
գործողություններով:
Փետրվարի
29-ին
ԵՊՀ
ուսանողության
հետ
հանդիպման
ժամանակ
երկու
անգամ
ինքնակոչված,
ՀՀ
Սահմանադրությունը
խախտած
եւ
որպես
երկրի
նախագահ
ոչ
մի
իրավունք
չունեցող
Ռ.Քոչարյանը
հստակ
ակնարկեց,
թե
ինչ
է
պատրաստվում
անել
հաղթած
ընդդիմության
եւ
իր
հաղթանակը
հետապնդող
ժողովրդի
գլխին.
«Ընդդիմությունը
հուսախաբության
հետեւանքով
գրոհում
է
պետական
մարմինների
վրա
եւ
հայտնվում
օրենքից
դուրս
վիճակում:
Այդ
ժամանակ
իրավապահները
կանցնեն
հստակ
գործողությունների`
սահմանադրական
կարգը
պաշտպանելու
համար»:
Արյունոտ
սցենարի
սկիզբը
Մարտի
1-ի
առավոտյան
6.20-ի
սահմաններում
էր,
Ազատության
հրապարակում,
իսկ
11.30-ին
արդեն
այդ
իշխանական
վանդալիզմից
մազապուրծ
ժողովուրդը
«Սերժիկ`
մարդասպան»
վանկարկումներով
քայլում
էր
Մաշտոցի
պողոտայով:
Բայց
նախ`
սկզբից:
Արարատ
անունով
(հասկանալի
պատճառներով
ազգանունը
չենք
նշում)
միջին
տարիքի
տղամարդու
պատմածներով
5.30-ի
մոտակայքում
եղավ
հերթական
ահազանգը,
թե
«զորքը
պիտի
հարձակվի,
ուզում
են
ժողովրդին
ծեծել-քշել,
իսկ
ընդդիմությանը
ձերբակալել»:
Բայց
քանի
որ
նման
ահազանգեր
էլի
էին
եղել,
այս
մեկին
էլ
խաղաղ
նստացույցավորները
նշանակություն
չէին
տվել:
Մեծ
մասը
քնած
էր
եւ...
«Կարապի
լճի
կողմից
տղամարդիկ
մտան
հրապարակ
ու
շարվեցին,
դրանց
հետեւից
եկան
վահաններով
ու
մահակներով
զինված
ոստիկանության
ջոկատները:
Այդ
ժամանակ
Լեւոն
Տեր-Պետրոսյանը
խոսափողից
դիմեց
ժողովրդին,
թե`
ոստիկանների
հետ
կոնտակտի
մեջ
մի
մտեք,
նրանք
մեր
ոստիկաններն
են:
Մենք
մի
ժողովուրդ
ենք:
Տեսնենք
հիմա,
թե
ինչ
ունեն
մեզ
ասելու
իրենք:
...Առաջինը
հարձակվեցին
Մաշտոցի
պողոտայի
կողմից,
իսկ
ժողովրդի
միջից
հանկարծ
ինչ-որ
մարդիկ
հագան
դիմակներն
ու
թիկունքից
հարձակվեցին
ժողովրդի
վրա:
Իրենց
հայհոյանքներից
հասկացվեց,
որ
կրիմինալի
ներկայացուցիչներ
են:
Մարդիկ
կային,
որ
դրանց
մեջ
ճանաչեցին
Թոխմախի
Մհերի
տղերքին:
Հարձակվեցին
մյուս
կողմից
էլ
ու
ժողովուրդը
մնաց
կենտրոնում`
անզեն,
մի
մասն
էլ
քնած
էր:
Մոտ
4000 մարդ
կար,
որից
մոտ
500-ը
իրենց
մարդիկ
էին,
որովհետեւ
մեր
միջից
հայտնվեցին
դիմակավորները:
Մեր
ունեցածը
մի
քանի
փայտի
կտորներ
էին,
որոնք
բերել
էինք
գիշերը`
կրակ
վառելու
համար:
Մարդիկ
ինքնապաշտպանական
միջոցներ
էին
փնտրում:
Ես,
օրինակ,
ջարդեցի
լուսանկարների
ցուցատախտակը,
որի
վրա
փակցված
էին
88-ի
Շարժման
եւ
այսօրվա
Շարժման
լուսանկարներից:
Ինձ
էլ
խփեցին,
ընկա
գետնին,
վրաս
գազ
փչեցին,
գազը
լցվեց
աչքս
ու
բերանս:
Լկտի,
փողոցային
հայհոյանքներով
ասում
էին`
դուրս
արի:
Ուզում
էի
դուրս
գալ`
փետը
ձեռքիցդ
գցի:
Ինձ
ծեծելով
դուրս
հանեցին:
Ու
այդ
ժամանակ
«Կարապի
լիճ»
սրճարանի
մոտից
երկրորդ
զինված
ջոկատը
եկավ:
Ես,
բարեբախտաբար,
հասցրեցի
դրանց
կողքով
փախչել:
Այդտեղից
Հյուսիսային
պողոտայով
մինչեւ
ֆրանսիական
դեսպանատուն
բոլորիս
ծեծելով
քշել
են:
Հետո
եղբորս
տուն
հասա,
լվացվեցի,
նորից
դուրս
եկա:
7.30-8.00-ի
մոտերքում
էր:
Մաշտոց-Թումանյան
անկյունում
խումբ-խումբ
մարդիկ
էին
կանգնած
ու
«Լեւոն»
էին
վանկարկում:
Ոստիկանության
«Նիվա»
մեքենաները
մոտեցան,
դրանց
միջից
դուրս
եկան
ու
սկսեցին
դուբինկեքով
ծեծել
ժողովրդին:
Մի
երիտասարդ
աղջիկ,
տնից
տեսել
էր
ու
գրտնակով
դուրս
եկել:
Մի
ոստիկանի
-խփեց
ու
էս
աղջկան
գցեցին
գետնին
ու
դուբինկեքով
ծեծեցին:
Ես
էլ
փորձեցի
պաշտպանել,
ինձ
էլ
ծեծեցին»:
Մարտի
1-ի
լուսադեմին
Ազատության
հրապարակում
ՀՀ
խաղաղ
նստացույցավոր
ժողովրդի
նկատմամբ
գործող
իշխանության
իրականացրած
սպանդի
մասին
պատմեց
նաեւ
Արմեն
անունով
երիտասարդը.
