|
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻՆ
պատճեն` ՀՀ ԱԱԾ ՔՆՆՉԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ
ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳԻՐ
կալանավորումը որպես խափանման
միջոց չկիրառելու մասին
Մենք՛ ներքոստորագրյալներս անձամբ
ճանաչում ենք Ժիրայր Սիմոնի Սէֆիլյանին,
նա բարեկիրթ անձնավորություն է և վայելում է շրջապատի հարգանքը, մենք երաշխավորում
ենք, որ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չկիրառելու դեպքում նա չի
թաքնվի քրեական վարույթն իրականացնող մարմնից, չի խոչընդոտի մինչդատական վարույթում
կամ դատարանում գործի քննությանը, չի կատարի քրեական օրենքով արգելված արարք, չի
խուսափի քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց, չի խոչընդոտի
դատարանի դատավճռի կատարմանը:
Միևնույն ժամանակ մենք
երաշխավորում ենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթում քրեական օրենսգրքի 301
հոդվածով մեղադրյալ Ժիրայր Սիմոնի Սէֆիլյանի
նկատմամբ գրավը որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառելու
դեպքում պատրաստ ենք գրավի արժեքի չափով դատարանի դեպոզիտ ներդրում կատարել:
Մենք մեր խոսքով և մուծվելիք
գրավի գումարով անձամբ երաշխավորում ենք մեղադրյալ Ժիրայր Սիմոնի Սէֆիլյանի
պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրաականացնող մարմնի կանչով նրա ներկայանալը և
այլ դատավարական պարտականություններ կատարելը, որի համար և միջնորդում ենք
մեղադրյալ Ժիրայր Սիմոնի Սէֆիլյանի
նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը կամ անձնական երաշխավորությունը:
ԱԺ
պատգամավորներ`
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներս մեր խորը վրդովմունքն ենք արտահայտում Արցախյան
ազատամարտի նվիրյալ, Շուշիի Առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, “Մարտական Խաչ”
առաջին աստիճանի շքանշանի ասպետ, “Ազատագրված տարածքների պաշտպանություն” և "Հայ
Կամավորականների Համախմբում" նախաձեռնությունների համակարգող Ժիրայր Սէֆիլյանի
և նրա զինակիցների դեմ մոգոնված մեղադրանքների ու դրսևորվող բիրտ վերաբերմունքի
առթիվ:
Դեկտեմբերի 9-ի երեկոյան, զինված և դիմակավոր "իրավապահների" խումբը, բազմաթիվ
քաղաքացիների ներկայությամբ, ձերբակալել է ազգանվեր հայորդուն: Նույն օրը
ձերբակալվել է նաև "Հայ Կամավորականների Համախմբում" նախաձեռնության անդամ Վարդան
Մալխասյանը: Դեկտեմբերի 10-ի գիշերը խուզարկություններ են կատարվել "Համախմբման" կենտրոնական գրասենյակում և բազմաթիվ անդամների բնակարաններում: Ավելի քան երեսուն
հոգի հարկադրաբար բերման են ենթարկվել ոստիկանության բաժիններ:
Դատապարտելով կատարվածը մենք պահանջում ենք վերջակետ դնել մարտնչող ցինիզմի
դրսևորումներին և անհապաղ ազատ արձակել Ժիրայր Սէֆիլյանին
և Վարդան Մալխասյանին:
Ակնկալում
ենք միանալ հայտարարությանը
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|