|
Ինչու՞ է Հայաստանում ամեն ինչ
գլխիվայր
*
Երբ հայ
ազգայնականները կրկնում են մեծն Նժդեհի ժամանակների ցեղակրոն հայորդիների
"Հայաստանը՝ հայերին" կարգախոսը, շատերն են կամա թե ակամա խրտնում այդ մտքից, առանց
խորանալու դրա իմաստի, էության մեջ եւ նրանց պարզապես համարում են ծայրահեղականներ:
Այո’,
Հայաստանը մի քանի դար է ինչ հայինը չէ, կամ ձեւականորեն է հայինը, եւ սա ավելի քան
ակնհայտ է: Մեր հայրենիքը ղեկավարում են օտարները, հաճախ՝ ծախու հայերի միջոցով,
կամ՝ "հայացած" այլազգիների: Նախորդ երկու Հայաստանի հանրապետություններն էլ
բնույթով հայկական չէին, այս երրորդն էլ նմանապես, ավելին՝ սա հայկական չէ ո’չ
բնույթով, ո’չ տրամաբանությամբ: Այսօր էլ ջհուդա-մասոնական օթյակների ստվերն է
ղեկավարում Հայաստանը, եւ սրանք էլ են ազգայնականներին պիտակավորում որպես
ծայրահեղականներ:
Իսկ ի՞նչ է
ազգային ծայրահեղականությունը:
Մեր
ամենապարզ մեկնաբանմամբ՝ դա տվյալ տեսակի շեղումն է իր բնականոն համաչափ ընթացքից,
կամ՝ "դրական", կամ՝ "բացասական" շեղումներով, ինչն արդեն կարեւոր չէ: Ցանկացած
շեղում բնական ազգային ուղուց՝ հանգեցնում է արհեստականի առաջացման: Ազգայնականը (նացիոնալիզմ)
բնականն է, "դրական" շեղումը հանգեցնում է ազգայնամոլության (շովինիզմ), բացասականը՝
ապազգայնության կամ վերազգայնության (կոսմոպոլիտիզմ):
Հիմա
ազգայնականներն են շեղվա՞ծ, թե՞ սնապարծները կամ ապազգայիններն ու օտարահպատակները,
ովքեր ամենաշատն են բղավում ծայրահեղականության մասին:
Մարդու եւ
տեսակի (ազգի) բնական ընթացքը՝ դա բնության (տիեզերքի) մեջ արարչադիր օրենքներին
համահունչ ապրելն ու զարգանալն է: Ինչ նպատակով եւ առաքելությամբ Արարիչն արարել է
արարածին, այդ առաքելությամբ էլ պիտի առաջնորդվի մարդ-արարածը, իհարկե, դրսեւորելով
ի վերուստ տրված ազգային ինքնուրույնություն, ինքնատիպություն, բնական որակ՝ Բնական
Արժեքային Համակարգի (Տիեզերակարգի) բազմազանությանը համապատասխան: Եթե հայ մարդը
ձուլվելու խնդիր ունի, ապա՝ միայն իր արարչական ակունքների՝ բնության (տիեզերքի)
մեջ...
Իսկ եթե
մարդը նախընտրում է առաջնորդվել կենդանական (գուցե՝ բուսական) աշխարհին
համապատասխան սկզբունքներով, որակներով, ապա դա նրա անձնական խնդիրն է, եւ չի կարող
այդուհետ դառնալ մարդկային տեսակի բնութագրական չափորոշիչ, եթե նույնիսկ
մարդ-կենդանի հիբրիդը առնետների պես բազմանա: Նման քանակը երբեք ու երբեք որակ չի
տա, այն էլ՝ բնական, ազգային պատկանելությամբ մարդ տեսակին...
