Մահազդ

"Ազատագրված տարածքների
պաշտպանություն" հասարակական նախաձեռնությունը խոր վշտով գուժում է իր
հիմնադիր-անդամ, Մտավորականների Ֆորումի ավագանու անդամ, ականավոր գիտնական և
ազգային գործիչ, "Ղարաբաղ" կոմիտեի երեցագույն անդամ Ռաֆայել
Ղազարյանի մահը:
Լսեցէք Ռաֆայել
Ղազարյանի խoսքը
Խայտառակ Դատավարության
կապակցաբար:
Նրա կյանքը Հայրենիքին անմնացորդ
նվիրման, սկզբունքայնության և քաղաքացիական խիզախումների եզակի օրինակ էր: Չկար մի
ազգային խնդիր, որի նկատմամբ անտարբեր կլիներ Ռաֆայել
Ղազարյանը: Նա երազում էր տեսնել իր հայրենիքը ազատ և արդար, հայրենակիցներին`
ստեղծագործ աշխատանքով զբաղված և երջանիկ: Բայց ստիպված էր պայքարել և վախենում էր,
որ չի հասցնի տեսնել երազանքի իրականացումը: Միշտ առաջիններից էր, երբ պետք էր
բողոքի ձայն բարձրացնել անարդարության որևէ դրսևորման դեմ` հրապարակներում, մամուլի
էջերում, դատարաններում, և, չնայած ծանր հիվանդությանը, մնաց այդ դիրքերում մինչև
կյանքի վերջին օրերը:
Լսեցէք Ռաֆայել
Ղազարյանի խoսքը
Խայտառակ Դատավարության
կապակցաբար:
Ռաֆայել
Ղազարյանը Արցախյան պայքարի ամենահետևողական և բացարձակ անշահախնդիր առաջնորդներից
էր: Հավատարիմ շարժման գաղափարներին, նա շարունակեց իր պայքարը` պաշտպանելով
ազատագրված տարածքները և "զսպաշապիկ" հագցնելով դիվանագիտական սակարկությունների
ջատագովներին: