|
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների
առաջին ատյանի դատարանի դատավոր
պարոն Մ. Մարտիրոսյանին
Թիվ 1-184 (58211806) քրեական գործով
մեղադրյալ Վարդան Մալխասյանի
պաշտպան`
փաստաբան Մուշեղ Շուշանյանից

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՃԱՌ
Դատարանի
վարույթում է գտնվում թիվ 1-184 (58211806) քրեական գործն ըստ մեղադրանքի Ժիրայր
Սիմոնի Սէֆիլյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով, 235 հոդվածի 1-ին մասով,
Վարդան Անդրանիկի Մալխասյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով, Վահան Իլյազի
Արոյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով:
Վարդան Մալխասյանը մեղադրվում է այն բանում, որ 2006թ. դեկտեմբերի 2-ին,
մասնակցելով Երևանի պարարվեստի պետական քոլեջի դահլիճում կայացած "Հայ
կամավորականների համախմբում" հասարակական նախաձեռնության անդրանիկ հավաքին, կատարել
է Հայաստանի Հանրապետության պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված
հրապարակային կոչեր:
Նշված հավաքի ժամանակ իմ պաշտպանյալի ելույթը ունի հետևյալ բովանդակությունը
(նկատի առնելով, որ
դատաքննության ընթացքում ապացույցների հետազոտման փուլում փաստվեց հանգամանքը, որ
մեղադրական եզրակացությունում տեղ գտած իմ պաշտպանյալի ելույթի տեքստը ունի որոշ "անճշտություններ",
ուստի ստորև ներկայացվում է ճշտված տեքստը).
"… Եվ իրոք, հայ մարդը տեսնելով այս իրականությունը, տեսնելով երկրի վիճակը, պետք է
գա մի հետևության, որ երկրում իշխանությունը հանձնված է թշնամիներին: Բոլոր կարգի
վերլուծությունները բերում են այդ հետևության, որ սրանք քողարկված, փակ թշնամիներ
են. նրանք, ովքեր խեղճացրել են հայ ժողովրդին, ովքեր ցիրուցան են արել հայ ժողովդին,
ովքեր հայ-թուրքական, արդեն բանակցություններ են տանում, որ սահման բացվի, ովքեր,
ուրեմն կյանքի և արյան, հազարավոր ազատամարտիկների կյանքի և արյան գնով ազատագրված
հողերի առևտուր են անում թշնամիների հետ, դրանք ներքին թշնամիներ են: Նույնիսկ
որոշակի մարդիկ սրանց համեմատում են կրիմինալի հետ: Սրանք կրիմինալ լինեին հեշտ էր,
սրանք հանցագործ աշխարհի թափթփուկներն են և ներքին թշնամները: Ուրեմն, սրանցից ժամ
առաջ ազատագրվելը` հայ ժողովրդի փրկության խնդիրն է: Երբ որ նպատակն ազնիվ է,
նպատակը մաքուր է, նպատակը հայրենասիրական է, ուրեմն միջոցների առաջ խտրականություն
չպիտի դնել: Օր առաջ զենքով, զինված պայքարով, ապստամբությամբ, ամեն ինչով պիտի,
ամեն մի միջոցներով պիտի գործի դնենք, որ ազատվենք այս քողարկված թուրքերից, որ
միայն ազգանուն ունեն հայի:
Եվ այո, ճիշտ ասվեց, ես էլ նորից, սկզբի միտքը շարունակում եմ` թշնամիներից մի
վախեցեք, ծայրագույն դեպքում նրանք ձեզ կսպանեն, բարեկամներից մի վախեցեք,
ծայրագույն դեպքում նրանք ձեզ կդավաճանեն, վախեցեք անտարբեր մարդկանցից, նրանք ոչ
սպանում են, ոչ էլ դավաճանում, բայց այդ անտարբերությամբ է, որ գոյություն ունի և
սպանությունը, և դավաճանությունը, և այս հայրենավաճառությունը, որ իրականացնում են
Սերժն ու Քոչարյանը:
Ուրեմն, մենք այնքան խոսել ենք, Քրիստափորի խոսքերով ասած` այնքան խոսեցինք, որ
գործելը մոռացանք: Հիմա պիտի դադարեցնենք խոսելը: Պիտի կոնկրետ հստակ, մենք գործ
ունենք բանդիտական խմբերի հետ, հանցագործ, բանդիտական, սափրագլուխ, ուրեմն
հանցագործ աշխարհի թափթփուկի հետ: Սրանց դեմ պիտի իրենց զենքով պայքարել: Արյուն,
կրակ թշնամու վրա, բոլոր ձևերով, բոլոր միջոցներով: Բավական է, որ արդեն վերլուծենք,
խոսանք, մեկնաբանենք, փորձագետներին լսենք: Կարճ, ուղիղ. երկիրը զավթված է թշնամու
կողմից: Թշնամին ոչ թե ճակատում է, այլ ներսում է: Պիտի ազատագրենք բոլոր ձևերով:":
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27 և Կոնվենցիայի 10 հոդվածներով
երաշխավորված իրավունքի կոպիտ խախտումների մասին.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ` Սահմանադրություն) 27 հոդվածի
1-ին և 2-րդ մասերը սահմանում են`
"Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է
մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:
Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ` տեղեկություններ և
գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած
միջոցով` անկախ պետական սահմաններից:":
Սահմանադրության 43 հոդվածի համաձայն`
"Մարդու և
քաղաքացու` Uահմանադրության 23-25, 27, 28-30, 30.1-րդ հոդվածներով, 32-րդ հոդվածի
երրորդ մաuով ամրագրված հիմնական իրավունքները և ազատությունները կարող են
uահմանափակվել միայն oրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական
հաuարակությունում պետական անվտանգության, հաuարակական կարգի պահպանման,
հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց
uահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության
համար:
Մարդու և
քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների uահմանափակումները չեն կարող
գերազանցել Հայաuտանի Հանրապետության միջազգային պարտավորություններով uահմանված
շրջանակները":
"Մարդու
իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին" կոնվենցիայի (այսուհետ`
Կոնվենցիա) 10 հոդվածը սահմանում է`
"1.
Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այu իրավունքը ներառում է
uեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ uտանալու և տարածելու
ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ uահմաններից: …
2. Այu
ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և
պատաuխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիuի ձևականություններով,
պայմաններով, uահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեuված են oրենքով
և անհրաժեշտ են ժողովրդավարական հաuարակությունում` ի շահ պետական անվտանգության,
տարածքային ամբողջականության կամ հաuարակության անվտանգության, անկարգությունները
կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպեu և
այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական
պայմաններով uտացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության
հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով":
Նախ, հարկ է նշել, որ իմ պաշտպանյալին Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի
301 հոդվածով հետապնդելը կոպիտ կերպով խախտել է նրա արտահայտվելու ազատությունը:
Ավելի հանգամանորեն ներկայացնելու համար Սահմանադրությամբ և Կոնվենցիայով
պաշտպանվող իրավունքների խախտումների մասին, նշենք, որ Կոնվենցիայով նախատեսված իմ
պաշտպանյալի ազատ արտահայտվելու ազատության խախտումները կդիտարկենք Հայաստանի
Հանրապետության Սահմանադրության խախտումների համատեքստում, հաշվի առնելով Հայաստանի
Հանրապետության Սահմանադրության 3 հոդվածի պահանջներն առ այն, որ "պետությունն
ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների
պաշտպանությունը` միջազգային իրավունքի uկզբունքներին ու նորմերին համապատաuխան":
Արդյոք Վ. Մալխասյանի ելույթում նրա արտահայտած կարծիքը պաշտպանվում է Հայաստանի
Հանրապետության Սահմանադրության 27 հոդվածով.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27 հոդվածի համաձայն` "յուրաքանչյուր
ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք...":
Նախ, Սահմանադրության 27 և Կոնվենցիայի 10 հոդվածները պաշտպանում են արտահայտվելու
ազատությունը, որը պարունակում է այլ անձանց շահերին վնասելու ռիսկ կամ ուղղակիորեն
վնասում է այլ անձանց շահերին: Տվյալ դեպքում` իմ պաշտպանյալի արտահայտած
կարծիքը, մտքերը, դատողությունները կարող են անցանկալի լինել ոմանց կամ որոշ
պետական կառույցների համար, այնուամենայնիվ պետք է հաշվի առնել, որ որպես կանոն
մեծամասնության կամ անձանց բազմաթիվ խմբի կողմից կիսվող կարծիքները չունեն
պետության կողմից միջամտության ռիսկ: Հենց այդ պատճառով էլ Սահմանադրության 27 և
Կոնվենցիայի 10 հոդվածները ներառում են նաև այն կարծիքների և տեղեկատվության
պաշտպանությունը, որոնք արտահայտվել են ոչ մեծաթիվ խմբերի կամ առանձին անձանց
կողմից, եթե նույնիսկ նման արտահայտումը կարող է ցնցել կամ անհանգստացնել
մեծամասնությանը: Մասնավոր կարծիքների նկատմամբ հանդուրժողականությունը հանդիսանում
է ժողովրդավարական քաղաքական համակարգի կարևոր բաղկացուցիչը:
Սույն ազատության բաղկացուցիչն է հանդիսանում սեփական կարծիքն ունենալը,
տեղեկություններ տարածելը: Սեփական կարծիքն ունենալը անձի բացարձակ իրավունքն է,
որը ենթակա չէ սահմանափակման նույնիսկ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ,
քանի որ դրա սահմանափակման բացառումը այն նվազագույն երաշխիքն է, որը նախատեսված է
Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով: Այսպես, 1990 թվականին
Եվրոպայի մոնիստրների կոմիտեի զեկույցներից մեկում այս մարմինն աներկբայորեն
արձանագրել է, որ` "սեփական
կարծիքն ունենալու իրավունքի ցանկացած սահմանափակում անհամատեղելի է
ժողովրդավարական հասարակության բնույթին":
Հստակ սահմանազատում անցկացնելով տեղեկատվության (փաստերի) և կարծիքների (գնահատողական
դատողությունների) միջև` ՄԻԵԴ-ը հաստատել է, որ "եթե
փաստերի առկայությունը կարելի է ապացուցել, ապա գնահատողական դատողությունները
ապացույցներով հաստատվել չեն կարող: … Ինչ վերաբերում է գնահատողական
դատողությունների հաստատմանը, ապա այդ պահանջը հնարավոր չէ բավարարել և այն խախտում
է Կոնվենցիայի 10 հոդվածով նախատեսված արտահայտվելու ազատության կարևոր
բաղկացուցիչը:"
(տես վճիռ`
Լինգենսն ընդ.