«Մաշտոցի
պողոտայի
կողմից
մի
«Ջիպ»
մոտեցավ:
Միջից
դուրս
եկան
տղամարդիկ
ու
սկսեցին
խոսել-շփվել:
Մեկին
թե`
դու
մեր
էլեկտրիկը
չե՞ս,
մյուսին`
մենք
էլ
ենք
ձեզ
հետ:
Իբր`
ընկերական
զրուցում
են
ու
մեկ
էլ
դրանց
հետեւից
մարդիկ
մտան
ու
սկսեցին
ժողովրդին
ծեծել:
Այլանդակ
հայհոյանքներ
էին
անում,
դուբինկեքով
ծեծում,
էլեկտրաշոկ
անում
քնած
մարդկանց:
Թուրքից
բեթար:
Ինչո՞վ
էին
տարբերվում
էն
ադրբեջանցի
Սաֆարովից,
որ
Հունգարիայում
կացնահարեց
քնած
Գուրգեն
Մարգարյանին»:
Իսկ
ահա
թե
ինչ
պատմեց
մեկ
ուրիշը.
«Երբ
ժողովրդին
դիմեց
Լեւոն
Տեր-Պետրոսյանը,
ես
այդ
ժամանակ
լսեցի
էլեկտրաշոկի
ձայնը
ու
հասկացա
մեզ
ինչ
է
սպասվում:
Երբ
հարձակվեցին
ժողովրդի
վրա,
ես
փորձում
էի
փախչել
ու
չգիտեի
ինչ
անեի:
Այդ
վազվզելու
ժամանակ
«Ատլանտիկ»
սրճարանի
մոտ
տեսել
եմ
մարդ,
որի
շուրջը
գազի
մշուշ
էր,
այսինքն
գազ
էլ
էին
օգտագործում:
Իսկ
իմ
տեսած
ոստիկանության
փոխգնդապետի
ներկայության
փաստը
ապացուցում
է,
որ
կրիմինալի
ներկայացուցիչներ
եւ
ոստիկանության
ջոկատներ
էին
այնտեղ»:
Տեղի
ունեցածի
մասին
ԱԺ
պատգամավոր
Ստեփան
Սաֆարյանը
ասաց.«Տեսել
ենք
12-ամյա
մի
երեխայի,
ում
նկատմամբ
դաժան
բռնարարքներ
են
կիրառել:
Որեւէ
օրենք
չի
գործում
երկրում,
պատգամավորներին
թույլ
չեն
տալիս
տեսակցել
ձերբակալված
անձանց:
Ծանր
վիրավորներ
կան`
մենք
անձամբ
ենք
տեսել:
Բազմաթիվ
հիվանդանոցներում
հարյուրավոր
մարդիկ
են
գտնվում:
Նույնիսկ
ահազանգ
ստացանք,
որ
«Լեչկոմիսիայի
հիվանդանոցը
շրջապատված
է
ոստիկաններով»:
Միանշանակ
է:
Սպանդ:
Ուրիշ
բառով
չես
կոչի:
Սա
հոկտեմբերի
27-ի
ոճրագործության
շարունակությունն
է,
ապրիլի
12-13-ի
վանդալիզմի
շարունակությունն
է,
բոլոր
քաղաքական
սպանությունների,
հետապնդումների,
ձերբակալությունների,
վերջին
10 տարիներին
ՀՀ
ժողովրդի
նկատմամբ
իրականացրած
բարոյական-հոգեբանական-ֆիզիկական
ճնշումների
շարունակությունն
է:
1.03.08թ.
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|