Այդ
դեպքում ո՞վ ենք մենք (ես նույնպես)՝ ազգային-ազգայնական մտածողությամբ հայերս, եւ
ո՞վ են նրանք՝ մեզ ծայրահեղական կոչողները:
Մենք հայ
ազգապաշտներ ենք եւ նպատակ ու առաքելություն ունենք պահպանելու, զարգացնելու մեր
տեսակը բնության սրբազան կարգի՝ հիերարխիայի մեջ: Սա յուրաքանչյուր տեսակի բնական՝
արարչատուր իրավունքն ու պարտականությունն է: Բնությունը գեղեցին եւ կատարյալ է իր
բազմազանությամբ: Մենք էլ մեր իրավունքների ու պարտականությունների մեջ ենք, եւ սա
ծայրահեղություն չէ: Ծայրահեղությունն այն է, երբ մի տեսակը մյուսին պարտադրում է
ի’ր նպատակներն ու առաքելությունը, շեղելով նրան հավերժական գոյատեւման պայմանից՝
սեփական դեմքից՝ ինքնատիպությունից: Համամարդկային արժեքները ձեւավորվում են տարբեր
ազգերի ստեղծած ուրույն արժեքներից, եթե ոչնչանում է որեւէ ազգ կամ ազգային արժեք,
ապա դա կորուստ է համայն մարդկության համար, կորուստ՝ անդառնալի, որը նոսրացնում է
համամարդկային գունագեղ գանձարանը: Իսկ այդ գանձարանը գնալով նոսրանում է
համապարփակեցման (գլոբալիզացիա) հակամարդկային ու հակազգային պարտադրանքի մեջ: Սա
իրականացնողներն են ծայրահեղականներ, որոնք դեմ են գնում բնության բազմազանությանն
ու տեսակների առաքելությանը, համամարդկային արարչական գանձարանին: Սրանք են ազգերի
ու մարդկության թշնամին, սրանք են ստեղծում արհեստական մարդ (կլոնավորում) եւ
արհեստական ազգեր (խորհրդային ժողովուրդ, ամերիկացի ազգ...) եւ սրանք են ահա’,
ծայրահեղականները՝ ում համար Արարիչն ու Աստվածը փողն է: Դա է պատճառը, որ սրանք ոչ
թե սիրով ու բարությամբ, մշակույթով ու ոգեղենությամբ են լցնում աշխարհը, այլ՝
զենքով ու բռնությամբ, ավերով ու պատերազմներով, պոռնկությամբ ու աղանդավորությամբ...
Եվ ուրեմն
ծայրահեղությունը ոչ թե բնական ազգային-ազգայնականն է, այլ՝ հակաբնական ու անդեմ
համապարփակեցումը, որը կործանման է տանում ոչ միայն բնածին ազգերին, այլեւ՝
մարդկությունն ու մոլորակը: Անդեմ ու անհոգի մարդը (արարչածին մարդն ունի հոգի,
արհեստածինը (կլոնավորումից առաջացած)՝ հոգի չունի) կործանարար է իր անբնական
էությամբ: Ակամա անհոգի է նաեւ ազգային պատկանելությունից զրկված անձը, քանզի հոգին
տիեզերածին է…
Եվ ահա, "զոմբիացնում"
են մարդկությանը, այդ թվում՝ նաեւ հայությանը, վաղուց սկսած համապարփակեցմամբ, որը
փոխելով իր ձեւերը, բովանդակության մեջ նույն կործանարար բնույթն ու էությունն է
կրում:
Առաջներում
պատերազմներով էր որոշվում աշխարհի տերը, նաեւ՝ ազգերի ճակատագրերը: Այժմ պատերազմը
ծայրահեղականների ամենածայրահեղ քայլն է: Այո’, շատ վաղուց "տաք" պատերազմներին
փոխարինել են այլ տիպի՝ "սառը" պատերազմները.
տնտեսական,
տեղեկատվական, հոգեւոր, մշակութային, լեզվակրթական եւ այլ ոլորտներում իրականացվող,
որի դեպքում զենքի եւ զորքի կարիք չի զգացվում: Այժմ այդ ձեւերով ու
ներխուժումներով են դիմազրկվում մարդկությունը կազմող ազգերը:
1.
Հոգեւոր-կրոնական համապարփակեցում.
Համաշխարհային հորջորջվող ցանկացած կրոն "կոսմոպոլիտ" գաղափարախոսություն է եւ
հետապնդում է ազգերի ոչնչացման, ձուլման նպատակ: Սրանք ձգտում են ձեւավորել մարդու,
որը քրիստոնյա է, բուդդայական, կրիշնայական, մահմեդական, հուդդայական... բայց չունի
ազգային դեմք եւ առաքելություն, նա պիտի ծառայի կրոնին եւ Աստծո հանդեպ համակվի
վախով (ոչ թե արարչական սիրո խոնարհումով ու նվիրումով), համակերպվի իր՝ նույնիսկ
ստորացուցիչ կարգավիճակին... Մեր դեպքում քրիստոնեությունն է դարձել հայության
հոգեւոր "կոսմոպոլիտ" ձուլարանը՝ անդեմ (հավատացյալ) մարդկություն ձեւավորելու
գործում: Քրիստոնեական "Բիբլիա"-ի ("Աստվածաշունչ"-ը միայն հայերեն է օգտագործվում
եւ բացարձակ անտեղի, շատերն էլ՝ ի հակառակ դրան, այն "Սատանայաշունչ" են
ներկայացնում) ո’չ մի մարգարե, ո’չ մի պատմական անցուդարձ, ո’չ մի "սուրբ" խոսք
առնչություն չունի Հայաստանի, հայության ու նրա առաքելության հետ: Սա
ջհուդա-եբրայական ցեղամոլական (ռասիստական) ցնդաբանություն է՝ որը սրով ու ավերով
պարտադրվեց Արիական (Հնդեվրոպական) տեսակին (խաչակրաց արշավանքներ եւ այլն) եւ
ցավոք՝ հայության "քրիստոնեագլոբալացման" առաջնեկությամբ: Եվ հայությունն էլ որպես
արժանի պատիժ ցայսօր կրում է այդ խարանը, իսկ շատերն էլ հպարտորեն դա վերագրում են,
թե Հայ Ազգը Քրիստոսի պես խաչվում է այլերի փրկության (մեր կողմից ասենք՝
ընտրյալության ու առաքելության) համար: Միթե՞ սա չէ ծայրահեղությունը, ստրկացնելով
զոհաբերել սեփական տեսակը՝ այլոց բարգավաճման օգտին: Ավելին, սա արդեն դարերով
քրիստոնեակրթվածության բթամտության հետեւանք ծայրահեղություն է՝ կույր, ազգամերժ
մոլագարություն...
Այդ ինչու՞
հայ քրիստոնյաներն ավերեցին, վառեցին Հայոց Տաճարները, Հայոց Պատմությունը,
Գիտությունն ու Մշակույթը արձանագրած Մատյանները, իսկ հռոմեական, հունական,
պարսկական, հնդկական... գիտապատմամշակութային արժեքները պահպանվեցին՝ անկախ
դավանափոխություններից ու իշխանափոխություններից: Եվ արդյո՞ք դա հայ քրիստոնյաներն
արեցին, թե՞ նրանց հովիվներ դարձած ասորիներն ու պարթեւները դա կազմակերպեցին՝
տխմարացնելով "մեր քրիստոնյա հոտին", որն էլ հոշոտեց ու խեղեց հայկական ամեն բան,
հայի հոգին...
Այսօր էլ
շարունակվում է այդ տխմարացման գործընթացը: Պետականորեն, դրսի (նույն) ուժերի
թելադրմամբ հալածվում ու ձեւախեղվում է վերազարթոնքի մեջ գտնվող հայ
ազգայնականությունը, որը փորձում է հային վերադարձնել իր արմատներին՝ հայ-արիական,
ցեղակրոն հավատամքին: Սակայն, ներկայիս Հայոց Պետության բնույթը հայկական չէ, այն
պատված է ապազգային շղարշով, ուստի կրոնական-հոգեւոր-հավատամքային համապարփակեցումը՝
հուդա-քրիստոնեական եկեղեցու, էկումենիկ եկեղեցական շարժման եւ տարաբնույթ
աղանդների տեսքով, դեռ սպառնում է Հայությանն ու Հայոց Աշխարհին:
2.
Քաղաքական-գաղափարական համապարփակեցում.
Այժմ ՀՀ
քաղաքական դաշտն ամբողջովին ապագաղափարականացված է, եւ սա արված է միտումնավոր:
Քաղաքական հոսանքները տարանջատվում են տնտեսական մոտեցումների տեսանկյունից՝ կախված
նրանց լիբերալ-ազատական կամ սոցիալիստ-ընկերվարական ուղղություններից: Իսպառ
բացակայում է պատմաքաղաքական գաղափարախոսությունը, որի հիմքի վրա պիտի կառուցել
հզոր ազգային ու պետական քաղաքականությունը, ռազմավարությունը, ազգային
անվտանգության եւ պաշտպանության հայեցակարգերը, Հայաստանի ու Հայության
մարտավարական սկզբունքները: Նման գաղափարախոսությամբ է պայմանավորված բարեկամի ու
թշնամու կերպարների ձեւավորումը, պետության բազմակողմանի ներքին եւ արտաքին
քաղաքականությունը: Բայց հիմա այս բոլորը բացակայում են եւ քաղաքական դաշտն անդեմ է
ու ձուլվել է օտարի կողմից վերահսկվող տնտեսական համահարթեցման մեջ:
Առավել
բարդ է գաղափարական ոլորտի վիճակը: Մեր հասարակական-քաղաքական կառույցների մեջ
գերիշխող է օտարին կապկելու մոլուցքը, եվրոպացի՞, թե՞ ասիացի երեւալու բթամտախաղը:
Ապազգային "կոսմոպոլիտ", նույնիսկ հակազգային բարոյախոսությունները ներխուժել են
քաղաքական վերնախավ եւ ամրագրում են "քաղաքականությունը պոռնկություն է" սին
տեսակետը: Այստեղ համահարթեցումը գրեթե գագաթնակետին է հասել: Զուտ գաղափարախոսական
գործունեություն ծավալվում է միայն ազգայնական դաշտում, որը մշտական "հալածանքների"
է ենթարկվում ապազգային եւ օտարահպատակ ուժերի կողմից: Ցեղակրոն ուսմունքն ու
հայ-արիական գաղափարները ավանդական եւ արմատական գաղափարախոսության առանցքն են,
որոնց հակադիրը ներկա քաղաքական դաշտում չկա, սակայն, կա լուրջ օտարահաճ
հակադրություն՝ ազգային-ազգայնականը ճնշելու ոչնչացնելու նպատակով՝ անդեմ ու
անիրականանալի ժողովրդավարացման պարտադրանքով: Այս գործում ազգակործան ամենամեծ
չարիքը դարձել են հայախոս, բայց ոչ հայահոգի ԶԼՄ-ները, "դեղին" մամուլը՝ ծախու
լրավությունը:
3.