Ավստրիայի, 1986թ.):
Եթե կարծիքը տեսակետ է, կամ իրադարձության, կամ իրավիճակի սուբյեկտիվ գնահատական, և
դրա ճշմարտացիությունը ենթակա չէ ապացուցման, ապա կարծիքի հիմք հանդիսացող գլխավոր
փաստերը կարող են ստուգվել դրանց ճշմարտացիությունը հաստատելու կամ հերքելու
նպատակով:
Արդյունավետ գործող ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության
պայմաններում արտահայտվելու ազատությունը կարևոր է ոչ միայն ինքնին, այլև այն
կենտրոնական դեր է խաղում Սահմանադրությամբ և Կոնվենցիայում ամրագրված այլ
իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:
Առանց արտահայտվելու ազատության հստակ երաշխիքի, որը պետք է ապահովեն անկախ և
անաչառ դատարանները, չի կարող գոյություն ունենալ ազատ պետություն, չի կարող
գոյություն ունենալ ժողովրդավարություն: Առանց արտահայտվելու ազատության չեն կարող
վերբալ վերարտադրություն ունենալ "Հայաստանի
անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար
սկզբունքները և համազգային նպատակները, սերունդների ազատությունը, ընդհանուր
բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, համամարդկային արժեքներին
հավատարմության հավաստում ապահովելու համար Հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը
նվիրված ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը":
Արտահայտվելու ազատությունը նաև Կոնվենցիայով նախատեսված նպատակների իրականացման
հիմնարար միջոց է: Այս ընդհանուր դրույթը դիտվում է անվիճելի:
Տեղեկատվության կամ տվյալների հետ մեկտեղ, որոնք ենթակա են ստուգման, կարծիքները,
քննադատական դատողությունները, որոնց ճշմարտացիությունը ստուգվել չի կարող,
նույնպես պաշտպանվում են Սահամանադրության 27 և Կոնվենցիայի 10 հոդվածների ուժով:
Ավելին, գնահատողական դատողությունները, մասնավորապես` քաղաքական կյանքի ոլորտում,
օգտվում են հատուկ պաշտպանությամբ, ինչը անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակության
գոյության համար անչափ կարևոր համարվող բազմակարծության պայմանի գոյության համար:
Կտրուկ, սուր կամ ծայրահեղ ձևով արտահայտված կարծիքները նույնպես պաշտպանվում են
Սահմանադրության 27 և Կոնվենցիայի 10 հոդվածների ուժով:
Անգամ իմ պաշտպանյալի ելույթի տեքստի մակերեսային ուսունասիրությունը ակնհայտ է
դարձնում, որ նա իր ելույթում արտահայտել է իր կարծիքը, որը պարունակում է
քննադատական դատողություններ, մտքեր, կարծիքներ, սակայն ոչ երբեք Հայաստանի
Հանրապետության պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված կոչեր:
Այսպես`
"… Եվ իրոք, հայ մարդը տեսնելով այս իրականությունը, տեսնելով երկրի վիճակը, պետք է
գա մի հետևության, որ երկրում իշխանությունը հանձնված է թշնամիներին: Բոլոր կարգի
վերլուծությունները բերում են այդ հետևության, որ սրանք քողարկված, փակ թշնամիներ
են. նրանք, ովքեր խեղճացրել են հայ ժողովրդին, ովքեր ցիրուցան են արել հայ ժողովդին,
ովքեր հայ-թուրքական, արդեն բանակցություններ են տանում, որ սահման բացվի, ովքեր,
ուրեմն կյանքի և արյան, հազարավոր ազատամարտիկների կյանքի և արյան գնով ազատագրված
հողերի առևտուր են անում թշնամիների հետ, դրանք ներքին թշնամիներ են: Նույնիսկ
որոշակի մարդիկ սրանց համեմատում են կրիմինալի հետ: Սրանք կրիմինալ լինեին հեշտ էր,
սրանք հանցագործ աշխարհի թափթփուկներն են և ներքին թշնամները: Ուրեմն, սրանցից ժամ
առաջ ազատագրվելը` հայ ժողովրդի փրկության խնդիրն է: Երբ որ նպատակն ազնիվ է,
