|
118 Տարվա
Անվերջություն

lragir.am
28 feb 2008
Դաշնակցությունը չի հանձնվում,
փետրվարի
26-ին հայտարարել էր
նախագահի ընտրությանն ընդամենը վեցից մի փոքր ավելի տոկոս ստացած,
եւ այդ տոկոսը չվիճարկող
նախագահի թեկնածու,
Ազգային Ժողովի նախկին
փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը,
նա ում հետ կոչ էին անում
լինել ժողովրդին դաշնակները:
Բայց Դաշնակցության
չհանձնվելու մասին արտահայտությունը Վահան Հովհաննիսյանը չէր անում այն
թեթեւությամբ,
ինչ որ Լյուդովիկոսը
գվարդիայի մասին`
,գվարդիան մեռնում է,
բայց չի հանձնվումե:
Բայց դա նույնպես
հասկանալի է:
Լյուդովիկոսը թագավոր էր,
ոչ թե թագավորի
ընտրությանը չորրորդ տեղը գրաված թեկնածու:
Բայց այդուամենայնիվ,
իսկ ինչ է լինում
Դաշնակցությունը,
եթե չի հանձնվում:
Տրամաբանությունը հուշում
է,
որ եթե խոսքը գնում է հանձնվել-չհանձնվել
հարթության վրա,
ապա Դաշնակցությունը
պայքարում է:
Եթե չի հանձնվում,
ապա պայքարում է:
Բայց զարմանալի է,
որ Դաշնակցությունը ոչ
հանձնվում է,
ոչ պայքարում:
Լյուդովիկոսը գերեզմանում
շուռ կգար:
Այդ դեպքում հարց է
առաջանում,
իսկ ինչ է անում
Դաշնակցությունը:
Գործակցում է,
գործակցում է նրանց հետ,
ումից որ բողոքում է:
Սա շատ հետաքրքիր,
շատ նուրբ քաղաքական
վարքագիծ է,
որ կառուցված է
քրիստոնեական սկզբունքի վրա`
թշնամուն հաղթել
հնազանդվելով,
սիրելով նրան,
մի ապտակին մյուս այտը
դեմ տալով:
Երեւի ժամանակն է,
որ Դաշնակցությունն արդեն
փոխի իր Հայ Հեղափոխական անվանումը եւ որդեգրի Քրիստոնեա-հակահեղափոխական
Դաշնակցություն անվանումը,
կամ պարզապես միանա
Խոսրով Հարությունյանի Քրիստոնեադեմոկրատական կուսակցությանը:
Դաշնակցությունն այդպիսով
կունենա նաեւ վարչապետի փորձված թեկնածու,
եւ եթե ՀՀԿ հետ
պայմանավորվի ոչ միայն չբողոքարկել ընտրությունը,
այլ նաեւ այլեւս չխոսել
այդ մասին,
ապա գուցե ՀՀԿ-ն
էլ Բարգավաճին համոզի,
որ վարչապետի պաշտոնը տան
Դաշնակցությանը:
Երբ ՀՅԴ-ն
հայտարարում էր,
որ նախագահի ընտրությանը
մասնակցելու է սեփական թեկնածուով,
ապա անմիջապես ձեւավորվեց
հասարակական կարծիքի մի սեգմենտ,
որը վստահ էր,
որ Դաշնակցության
թեկնածուն ընտրական գործընթացին մասնակցում է ընդամենը Սերժ Սարգսյանի ջրաղացին
ջուր լցնելու համար:
Դաշնակցությունը եւ նրա
թեկնածու Վահան Հովհաննիսյանը խիստ վիրավորվում էին դրանից,
խրոխտ հայտարարելով,
որ իրենք մասնակցելու են
ինքնուրույն ու գնալու են մինչեւ վերջ:
Տրամաբանությունը հուշում
է,
որ մինչեւ վերջը դա հաղթանակն է,
կամ պարտությունը:
Այսինքն,
կամ հայտարարում ես,
որ դու պարտվել ես,
կամ հայտարարում,
որ հաղթողն ես դու:
Վահան Հովհաննիսյանը չի
անում թե մեկը,
թե մյուսը:
Ավելին,
հայտարարում է,
որ պարտվող չկա,
քանի որ անարդար
պայքարում հաղթող էլ չկա:
Այսինքն,
Դաշնակցությունը չգնաց
մինչեւ վերջ,
այլ որոշեց ուղղակի վերջը
փոշիացնել անորոշ ձեւակերպումներով:
Այսինքն,
երբ ասվում է,
որ չի եղել հաղթանակ ու
պարտություն,
դրանով փորձ է արվում
ցույց տալ,
որ չի եղել նաեւ վերջ,
այդպիսով արդարացնելով
մինչեւ վերջ չգնալու հանգամանքը:
Ու բնական է,
որ եթե վերջ չկա,
ապա Դաշնակցությունը չի
կարող հանձնվել:
Եվ այդպես անվերջ`
արդեն
118-րդ տարին:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
*Øïù»ñÁ
¨ ϳñÍÇùÝ»ñÁ å³ïϳÝáõÙ »Ý Ñ»ÕÇݳÏÇÝ, ÙÇßï ã¿ áñ azadakrum.org Á ѳٳÙÇï ¿ ³Û¹
Ùïù»ñÇ ¨ ϳñÍÇùÝ»ñÇ Ñ»ï:
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|