ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

Հակառակ այն հանգամանքին, որ անցած յոթ ամիսների ընթացքում մամուլը բազմիցս անդրադարձել է մեր դեմ հարուցված այս գործի էության քաղաքական լինելու փաստին, սակայն, մինչ օրս քաղաքական տարբեր տրամաչափի գործիչներ, հիմնականումիշխանամետ, փորձում են կասկածի տակ առնել այդ փաստը և սպասում դատարանի վճռին, հույս ունենալով, որ անպայման կհաստատվի հանցակազմի առկայությունը մեր գործունեությունում:

Նկատի ունենալով վերոհիշյալ երևույթը, մենք մի անգամ ևս հայտարարում ենք, որ մեր նկատմամբ կատարվող բռնությունը ունի միայն ու միայն քաղաքական դրդապատճառներ և առաջարկում ենք քաղաքական-հասարակական ուժերի ներկայացուցիչներին, այս դատաքննությանը զուգընթաց, կազմակերպել հասարակական դատ, նրանում ընդգրկելով հնարավորինս հեղինակություն վայելող մարդկանց ու այս վիճակին գիտակ գործիչների: Օրինակ, շատ լավ կլիներ, եթե այս գործը գլխավորեր հայտնի այլախոհ, ազգային գործիչ Պարույր Հայրիկյանը: Ցանկալի է, որ այդ դատական լսումներին հրավիրվեին ու մասնակցեին իշխանամետ այնպիսի գործիչներ, որոնք հավատում են այսօրվա իրավական համակարգին: Մենք պատրաստ ենք Ձեզ տրամադրելու այս գործի հետ առնչություն ունեցող բոլոր նյութերը (փաստաթղթերը), միաժամանակ պատասխանելու ցանկացած հարցերի: 

Ժիրայր Սէֆիլյան

Վարդան Մալխասյան 

6 հուլիսի 2007թ











This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work