նպատակը մաքուր է, նպատակը հայրենասիրական է, ուրեմն միջոցների առաջ խտրականություն
չպիտի դնել: Օր առաջ զենքով, զինված պայքարով, ապստամբությամբ, ամեն ինչով պիտի,
ամեն մի միջոցներով պիտի գործի դնենք, որ ազատվենք այս քողարկված թուրքերից, որ
միայն ազգանուն ունեն հայի":
Ելույթի այս հատվածում իմ պաշտպանյալը սուբյեկտիվ դատողություններ է արել երկրում
տիրող իրավիճակի, դրանում իշխանությունների մեղավորության, իշխանություններից
ազատվելու անհրաժեշտության մասին: Մասնավորապես` կարծիք է արտահայտվել (դատողություներ
են արվել) հայ ժողովրդին խեղճացնելու, ցիրուցան անելու, սահմանները բացելու
վերաբերյալ հայ-թուրքական բանակցություններ տանելու, թշնամիների հետ հազարավոր
ազատամարտիկների կյանքի և արյան գնով ազատագրված հողերի առևտուր անելու մասին: Եվ
սեփական սուբյեկտիվ դատողությունների ճշմարտացիության մեջ համոզվածությունն էլ հիմք
է հանդիսացել միջոցների առաջ խտրականություն չդնելու և զենքով, զինված պայքարով,
ապստամբությամբ ազատվելու մասին կարծիք արտահայտելու համար: Իմ պաշտպանյալի ելույթի
այս հատվածում միգուցե առկա են խիստ, քննադատական արտահայտություններ, սակայն հստակ
է, որ գործ ունենք արտահայտված կարծիքի հետ. Հայաստանի Հանրապետության պետական
իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված հրապարակային կոչեր ելույթի այս
հատվածը չի պարունակում:
"Եվ այո, ճիշտ ասվեց, ես էլ նորից, սկզբի միտքը շարունակում եմ` թշնամիներից մի
վախեցեք, ծայրագույն դեպքում նրանք ձեզ կսպանեն, բարեկամներից մի վախեցեք,
ծայրագույն դեպքում նրանք ձեզ կդավաճանեն, վախեցեք անտարբեր մարդկանցից, նրանք ոչ
սպանում են, ոչ էլ դավաճանում, բայց այդ անտարբերությամբ է, որ գոյություն ունի և
սպանությունը, և դավաճանությունը, և այս հայրենավաճառությունը, որ իրականացնում են
Սերժն ու Քոչարյանը":
Այս հատվածում Վ. Մալխասյանը մեջբերել է ռուս գրող Ֆ. Դոստոևսկու միտքը, ինչպես նաև
կարծիք է արտահայտել "Սերժի ու Քոչարյանի կողմից հայրենավաճառություն իրականացնելու"
մասին: Այստեղ նույնպես գործ ունենք անձի` իր սեփական կարծիքը արտահայտելու
ազատության իրականացման պարզ դրսևորման հետ: Ոչ միայն Հայաստանի Հանրապետության
պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված, այլև առհասարակ որևէ կոչ
ելույթի այս հատվածը չի պարունակում:
"Ուրեմն,
մենք այնքան խոսել ենք, Քրիստափորի խոսքերով ասած` այնքան խոսեցինք, որ գործելը
մոռացանք: Հիմա պիտի դադարեցնենք խոսելը: Պիտի կոնկրետ հստակ, մենք գործ ունենք
բանդիտական խմբերի հետ, հանցագործ, բանդիտական, սափրագլուխ, ուրեմն հանցագործ
աշխարհի թափթփուկի հետ: Սրանց դեմ պիտի իրենց զենքով պայքարել: Արյուն, կրակ
թշնամու վրա, բոլոր ձևերով, բոլոր միջոցներով: Բավական է, որ արդեն վերլուծենք,
խոսանք, մեկնաբանենք, փորձագետներին լսենք: Կարճ, ուղիղ. երկիրը զավթված է թշնամու
կողմից: Թշնամին ոչ թե ճակատում է, այլ ներսում է: Պիտի ազատագրենք բոլոր ձևերով":
Այստեղ խոսք է գնացել հանցագործ, սափրագուխ, բանդիտական խմբերի մասին և կարծիք է
արտահայտվել, որ "սրանց դեմ պիտի իրենց զենքով պայքարել": Այնուհետև մեջբերում է
արվել Մ. Նալբանդյանի հայտնի բանաստեղծությունից` "Արյուն, կրակ թշնամու վրա":
Այսինքն` ելույթում հնչած որոշ մտքեր նույնիսկ ոչ թե Վ. Մալխասյանի մտքերն են, այլ
գրողներից արված մեջբերումներ են: Ինչպես տեսնում ենք, նա իր ելույթում
մեջբերումներ է արել տարբեր գրողների և գործիչների մտքերից (Ֆ. Դոստոևսկի, Մ.
