|
Նրանք
չխնայեցին մեր
երեխաներին ու կանանց,
մեր մայրերին...
Ժամանակ Երեւան
Խաղաղ
նստացույցի
մասնակիցների
ծեծուջարդն
արդեն
ավարտվել
էր:
Ազատության
հրապարակում
հավաքում
էին
ցուցարարների`
ավերված
վրանները
եւ
լվանում
թափված
արյունը`
բռնության
հետքերը
թաքցնելու
համար:
Ազատության
հրապարակն
ամբողջությամբ
պատած
ոստիկանները
այժմ
էլ
կանգառում
ու
մայթերին
կանգնած
մարդկանց
էին
մահակներով
հրելով,
երբեմն
ծեծելով`
հեռացնում
հրապարակի
մերձակայքից:
«Հին
Էրիվան»
ռեստորանի
կողքին,
Հյուսիսային
պողոտայում
մոտ
15 մարդ
կար
հավաքված:
Երբ
մոտեցանք
նրանց,
փորձեցինք
ձայնագրել
ու
նկարել,
փողոցի
այն
կողմում
գտնվող
ոստիկանները
վրա
հասան
այդ
մարդկանց
վրա
ու
սկսեցին
մահակներով
հարվածելով
քշել`
աննկարագրելի
դաժանությամբ
ու
չարությամբ:
Կարելի
էր
ենթադրել,
որ
ոստիկանները
հոգեմետ
ինչ-որ
դեղերի
ազդեցության
տակ
էին:
Մեր
աչքի
առաջ
սկսեցին
մահակով
հարվածել
մի
տղամարդու
մեջքին
ու
գլխին,
թե
արագ
քայիր:
Մի
տարեց
մարդ
ասաց`
հիվանդ
եմ,
չեմ
կարող
վազել:
«Հիվանդ
ես,
ստե
հիվանդների
տեղ
չի»,
- եղավ
դաժան
դեմքով
ոստիկանի
պատասխանը
ու
մահակը
իջավ
տարեց
մարդու
մեջքին:
Քիչ
հեռու`
Թումանյան
փողոցի
այլ
հատվածում
մի
քանի
հոգի
օգնում
էին
Հայկ
Առաքելյանին,
ով
գլխի
պատռվածք
էր
ստացել
մահակների
հարվածից:
Վերջինս
պատմեց
հետեւյալը:
«Կանգնած
էինք
մայթին,
լկտի
բառերով
մոտեցան
մեզ,
թե
էստեղ
մի
կանգնեք:
Ասացի`
չե՞նք
կարող
մենք
մեր
քաղաքում
հանգիստ
կանգնել,
ասացին`
ոչ:
Հարցրի`
իսկ
շնչել
կարելի՞
է,
այդ
խոսքի
վրա
սկսեցին
խփել:
Սկզբում
խփեցին
մեջքիս,
հետո
գլխիս,
գլուխս
բացվեց,
արյունը
սկսեց
հոսել:
Էլ
ի՞նչ
ասեմ,
էսպիսի
լկտիությունը
չեն
մարսելու»:
«Ազատության
հրապարակում
իմ
աչքի
առաջ
ոստիկանության
մի
սպա
ոտքով
խփեց
12 տարեկան
երեխայի
փորին,
որից
հետո
երեխայի
բերանից
սկսեց
արյուն
հոսել»,
- պատմեց
նստացույցի
մասնակիցներից
մեկը,
ով
նույնպես
ծեծվել
էր`
հավելելով.
