|
Վարդան Մալխասյանի
ելույթը

Այսօր բոլորը երգով համեմեցիք,
Խորեն Պալյանի օրինակով ես էլ արտասանությամբ սկսեմ ելույթս.
Այս դառն օրերի մթնում մահաբեր
Արնոտ խնջույքի այդ սև զնդանում
Դավաճան է նա, ով լռում է դեռ
Մատնիչ է նա, ով իր սուրը չի
հանում:
Եվ, իրոք, հայ մարդը տեսնելով այս
իրականությունը, տեսնելով երկրի վիճակը, պետք է գա մի հետևության, որ երկրում
իշխանությունը հանձնված է թշնամիներին: Բոլոր կարգի հետևությունները բերում են այն
հետևության, որ նրանք քողարկված փակ թշնամիներ են, նրանք ովքեր խեղճացրել են հայ
ժողովրդին, ովքեր ցիրուցան են արել հայ ժողովրդին, ովքեր հայ-թուրքական
բանակցություններ են տանում, որ արդեն սահման բացվի, ովքեր, ուրեմն, կյանքի և արյան,
հազարավոր ազատամարտիկների կյանքի և արյան գնով ազատագրված հողերի առևտուր են անում
թշնամիների հետ, դրանք ներքին թշնամիներ են:
Նույնիսկ որոշակի մարդիկ սրանց
համեմատում են "Կրիմինալի" հետ: Սրանք կրիմինալ լինեին հեշտ էր. սրանք հանցագործ
աշխարհի թափթփուկներն են և ներքին թշնամիները, սրանցից ժամ առաջ ազատագրվելը հայ
ժողովրդի փրկության խնդիրն է: Երբ որ նպատակը ազնիվ է, նպատակը մաքուր է, նպատակը
հայրենասիրական է, ուրեմն միջոցների առաջ խտրականություն չպիտի դնել, օր առաջ
զենքով, զինված պայքարով, ապստամբությամբ, ամեն ինչով, ամեն մի միջոցներ պիտի գործի
դնենք, որ ազատվենք այս քողարկված թուրքերից, որ միայն ազգանունն է հայ:
Եվ, այ’ո, ճիշտ ասվեց, երբ ես,
նորից, կրկին միտքը շարունակում եմ, թշնամիներից մ’ի վախեցեք, ծանրագույն դեպքում
նրանք ձեզ կսպանեն, բարեկամներից մ’ի վախեցեք, ծանրագույն դեպքում նրանք ձեզ
կդավաճանեն, վախեցե’ք անտարբեր մարդկանցից, նրանք ոչ սպանում են և ոչ էլ դավաճանում,
բայց այդ անտարբերությամբ է, որ գոյություն ունի և սպանությունը և դավաճանությունը:
Այդ հայրենավաճառությունը, որն
իրականացնում են Սերժն ու Քոչարյանը, ուրեմն մենք այնքան խոսել ենք, Քրիստաֆորի
խոսքերով ասած "այնքան խոսեցինք, գործելը մոռացանք", հիմի պիտի դադարեցնենք խոսելը,
պիտի կոնկրետ, հստակ մենք գործ ունենք բանդիտական խմբերի հետ, հանցագործ,
բանդիտական սափրագլուխ, ուրեմն, հանցագործ աշխարհի թափթփուկների հետ: Սրանց հետ
պիտի իրենց ձևով պայքարել` արյուն, կրակ թշնամու վրա, բոլոր ձևերով, բոլոր
միջոցներով: Բավական է, որ արդեն 6 - 8 ձևով կխոսենք, կմեկնաբանենք, ուրեմն,
փորձագետներին լսենք: Կարճ, ուղիղ` երկիրը զավթված է թշնամու կողմից, թշնամին ոչ թե
ճակատում, այլ ներսում է, պիտի ազատագրենք: Բոլոր ձևերով:
Ժիրայր Սեֆիլյանի ելույթը 2 Դեկտեմբեր 2006ի Հավաքին
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|