Նալբանդյան, Քրիստափոր Միքայելյան) և պետք է նշել, որ ելույթի ժամանակ տարբեր
մեջբերումներ անելը Վ. Մալխասյանին հատուկ ոճ է: Սակայն, եթե անգամ ընդունենք, որ
ելույթում արտահայտած բոլոր մտքերը իմ պաշտպանյալի սեփական մտքերն են, ապա միևնույն
է` Հայաստանի Հանրապետության պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված
կոչ նրա ելույթը չի պարունակում: Ելույթի վերջին հատվածում, ինչպես նշվեց, խոսք է
գնացել "հանցագործ, սափրագուխ, բանդիտական խմբերի" մասին, դրանց դեմ "իրենց զենքով
պայքարելու" մասին, կարծիք է արտահայտվել "երկիրը թշնամու կողմից զավթված լինելու"
և "բոլոր ձևերով ազատագրելու" մասին: Հարկ է նաև նշել, որ եթե նույնիսկ իմ
պաշտպանյալի վերոնշյալ արտահայտությունները պայմանականորեն դիտարկենք իբրև "կոչ",
ապա դրանք կոչ են "հանցագործ, սափրագուխ, բանդիտական խմբերի" դեմ պայքարելու և
երկիրը դրանցից ազատագրելու մասին: Առնվազն անհասկանալի և տարակուսելի է, թե որտեղ
են նախաքննության մարմինը և մեղադրողը տեսել "պետական իշխանություն", և արդյոք
տարօրինակ չէ, որ "բանդիտական խմբերի" մասին արտահայտած կարծիքը դարձել է Վ.
Մալխասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու առիթ:
Այստեղ հարկ է ընդամենը նշել, որ իմ պաշտպանյալի վերոնշյալ արտահայտությունները նրա
կարծիքը արտահայտող դատողությունների շարադրանք են, որոնց մի մասը, ինչպես արդեն
նշվեց, իրենց բնույթով խիստ քննադատական են և կատարված են ցնցող և անհանգստացնող
ոճով, ինչը սակայն չի սահմանափակում նրա` իր այդ կարծիքը ունենալու, այն
արտահայտելու և տարածելու սահմանադրական իրավունքը այն պատճառաբանությամբ,
որ Սահմանադրության 27 հոդվածը և Կոնվենցիայի 10 հոդվածի առաջին մասը "պաշտպանում
է ոչ միայն տեղեկատվությունը կամ գաղափարները, որոնք ընդունվում են դրականորեն կամ
գնահատվում են որպես անվնաս կամ ընդունվում են անտարբերությամբ, այլեւ այնպիսիները,
որոնք վիրավորում են, ցնցում են կամ անհանգստություն են առաջացնում պետությանը կամ
մարդկանց ինչ-որ խմբի: Սրանք բազմակարծության և հանդուրժողականության պահանջներն են,
առանց որոնց ժողովրդավարական հասարակությունը գոյություն ունենալ չի կարող:"
(տես վճիռներ`
Հենդիսայթն ընդ. Միացյալ Թագավորության, 1976թ., Լինգենսն ընդ. Ավստրիայի, 1986թ.,
Օբերշլիկն ընդ. Ավստրիայի, 1991թ.):
Ինչ վերաբերում է նրան, որ մեղադրանքի կողմը ամբողջությամբ թոթափելով սովետական
ժառանգության անթույլատրելի դրսևորումները, ի վերջո կհանգի այն եզրակացության, որ
սահմանափակումները կարող են վերաբերել սեփական կարծիքի արտահայտման ազատությանը,
ապա ստորև մանրամասնում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրի և Կոնվենցիային
մասնակից բոլոր պետությունների (ներառյալ նաև Հայաստանի Հանրապետության)
դիրքորոշումը այդ սահմանափակումների, դրանց կիրառման և կիրառման նպատակների
վերաբերյալ.
Արդյոք տեղի է ունեցել Վ. Մալխասյանի արտահայտվելու ազատության իրականացմանը
միջամտություն.