Իրավական-բարոյահոգեբանական համապարփակեցում.
ՀՀ
Սահմանադրությունն արդեն իսկ ամրագրել է օրենքներ, որոնք առավելապես բխում են
մարդ-անձի, քան՝ ազգի եւ մարդու համադրելի շահերից: Նման պետությունն իր բնույթով
երբեք չի կարող ազգային լինել, ինչքան էլ փորձ արվի բարձրաձայն թմբկահարել, թե
ազգային պետություն ունենք: Ազգային համակարգը երբեք չի ոտնահարել մարդու
իրավունքները, արժանապատվությունը եւ այս թեզը սին է ու միտումնավոր է օգտագործվում
ժողովրդավար կոչվածների կողմից: Ընդհակառակը՝ ազգային պետությունը տեր է հային իր
հայրենիքում, նաեւ՝ ամենուր, մոլորակի որ մասում էլ որ նա գտնվի…
Մեր
այսօրվա Սահմանադրությունը որպես պատիժ դեռ քիչ էր, հիմա էլ Եվրախորհրդի
պարտադրանքներն են մեզ համար դառնում օրենք եւ իրավունք՝ պոռնիկներին,
միասեռականներին, աղանդավորականներին ու նմանատիպ այլ մոլագար "մարդ" կոչեցյալներին
թույլ տալով ապականել ու այլանդակել մեր ազգային գրված ու չգրված օրենքները, նաեւ
թույլատրելով սանձարձակ անհատին՝ ազատորեն ծառայելու օտարին, միաժամանակ
դիմակայելու սեփական ազգի սովորույթներին ու ազգային ավանդույթներին: Սրանից էլ
աստիճանաբար ձեւախեղվում եւ "գլոբալացվում" է մեր բարոյահոգեբանական նկարագիրը:
Բարոյական արժեքները, հայկական հոգեբանությունն ու մտածողությունը տեղը զիջում են "համամարդկային",
"համաշխարհային" հորջորջվող պատկերացումներին ու բարոյախոսություններին, որոնք
պահպանողական նվիրյալ հայ անհատին աստիճանաբար դարձնում են սանձարձակ, այլասերված,
ծախու ու անհոգի արարած՝ պատրաստ հանուն սեփական անձի գայթակղությունների
դատապարտելու հանրությանը, ազգին...
4.
Մշակութային-լեզվակրթական համապարփակեցում.