«Նրանք
չխնայեցին
մեր
երեխաներին
ու
կանանց,
մեր
մայրերին,
Քոչարյանն
ու
Սերժը
պետք
է
պատասխան
տան»:
«Պրովոկացիան
սկսվեց
իրենց
կողմից:
Քաղաքացիական
հագուստներով
մի
քանի
հոգի
մտան,
սկսեցին
ժողովրդին
հրմշտել,
հետո
ինչ-որ
բաներ,
քարեր
շպրտել,
որից
հետո
բանակը
մոտ
եկավ:
Հետո
մտավ
հատուկ
ջոկատը:
Էլ
էս
երկրի
մասին
ի՞նչ
մտածես»,
- պատմեց
նստացույցի
մասնակից,
Հաղթանակ
գյուղի
բնակիչ
Կարինե
Սուքիասյանը:
Ըստ
նրա`
ոտիկանները
հայհոյել
են
ժողովրդին`
գոռալով,
թե
«բոլորդ
պիտի
սատկեք»:
«Թող
չխոսեն
ցեղասպանության
մասին,
թող
գային
ցեղասպանությունը
Օպերայում
տեսնեին,
- ասաց
Կարինե
Սուքիասյանը`
շարունակելով,
- Ես
իմ
ընտանիքով
10 օր
մասնակցել
եմ
նստացույցի
ու
շարունակելու
եմ
պայքարը:
Իրենք
մեր
երկրում
չեն
ապրելու»:
Մեզ
հետ
զրուցած
կինը
նաեւ
պատմեց,
որ
համատարած
ծեծուջարդից
հետո,
ժամը
10-ի
սահմաններում
ոստիկանները
Օպերայի
մերձակայքում
դաժան
ծեծի
են
ենթարկել
ՀԺԿ
անդամ
մի
20 տարեկան
աղջկա:
«Ես
անձամբ
Արթուր
Բաղդասարյանին
եմ
ընտրել,
ընտրությունից
10 օր
հետո
տեսանք`
նա
ով
է:
Նա
անվտանգության
խորհրդի
քարտուղար
դարձավ
ու
ապահովեց
իր
ժողովրդի
անվտանգությունը,
նա
քարտուղարուհի
է,
ոչ
թե
քարտուղար»,
- հայտարարեց
Կարինե
Սուքիասյանը:
Նստացույցի
մասնակիցներից
40-ամյա
մի
արարատցի
պատմեց
հետեւյալը.
«Ժամը
7-ի
սահմաններում
հարձակվեցին
չորս
կողմից
ու
սկսեցին
հարվածել
իրենց
դուբինկաներով:
Հատ
առ
հատ
շենքերի
մուտքերը
մտնում,
ստուգում
էին,
երեք
հոգով
մտանք
շենքերից
մեկի
շքամուտք,
որ
փրկվենք
դրանց
ճիրաններից,
մուտքերից
մեզ
դուրս
հանեցին,
մահակներով
ծեծեցին:
Ոտքերով
խփում
էին
տղամարդկանց
սեռական
օրգաններին:
Լկտիաբար
ասում
էին,
թե`
մի
15 անգամ
էլ
գոռա
«առաջ
Հայաստան»,
հայհոյում
էին
Տեր-Պետրոսյանին:
Անխտիր
ջարդուփշուր
էին
անում
չորս
կողմից»:
Նորայր
անունով
մի
ցուցարար
պատմեց
հետեւյալը.