Իմ պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրան մեղադրանք
առաջադրելու և արդեն շուրջ ութ ամիս կալանքի տակ պահելու համար հիմք է հանդիսացել
ելույթում նրա կողմից իր կարծիքը արտահայտելու "սահմանափակումները" խախտելու
հանգամանքը: Այս առումով, Կոնվենցիայի իմաստով տեղի է ունեցել միջամտություն իմ
պաշտպանյալի արտահայտվելու ազատությանը, ընդ որում այդ միջամտությունը տեղի է
ունեցել և իրականացվում է միջամտության ամենախիստ և վտանգավոր միջոցով` քրեական
հետապնդմամբ:
Սահմանադրության 43 հոդվածի և Կոնվենցիայի 10 հոդվածի 2-րդ մասի համաձայն
պետությունը կարող է միջամտել արտահայտվելու ազատության իրականացմանը երեք
փոխկապակցված պահանջների միաժամանակյա բավարարման դեպքում.
1.
Միջամտությունը ("ձևականություն", "պայման", "սահմանափակում" և "պատժամիջոց"
իմաստներով) պետք է "նախատեսված լինի օրենքով".
2.
Միջամտությունը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ, այսինքն` ուղղված լինի
նվազագույնը հետևյալ շահերից կամ արժեքներից մեկի պաշտպանությանը` ազգային
անվտանգություն, տարածքային ամբողջականություն, հասարակական անվտանգություն,
անկարգությունների կամ հանցագործությունների կանխում, առողջության կամ
բարոյականության, այլ անձանց հեղինակության կամ իրավունքների պաշտպանություն,
խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտման կանխում,
արդարադատության հեղինակության ու անաչառության պաշտպանություն.
3.
Միջամտությունը պետք է անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությունում:
Արդյոք տեղի ունեցած միջամտությունը նախատեսված է եղել օրենքով.
1.
Որոշելու համար, թե տեղի է ունեցել արդյոք այս միջամտությունը օրենքով, թե ոչ, պետք
է անդրադարձ կատարել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 301 հոդվածի
վերլուծությանը և տեսնել, թե այդ միջամտությունը իրականացնելիս արդյոք օրենքը
համապատասխանում է Կոնվենցիայով նախատեսված "օրենք" հասկացությանը և արդյոք այն
կիրառվել է իր բառացի նշանակությամբ:
ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածը, մեր կարծիքով, չի բավարարում իրավական
որոշակիության սկզբունքի պահանջներին և, հետևապես, չի համարվում "օրենք":
Իմ պաշտպանյալի ելույթում ՀՀ քրեական օրնսգրքի 301 հոդվածով նախատեսված հանցակազմի
առկայությունը կամ բացակայությունը որոշելու (հաստատելու) համար անհրաժեշտ է պարզել
հետևյալ արտահայտությունների և բառերի իմաստային նշանակությունը` "պետական
իշխանություն", "բռնություն", "զավթել" և "կոչ":
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.
"Պետական
իշխանությունն իրականացվում է Սահմանադրության և օրենքներին համապատասխան` օրենսդիր,
գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա":
Սահմանադրությունը այսպիսով սահմանում է, որ պետական իշխանությունը երեք
հավասարակշիռ ճյուղերի` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների
ամբողջություն է: Այլ կերպ ասած` այս երեք ճյուղերի ամբողջությունն է կազմում
պետական իշխանությունը:
Ըստ "Արդի հայերենի բացատրական բառարանի" (Է. Աղայան, "Արդի հայերենի բացատրական
բառարան", "Հայաստան" հրատարակչություն, Երևան-1976թ.)`
"ԿՈՉ
– 2. Ժողովրդական զանգվածներին ուղղված գրավոր կամ բանավոր դիմում":
"ԿՈՉԵԼ"
– 2. Հրավիրել":
"ԲՌՆՈՒԹՅՈՒՆ
– 1. Ֆիզիկական ուժ գործադրելը":
"ԶԱՎԹԵԼ
–
2. Զենքի ուժով տիրել, նվաճել":
Վերոգրյալից հետևում է, որ "պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված
հրապարակային կոչը" անձանց ուղղված դիմում է, հրավեր` նրանց որոշակի
գործողություններ կատարելուն, այն է` պետական իշխանությունը` օրենսդիր, գործադիր և
դատական իշխանությունները, ֆիզիկական ուժի գործադրմամբ, զենքի ուժով տիրելուն,
նվաճելուն հրահրելու նպատակով:
ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածի դիսպոզիցիայում "պետական իշխանությունը
բռնությամբ զավթել" և "հրապարակային կոչ" արտահայտություններն օգտագործելիս պետք է
որոշակիացվեր դրանց իմաստային նշանակությունը` տարակարծիք մեկնաբանությունների
տեղիք տալուց խուսափելու նպատակով: Սակայն այս հոդվածում օգտագործվել են այնպիսի
արտահայտություններ, որոնք որոշակի չեն. մի դեպքում "պետական իշխանություն" ասելիս
հասկացվում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ամբողջություն, մյուս
դեպքում հստակ չէ, թե ինչ ասել է` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները
բռնությամբ զավթելը, այսինքն` ինչպես է, օրինակ, հնարավոր դատական իշխանությունը
զավթել և ընդհանրապես` հնարավոր է արդյոք հենց նույն այդ դատական իշխանությունը
