ԻՇԽԱՆՅԱՆԻ "ՄԱՀ ԿԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ"

եւ մտքի ու մահակի անիշխանականությունը 

Քանի որ նախորդ երկու հոդվածով խոստացա անդրադառնալ Ա. Իշխանյանի "Մահ կամ իշխանություն" նյութի նաեւ մի քանի կոնկրետ դրույթների, այժմ կատարում եմ այդ խոստումը: 

"Դու քաղաքական գործիչ չես, ամեն ինչ դիտարկում ես բարոյական հարթության վրա",- այսպես է, ըստ Իշխանյանի, ասում նրան իր "լեւոնական" ծանոթներից մեկը (փակագծերում նկատենք, որ հենց այսպիսի բաժանումը՝ "լեւոնականների", "սերժականների" եւ այլն, բացահայտում է, որ դա օգտագործող մարդիկ, փաստորեն, առաջնորդվում են ոչ թե սկզբունքներով, այլ անձնավորված մոտեցմամբ): Դատելով Ավիկի հոդվածից` իր այդ ծանոթը սխալվում էր: Մանավանդ մարտի 1-ից հետո առհասարակ խոսք լինել չի կարող լեւոնականների կամ չգիտեմինչականների մասին: Մարտի 1-ից հետո կա բարոյական սահման՝ կա՛մ դու կրակողի կողմից ես, կա՛մ չէ: Հնարավոր չէ լղոզված մոտեցումներով, հա՛մ նալին, հա՛մ մեխին խփելով մի կերպ յոլա գնալ ու դեռ ասել, որ դա քաղաքական մոտեցում չէ, բարոյական է: Համենայնդեպս, ես դեռ մի քանի ամիս առաջ չէի պատկերացնի, որ ինձ վրա կկրակեն, իսկ Իշխանյան Ավիկը կասի` դե, գիտե՞ս, Հրանտ ջան, ասում են` քո ձեռքին նռնակ կար, եսիմ, գուցե ճիշտ են ասում, չեմ կարողանում կողմնորոշվեմ: Ավիկ Իշխանյանը սկսել է հավատալ ոստիկանության լրատվական ծառայությանը եւ "Հայլուրի՞ն": Սա արդեն ավելի քան լուրջ է, քանի որ նշանակում է, որ Ավիկը կորցնում է նաեւ իրեն այդքան բնորոշ հումորի զգացումը: Իսկ այդ եզրահանգումը ամրապնդվում է, երբ կարդում ենք Իշխանյանի հետեւյալ տողերը. "Սակայն Տեր-Պետրոսյանի նպատակն ընդդիմության մեջ առաջին տեղը վերցնելու նպատակն էր: Կարեւորը երկրորդ տեղը գրավելն էր՝ անկախ հավաքած տոկոսներից եւ ՍԴ որոշումից...": Պատկերացնում եք, ինչպիսի նենգություն...: Ընդդիմության մեջ 1-ին տեղն էր ուզում գրավել. սա չափազանց լուրջ մեղադրանք է (գուցե դիմենք այս հարցով միջազգային դատարա՞ն): Իսկ էլ ավելի մեծ հանցագործություն է, ըստ երեւույթին, այն, որ Տեր-Պետրոսյանը այդ նպատակին ի վերջո հասնում է: Չգիտես ինչու, նվաստիս թվում է, որ հատկապես վերջին հանգամանքը առանձնապես է վրդովեցրել վերջերս շտապ կերպով "կառուցողական ընդդիմություն" դարձած անձանց: Չափազանց հուզիչ է նաեւ "անկախ ՍԴ որոշումից" ֆրազը: Ավիկը սկսել է նաեւ լուրջ ընդունել ՀՀ ՍԴ որոշումները...: Հիմա ես հունգուր-հունգուր լաց լինե՞մ, թե՞ ենթադրեմ, որ Ավիկն ուղղակի միայն իրեն բնորոշ ոճով կատակում է: Թվում է, թե եւս մեկ քայլ այդ ուղղությամբ, եւ Ավիկը կխոսի նաեւ "կայունության" մասին: Ի դեպ, իր մոտ դա շատ լավ ստացվում է, եւ նա հաճախ էր զվարճացնում իր ընկերներին` նմանակելով "կայունամետ" ելույթների ոճը կամ կոչ անելով "համախմբվել Արթուր Բաղդասարյանի շուրջ". չիմացողները շատ լուրջ էին ընդունում եւ զարմանում, իսկ արդեն իմացողները հազիվ էին զսպում հռհռոցները:

"Ղարաբաղցիներից... ստեղծվեց թշնամու կերպար": Այս թեզը նոր չէ դրվել շրջանառության մեջ, եւ, ինչքան էլ տարօրինակ չէ, դրա հիմնական ջատագովների ու տարածողների մեջ հայլուրիկներից առաջ են ընկել Վազգեն Մանուկյանի մերձավոր շրջապատը ներկայացնող անձինք: Բնականաբար, այս թեզը ոչ մի կերպ չի էլ հիմնավորվում: Ուղղակի ասվում է, որ այդպես է եւ վերջ: Ինչո՞ւ բնականաբար: Խնդիրը նրանում է, որ երբ մարդը հայտնվում է իր համար արհեստական մի վիճակի մեջ եւ զգում է, որ ստիպված է պաշտպանել շատ կասկածելի մի տեսակետ, նա, որպես կանոն, սկսում է ստեղծել իր արդարացման համար բոբո կերպարներ ու սարսափազդու սյուժեներ, որոնք կարիք չունեն որեւէ փաստարկման, այլ կատարում են զուտ հոգեբանական պաշտպանական մեխանիզմի գործառույթներ: Երբ իրականությունը փախչում է քեզանից, կամ երբ դու ինքդ ես աչք փակում իրականության վրա, քեզանից անկախ սկսում ես հավատալ ցանկացած անհեթեթությանը, միայն թե չտեսնես այն, ինչ քեզ ձեռք չի տալիս: Իհարկե, ընդդիմության ելույթներում եղան նաեւ խոսակցություններ ղարաբաղյան կլանի մասին, որը ներառնում է հայտնի զույգը եւ էլի մի քանի անձանց: Միաժամանակ, բազմիցս շեշտվել է, այդ թվում եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից (եթե չեմ սխալվում, հենց առաջին իսկ հանրահավաքին), որ հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումն առհասարակ անընդունելի է: Հայտնի զույգի ղարաբաղցի ծագումը փաստ է: Փաստ է նաեւ, որ ղարաբաղյան կլանի մասին բազմիցս խոսվել է ե՛ւ 2003-ի, ե՛ւ հետագա տարիների ընդդիմադիր ելույթների ժամանակ: Թե՛ այն ժամանակ, թե՛ այսօր ժողովրդի մեջ խոսք է գնացել նաեւ Ղարաբաղից բերված զորքի մասնակցության մասին ընդդիմադիր ելույթները ճնշելուն ուղղված գործողություններում, ինչը, ի դեպ, որեւէ ընդդիմադիր առաջնորդ հատուկ չի հաստատել: Ոչ մի որակական տարբերություն չկա այն ժամանակվա եւ այսօրվա մեջ այդ առումով, իսկ եթե կա, ապա դա պետք է համոզիչ փաստարկներով ապացուցվի: Բայց, չգիտես ինչու, 2003-ին եւ հետագայում ո՛չ Ավիկը, ո՛չ նրա համախոհները երբեք չեն բարձրացրել այդպիսի արհեստական հարցադրում, թե ընդդիմությունը ղարաբաղցիներին ճնշում է: Ի՞նչ փոխվեց հիմա:

Չափազանց պատասխանատու են եւ Իշխանյանի պնդումներն առ այն, թե ընդդիմության կողմից ընտրակաշառքներ են բաժանվել Երեւանի կենտրոնում, Լոռվա մարզում եւ կեղծիքներ արվել Գեղարքունիքում: Նման բան պնդելու համար` պետք է շատ լուրջ ապացույցներ ներկայացնել, մինչ Ավիկը դա հիշատակում է իմիջիայլոց: Ծիծաղելի է խոսել Երեւանի կենտրոնում ընդդիմության բաժանած կաշառքների մասին: Հայտնի է, որ Երեւանի կենտրոնն առանց այդ էլ ամենաընդդիմադիր տրամադրված շրջաններից է: Եւ եթե նույնիսկ ընդդիմության մոտ այդպիսի ցանկություն լիներ, արդյո՞ք, ըստ Ավիկի, վարչակարգը պետք է աչք փակեր դրա վրա եւ իր քարոզչության մեքենայի միջոցով չտարածեր նման փաստերի մասին լուրը հայաստանցիներիս եւ "որք ի սփիւռս աշխարհի": Ինչ վերաբերում է Լոռվա մարզին. կա մի հատիկ դատական գործ, որով Տեր-Պետրոսյանի վստահված անձը դատապարտվել է ընտրակաշառք բաժանելու համար: Ինչպես երեւում է, Իշխանյանը սկսել է մեծ վստահություն տածել նաեւ հայրենի արդարադատության նկատմամբ: Անկեղծ ասած, ես նրա տեղը այդքան խանդավառ չէի լինի այս նոր ձեռք բերված հավատի մեջ: Ինչ վերաբերում է Գեղարքունիքին, ապա ուղղակի խորհուրդ կտայի բացել ԿԸՀ կայքում տեղադրված տվյալները եւ համոզվել, որ Գեղարքունիքում Տեր-Պետրոսյանի ցուցանիշները ամենացածրերից են (եթե ճիշտ եմ հիշում, միայն Վայոց ձորը կարող է այս առումով մրցել Գեղարքունյաց երկրի հետ): Էդ եթե Գեղարքունիքում ենք կեղծել, բա մնացած տեղերում, ուր մեր ցուցանիշները մի քանի անգամ ավելի բարձր են, ի՞նչ պիտի արած լինեինք: Ու իշխանություններն էլ այդպես հանգիստ նստել ու դա հանդուրժել են, հա՞: Չէ, Ավիկ ջան, ավելի լավ է, իրոք, Արթուր Բաղդասարյանի շուրջը համախմբվենք (իմիջիայլոց, Գեղարքունիքում նա մեզանից առաջ էր, վայթե, նա էլ կեղծած լինի, հա՞): Ի դեպ, ես հուսով եմ` այսքանից հետո ընդդիմությանը չեն մեղադրի գեղարքունիքցիների դեմ ճնշումներ գործադրելու մեջ, եւ առաջարկ չի հնչի դուրս գալ փողոց՝ "ես գեղարքունիքցի եմ" մայկաներով, ինչպես դա ղարաբաղցիների պարագայում էր առաջարկվում:

"Ընդդիմությունը հրապարակում էր նստողների, տականքների, դավաճանների անունները": Քիչ էր հրապարակում ու ուշացումով: Նստողների ցուցակը մեծ է: Ու դեռ նստելու են: Եթե չնստեն, ես եմ առաջինը հարայ անելու, թե` ժողովուրդ, Լեւոնենք մեզ խաբեցին: Այ, որ նստեն, էդ ժամանակ Իշխանյանը որպես իրավապաշտպան թող նրանց իրավունքները պաշտպանի: Հիմա մի քիչ շուտ է դեռ: Ինչ վերաբերում է դավաճաններին, տականքներին եւ "այլ պաշտոնատար անձանց", ոչ ոք մեղավոր չէ, որ Արթուր Բաղդասարյանը կամ Արտաշես Գեղամյանը եւ "բազումք այլք", ասենք այսպես՝ այնպիսին են, ինչպիսին նրանք կան:

Էլ ավելի տարօրինակ են մարտի 1-ի իրավիճակից խուսափելուն ուղղված Իշխանյանի կողմից պոստֆակտում առաջարկած դեղատոմսերը: "Նախ՝ իշխանությունը, նստացույցն անընդունելի ուժի միջոցով ցրելուց հետո չպետք է թույլ տար նոր հավաքներ...": Այս նախադասության տրամաբանությունը, անկեղծ ասած, ցնցող է: Որ նստացույցն անընդունելի ուժով էր ցրվել, դա ընդունվում է: Եւ նույն պահին առաջարկվում է իշխանությանը թույլ չտալ նոր հավաքներ: Թե ինչ միջոցներով է մեր իշխանությունը արգելում հավաքները, Ավիկը հենց նոր ինքը մատնանշեց՝ "անընդունելի ուժով": Հետեւաբար ստացվում է, որ "նստացույցն անընդունելի ուժով ցրելուց հետո" վարչակարգը պետք է ցրեր նաեւ հանրահավաքը նույն "անընդունելի ուժի" միջոցով: Այսինքն` "անընդունելի ուժի" կիրառման հետեւանքները առաջարկվում է վերացնել... "անընդունելի ուժի" միջոցով: Եթե ես ինչ-որ բան սխալ եմ հասկացել, ուրեմն մնում է միայն մի այլ տարբերակ. Ավիկը չգիտի, որ մեր վարչակարգը հավաքներ թույլ չտալու այլ միջոցներ չգիտի: Բայց Ավիկը դա գիտի: Համենայնդեպս, գիտեր, մինչեւ Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքականություն: Տեսաք, չէ՞, ի՞նչ օրի է հասցնում Լեւոնը մարդկանց: Հիպնոսացնելն այն խոսքը չի, ուղղակի կախարդում, թուղթ ու գիր է անում, ու մարդն այլեւս անճանաչելի է դառնում: Բայց չմոռանանք կարեւորը: Վարչակարգը, այնուամենայնիվ, հենց Ավիկի ասածով էլ արեց: Ավելի շուտ` փորձեց անել: Որոշեցին հավաքը ցրել: Եւ անընդունելի ուժը կիրառեցին: Բայց չստացվեց: Ժողովուրդը դիմեց ինքնապաշտպանության: Զորքը նահանջեց:

Մարդիկ ցրվեցին միայն գիշերվա չորսի կողմերը` Տեր-Պետրոսյանի հրահանգով, եւ այն էլ` ինչ դժվարությամբ նրանք ենթարկվեցին այդ հրահանգին: Ով դա տեսել է, կհասկանա նաեւ Իշխանյանի մյուս առաջարկի անիրականությունը, այն է՝ "ընդդիմությունը պետք է ցրեր ժողովրդին": Ավիկն ինքը խոստովանում է, որ հանրահավաքների գրեթե չէր գալիս: Շատ իզուր: Նույնիսկ եթե նրան այդքան նողկալի էր հանրահավաքներին մասնակցելը, նա պետք է գար, որպեսզի միշտ ձեռքը պահեր զարկերակի վրա: Եթե մարտի 1-ի ցերեկը նա լիներ Մյասնիկյանի արձանի մոտ, նա կհասկանար, որ այդտեղ հավաքված ժողովրդին չէր կարող ցրել նույնիսկ Գաբրիել հրեշտակապետը` երկնքից իջած: Ու թող փորձվեր ընդդիմության որեւէ առաջնորդ ասեր մարդկանց՝ ցրվեք: Հենց այդ ասողն էլ ինքը "կցրվեր": Առհասարակ զարմացնում է նման վերաբերմունքը ժողովրդին: Ի՞նչ ասել է՝ "պետք էր ցրել մարդկանց": Ժողովուրդը ոչխարների հո՞տ է, ի՞նչ է, ուզում ես` հավաքում ես, ուզում ես` ցրում: Սա մատնում է ասողի պատերնալիստական, ֆեոդալական մտածելակերպը. իշխանը ժողովրդին հավաքեց, իշխանն էլ ցրեց: Թե՞ երբ ասում ենք, որ ՀՀ-ում իշխանությունը ժողովուրդն է, որ ինքնիշխանությունը պատկանում է նրան, հենց այնպես խոսքեր են: Հավաքվածներից յուրաքանչյուրը իր ազատ կամքով էր եկել այդտեղ եւ իր ազատ կամքով էլ կարող էր ցրվել կամ ոչ, անսալ ցրվելու կոչին կամ չանսալ:

Եւ այսպես, ժողովուրդը դիմադրեց: Անընդունելի ուժն այս անգամ բումերանգով վերադարձավ դա կիրառողների նկատմամբ: Փշալարի մեքենան վառվում էր Գրիգոր Լուսավորչի պողոտայում: Չգիտես, թե ինչու, սրանում եւս մեղադրվում է նույն ժողովուրդը, չնայած ցանկացած ականատեսի ակնհայտ է, որ եթե չլիներ առաջին գծի տղերքի դիմադրությունը, զոհերը կլինեին անհամեմատ ավելի շատ: Երեւի թե մարդիկ պետք է թույլ տային, որ իրենց կոտորեն, որ հետո Ավիկի մոտ կասկածներ չառաջանային, թե որտեղ է արդարությունը: (Բայց փորձը ցույց է տալիս, որ դա էլ սովորաբար չի օգնում. երբ մարդը չի կարողանում գտնել արդարությունը, ուրեմն լավ չի փնտրում, ու խնդիրն իր մեջ է): Այս ինքնապաշտպանությունը Ավիկը կոչում է "ապստամբություն": Բայց ապստամբություն չկար, ինչը հասկանալու համար` բավական է խոսել ականատեսների հետ կամ ուղղակի ապավինել սեփական տարրական տրամաբանությանը: Ապստամբողը զորքի նահանջից հետո չի կանգնում մի քանի ժամ ու չի սպասում չգիտես ինչի: Նա պետք է կա՛մ գրոհի, կա՛մ հանձնվի: Բայց սա մի առանձին թեմա է, որին մի այլ առիթով կանդրադառնանք: Ի դեպ, գուցե վատ է, որ ապստամբություն չեղավ: Ապստամբությունը ինքնին պայքարի արգելված ձեւ չէ. հակառակը՝ ժողովրդական ապստամբության իրավունքը անուղղակիորեն ճանաչվում է նաեւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հռչակագրի կողմից: Բայց, կրկնում եմ, դա չի եղել: Եթե լիներ, ապա այսօր Սերժ անունով ինքնահռչակ նախագահ եւ համատեղությամբ՝ վազգենամանուկյանահռչակ նորահայտ "Խրուշչով" չէր լինի:

ՀՐԱՆՏ ՏԷՐ-ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

*Øïù»ñÁ ¨ ϳñÍÇùÝ»ñÁ å³ïϳÝáõÙ »Ý Ñ»ÕÇݳÏÇÝ, ÙÇßï ã¿ áñ azadakrum.org Á ѳٳÙÇï ¿ ³Û¹ Ùïù»ñÇ ¨ ϳñÍÇùÝ»ñÇ Ñ»ï:

This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work