«Երբ
եկան,
շրջապատեցին
հրապարակը,
Տեր-Պետրոսյանն
ասեց`
զինվորների
խաթրին
չկպնեք,
թողեք
տեսնենք`
ինչ
են
ուզում:
Նրանք
առանց
պատասխանի
վրա
եկան,
ասեցինք,
դուք
մեր
մարդիկ
եք,
մեր
վրա
ձե՞ռք
եք
բարձրացնում,
էս
ի՞նչ
եք
անում,
հաշվի
չառան,
սկսեցին
հրել
ժողովրդին
գազ
բաց
թողեցին
ու
ջարդեցին:
Չորս
շարքով
էին
եկել`
սկզբում
ոստիկաններն
էին,
հետո
ներքին
զորքերը,
դրանցից
հետո
Ղարաբաղի
ՕՄՕՆ-ը
եւ
սեւ
ու
կարմիր
բերետավորները:
Անխնա,
դաժանաբար
ջարդեցին
ժողովրդին:
Փայտերով
ու
ձեռքերով
ենք
պաշտպանվել:
Այն
էլ
ինչ
ձեւով
ծեծեցին»:
Կատարվածից
ահաբեկված
էին
նաեւ
Կենտրոնի
բնակիչները,
որոնք
ականատես
էին
եղել,
թե
ինչպես
են
մարդկանց
ծեծուջարդի
ենթարկում:
«Առավոտյան
ժամը
վեցն
էր,
աղմուկ
լսեցի,
հասկացա,
որ
ինչ-որ
բան
է
կատարվում,
պատուհանից
տեսա,
կամաց-կամաց
մոտենում
են
հրապարակին,
լուսանները
ոնց
են
իրենց
որսին
դարանակալում:
Միանգամից
հարձակվեցին:
Մարդիկ
քնած
վրանների
մեջ,
սկսեցին
ոտքերով
ու
դուբինկաներով
ջարդել,
կին,
երեխա,
ոչ
ոքի
չխնայեցին:
Ջարդած
գլուխներ,
արյուն
ամեն
տեղ»,
- պատմեց
Օպերայի
մերձակայքում
ապրող
Գագիկ
Այվազյանը:
«Սա
արդեն
ապրելու
տեղ
չէ:
Սա
եղեռն
է:
Թուրքերի
հրամանով
հայերին
ջարդում
են,
- ասաց
նստացույցի
մեկ
այլ
մասնակից:
«Փողոցում
կանգնած
5-6 հոգի
են
տեսնում,
ոստիկանները
հասնում,
ծեծում
են,
- ասաց
Սոնա
Մովսեսյանը`
շարունակելով.
«Աֆյանը
հայհոյում
էր
խաղաղ
ժողովրդին:
Կանգառում
հավաքված
ժողովրդին
ոստիկանները
եկան,
սկսեցին
բրթբրթելով
հրել,
մի
կնոջ
հրելով
գետնին
գցեցին,
սկսեցին
ոտքերով
խփել:
Կանգառում
մի
20-22 տարեկան
տղայի
էլ
դուբինկաներով
ծեծեցին
մի
6 ոստիկանով,
հետո
էլ
համարեցին,
որ
ինքն
է
դիմադրել,
տարան
ոստիկանություն»:
«Հավանաբար
Ազգային
անվտանգության
խորհրդի
նոր
քարտուղար
Արթուր
Բաղդասարյանի
բարի
լույսն
է
ժողովրդին»,
- եզրակացրեց
մի
կին:
Ժողովրդի
պայքարը
շարունակվեց
Մյասնիկյանի
հրապարակում:
«Մենք
շարունակելու
ենք
պայքարը
մինչեւ
վերջ,
մենք
էլ
նահանջելու
տեղ
չունենք:
Քոչարյանն
ու
Սերժ
Սարգսյանը
պետք
է
պատասխան
տան
ու
թողնեն
հեռանան
էս
երկրից,
իրենք
էստեղ
ապրելու
իրավունք
չունեն,
- ասաց
մի
կին:
Մի
երիտասարդ
մեզ
հետ
զրույցում
կոչով
դիմեց
ժողովրդին.
«Ես
ժողովրդին
կոչ
եմ
անում,
որ
համախմբվենք
ու
բռնապետության
դեմ
պայքարենք:
Սերժ
Սարգսյանը
մեկ
է
չի
լինելու
նախագահ:
Ինքը
չի
կարող
սա
մարսել:
Այս
բռնությունները
եւ
սպանությունները,
այսքան
մարդկանց
արյունը
ինքը
չի
մարսելու»:
«Անարդարության
դեմ
պայքարելու
ենք
մինչեւ
վերջ»,
- հաստատեցին
նրա
ընկերները:
Հ.Գ.
Մեր
զրույցից
մի
քանի
ժամ
հետո
իշխանությունը
կանոնավոր
զորք
հանեց
խաղաղ
ցուցարարների
դեմ
ու
հրահանգեց
կրակ
բացել
սեփական
ժողովրդի
վրա,
ինչի
արդյունքում
շատերը
հրազենային
վնասվածք
ստացան,
եղան
նաեւ
սպանվածներ:
1.03.08թ.
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|