զավթել:
Իմ
պաշտպանյալի նկատմամբ մեղադրանք առաջադրելու համար հիմք է հանդիսացել նրա ելույթը,
որում նա որոշակի կամ անորոշ անձանց հասցեին արտահայտություններ է արել: Սակայն
նորից հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածում օգտագործված է "պետական
իշխանություն" արտահայտությունը: Այս դեպքում կարելի է արդյոք պետական
իշխանությունը նույնացնել որոշակի անձանց հետ, ինչը փորձում է անել մեղադրող կողմը:
Ամեն դեպքում փաստենք, որ ոչ մի կերպ "բանդիտական խմբեր", "Սերժ", "Քոչարյան"
արտահայտությունները լսելիս հնարավոր չէ հասկանալ ՀՀ սահմանադրությամբ սահմանված`
օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ամբողջություն հանդիսացող պետական
իշխանություն:
Տարակարծիք մեկնաբանությունների տեղիք է տալիս նաև "կոչ" բառը. նորից նշենք, որ
համաձայն Է. Աղայանի "Արդի հայերենի բացատրական բառարանի"` կոչը դիմում է որոշակի
կամ անորոշ թվով անձանց, հետևաբար որևէ անձ ելույթ ունենալիս կամա թե ակամա դիմում
է ելույթը լսողներին: Հետևապես, քանի որ օրենսդիրը չի որոշակիացնում, թե "կոչ" բառը
ինչ իմաստային նշանակությամբ է գործածում, այն կարելի է մեկնաբանել ցանկացած կերպ.
"կոչ" կարելի է համարել ելույթի ընթացքում արտահայտած ցանկացած կարծիք,
դատողություն, որով ելույթ ունեցողը դիմում է ելույթը լսողներին, ինչը և արել է իմ
պաշտպանյալը:
Վերոգրյալից հետևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածը չի բավարարում
իրավական որոշակիության պահանջին և, հետևապես, Սահմանադրության 43 հոդվածի և
Կոնվենցիայի 10 հոդվածի 2-րդ մասի իմաստով ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածը չի
կարող համարվել արտահայտվելու ազատության իրականացմանը "օրենքով նախատեսված"
միջամտություն և չի կարող կիրառվել իմ պաշտպանյալի նկատմամբ:
Իրավական որոշակիությունը իրավունքի հիմնարար սկզբունքներից է, որի էությունը
կայանում է նրանում, որ եթե յուրաքանչյուր անձ պետք է ենթարկվի օրենքին և իր
վարքագիծը համաձայնեցնի նրա պահանջներին, ապա ակնհայտ է, որ այդ պահանջները պետք է
որոշակի լինեն: Ցանկացած անհստակություն այս իմաստով անձին դնում է անչափ ծանր
կացության մեջ, քանզի հայտնի չէ` ինչ և ինչպես կատարել: Իրավական նորմի
որոշակիության, հստակության պահանջը բխում է օրենքի առջև բոլորի հավասարության
սահմանադրական սկզբունքից, քանի որ այդ հավասարությունը կարող է ապահովվել
բացառապես պայմանով, երբ բոլոր իրավակիրառողների կողմից այս կամ այն իրավական նորմի
պահանջը կընկալվի և կմեկնաբանվի միատեսակ:
Իրավական նորմի բովանդակության անորոշությունը, անհստակությունը դրա կիրառման
հայեցողության անսահմանափակ հնարավորություն է ստեղծում և հանգեցնում է
կամայականության, հետևապես` օրենքի առջև հավասարության և իրավունքի գերակայության
սկզբունքների խախտման:
ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածը հստակ և մատչելի կերպով չի սահմանում, թե ինչ
ասել է` "պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված հրապարակային կոչեր":
Դրա անորոշությունը և անհստակությունը թույլ չի տալիս անձանց կողմնորոշվելու, թե
ինչպիսի հանգամանքների, դեպքերի նկատմամբ այն կարող է կիրառվել և զրկում է անձին
դրա հետ իր վարքագիծը համատեղելու հնարավորությունից: Անորոշ է, թե ինչ ասել է "կոչ"
և որոնք են այն չափորոշիչները, որոնք հնարավարություն կտային հստակ սահմանազատում (տարբերակում)
անցկացնել "կոչ"-ի և "կարծիք"-ի միջև: Խնդրո առարկա նորմի անհստակությունն էլ
իշխանություններին հնարավորություն է տալիս այն կամայականորեն, ընտրողաբար կիրառել
ընդդիմադիր քաղաքական հայացքներ դավանող, իշխանությունների համար ոչ ցանկալի
գործիչների նկատմամբ և ծառայում է իբրև քաղաքական հաշվեհարդարի գործիք:
Արտահայտվելու ազատության իրականացմանը միջամտությունը "օրենքով նախատեսված"
լինելու պահանջի վերաբերյալ ՄԻԵԴ-ը բազմաթիվ գործերով նշել է, որ "օրենքը" պետք է
լինի մատչելի և կանխատեսելի: Այսպես, Սանդի Թայմսն ըննդեմ Միացյալ Թագավորության
գործով կայացված վճռում նշված է` "Նախ,
"օրենքը" պետք է լինի մատչելի. քաղաքացիները պետք է հանգամանքներին համապատասխան
հնարավորություն ունենան կողմնորոշվելու, թե ինչպիսի իրավական նորմեր են կիրառվում
տվյալ դեպքի նկատմամբ: Բացի այդ, նորմը չի կարող համարվել "օրենք", եթե այն
ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, ինչը քաղաքացուն հնարավորություն
կտար համատեղելու դրա հետ իր վարքագիծը. քաղաքացին պետք է հնարավորություն ունենա
կանխատեսելու այն հետևանքները, որոնց կհանգեցնի տվյալ գործողությունը:"
2.