Այս
ոլորտում համապարփակեցումը մեզանում սկսվել էր դեռեւս խորհրդային տարիներին, սակայն,
այժմ "արեւմտյան քաղաքակրթությունը" եւ "եվրոպական արժեքները" ոչնչացնում են Հայոց
Հինավուրց Մշակույթը, Արժեքային Համակարգը, որպես՝ իբր իր դարն ապրած երեւույթ: Եթե
մեր մշակույթը արդիականացման կարիք ունի, ապա միայն Հայոց Արժեքային Համակարգի վրա
հիմնվելով պիտի դա իրականացվի, եւ ոչ թե հենվի ներմուծված, հայի էությանն անհարիր
օտար արժեքների ու բարքերի վրա: Սակայն, համապարփակեցման ջատագովներն այլ կարծիքի
են, նրանք դեմ են ոչ միայն ազգայինին, այլեւ՝ ազգերին, քանզի
աշխարհաքաղաքացիություն են քարոզում, ուստի ցանկացած ազգային երեւույթ, մեր դեպքում՝
հայ արվեստը՝ երգը, պարը, խոսքը... անընդունելի է նրանց համար: Եվ ոչ միայն
մշակույթը, այլեւ՝ լեզուն ու հայեցի կրթությունը: Համապարփակեցումը
լեզվաքաղաքականության մեջ հանգեցրել է ՀՀ-ում հայոց լեզվի դերի ու կիրառության
նվազեցմանը, իսկ գերիշխանություն ունենալու համար, ամենաթողության պայմաններում "կռվում"
են անգլերենն ու ռուսերենը, այս պայմաններում նոր մրցակից լեզուներ էլ կավելանան:
Չկա լեզվակիր, չկա նաեւ լեզու, որից հետո՝ չկա ազգ ու ազգային պետություն:
Արդյունավետացման (օպտիմիզացիա) գործընթացն էլ վերջնական ոչնչացման է տանում Հայոց
Ազգային Դպրոցը, հանրակրթությունը, որը տարիներ շարունակ դասագրքերի միջոցով (օտարի
փողով ու պատվերով գրված) նպատակաուղղված արդեն ապազգայնացնում ու
անբարոյականացնում է հայ մանուկ ու երիտասարդ սերնդին:
Հայն
ազգայինի հետ միշտ էլ համամոլորակային մտածողություն է ունեցել, բայց այսօր մեզ
պարտադրում են օտարինը, այն ոչ թե համադրոլով մերի հետ, այլ՝ հակադրելով:
5.
Սոցիալ-տնտեսական համապարփակեցում.
Այս ոլորտը
"ամենագլոբալացվածն" է եւ ՀՀ բնակչութան 90-95%-ը հայտնվել է սոցիալապես անապահով
վիճակում, եթե չասենք՝ աղքատության մեջ: Սոցիալական անարդարությունն ու
անպաշտպանվածությունը միտումնավոր կիրառվող քաղաքականություն է՝ հայությանը
հուսալքելու, հանդուրժող, օտարահաճ կամ գաղթական դարձնելու նպատակով:
ՀՀ
տնտեսական համակարգն ավերվեց դեռեւս անկախության առաջին տարիներին, մասնավորեցման
շղարշի տակ "փոշիացվեց" երկրի արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը: Ազատ
շուկայական հարաբերությունները "պարարտ հող" դարձան "գլոբալիզացիայի" սերմնացանների
համար: ՀՀ-ն արդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրանք տվող երկրից վերածվեց
սպասարկող (խաղատներ, պոռնկատներ, խանութներ, հյուրանոցներ, զարմանազան "օֆիսներ"...)
հլու կամակատար պետության: Համապարփակեցման գործընթացը համաշխարհային դրամագլխի
միջոցով պարտքի (իբր վարկերի) մեջ թաղեց Հայաստանն ու հայությանը, ստիպելով վաճառել
հնարավոր ամեն բան.
գործարանները, բանկային, կապի, էներգետիկ, ջրային ու ջեռուցման համակարգերը, հողը,
օդանավակայանը, երկաթուղին ու… օրենքները, մարդկային ու ազգային արժանապատվությունը,
ուրեմն եւ՝ երկրի ու ազգի ապագան…
Համապարփակեցումն այսօր ամենուր է, բոլոր ոլորտներում: Սա է ազգերի ու մարդկության
դժբախտության պատճառը, եւ համակարգային ճգնաժամը, որի մեջ հայտնվել է ՀՀ-ն,
նույնպես դրա հետեւանք է: Ահա թե ինչու են օտարները մեզ միտումնավոր պիտակավորում
որպես ծայրահեղականների, եւ ինչու է Հայաստանը հայտնվել ներմուծված ապազգային
հեղեղի ու ախտի հորձանուտում:
Միայն
հայկական բնույթով շաղախված պետությունը՝ ազգայնական իշխանությունը կվերափոխի ներկա
ծանր, կործանարար իրավիճակը: Համահարթեցման ծայրահեղականությանը կդիմագրավի միայն
մեր համազգային միասնական կամքը, հայորեն ապրելը, համահայկական դիմադրական պայքարը:
Արամ
Ավետյան
*Մտքերը
և կարծիքները պատկանում են հեղինակին, միշտ չէ որ azadakrum.org ը համամիտ է այդ
մտքերի և կարծիքների հետ:
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|