Սահմանադրության 27 և Կոնվենցիայի 10 հոդվածի գլխավոր նպատակը յուրաքանչյուր
անհատի արտահայտվելու ազատության պաշտպանությունն է ցանկացած կամայական
միջամտությունից: Այսպես. գործերից մեկով կայացված վճռում ՄԻԵԴ-ը հաստատել է նույն
հոդվածի 2 մասով նախատեսված հնարավոր սահմանափակումների մեկնաբանության խիստ
չափանիշներ. "Խիստ
մեկնաբանությունը նշանակում է, որ տվյալ նորմում թվարկված բացառություններին
վերաբերող չափանիշներից զատ որևէ այլ չափանիշ չի կարող արտահայտվելու ազատության
սահմանափակման հիմք հանդիսանալ: Իսկ տվյալ նորմում նախատեսված չափանիշներն իրենց
հերթին պետք է մեկնաբանվեն և կիրառվեն միայն դրանց բառացի նշանակությամբ`
չտարածվելով այդ բառերի սովորական նշանակության սահմաններից դուրս"
(տես
վճիռ` Սանդի Թայմսն ընդ. Միացյալ Թագավորության, 1979թ.):
Ըստ էության ՄԻԵԴ-ը սրանով հստակ սահմանել է այն իրավական չափորոշիչը (ստանդարտը),
ըստ որի յուրաքանչյուր սահմանային և վիճահարույց իրավիճակում գերակայություն պետք է
տրվի անհատի ազատությանը, այլ ոչ պետության այս կամ այն առավել գերակա շահի
հետապնդման անհրաժեշտությանը (տես`
Եվրոպայի խորհրդի մոնիտոր թիվ 3):
Միաժամանակ, հարկ է նաև նշել, որ վերը թվարկված երեք պայմաններից որևէ մեկի
բացակայությունը ուղղակիորեն հանգեցնում է Հայաստանի Հանրապետության
Սահմանադրության 27 և Կոնվենցիայի 10 հոդվածների խախտման:
3.
Բացի այդ,
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի
18
հոդվածի
2-րդ
մասի համաձայն
"Հանցագործություն
չի համարվում այն գործողությունը կամ անգործությունը,
որը
թեև ձևականորեն պարունակում է
uույն
oրենuգրքով
նախատեuված
որևէ արարքի հատկանիշներ,
uակայն
իր նվազ կարևորության պատճառով հաuարակական
վտանգավորություն չի ներկայացնում,
այuինքն`
ֆիզիկական կամ իրավաբանական անձին,
հաuարակությանը
կամ պետությանը
էական վնաu
չի
պատճառել և չէր կարող պատճառել":
Եթե,
նույնիսկ,
ապացուցված համարվեր,
որ
իմ պաշտպանյալի գործողությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության
քրեական օրենսգրքի
301
հոդվածի
պահանջներին,
ապա
էական վնասի բացակայությունը կարգելեր իմ պաշտպանյալի կատարած արարքը
հանցագործություն համարել:
Իսկ,
այսպես կոչված
"էական
վնաս"
առհասարակ լինել չի կարող,
քանի որ վնաս առհասարակ չի եղել:
Վնասի բացակայության հանգամանքը ապացուցված է հենց նման վնասի առկայության
չապացուցված լինելով:
Այսպիսով,
իմ
պաշտպանյալի արարքը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի
301
հոդվածով
նախատեսված արարքին համապատասխանելու դեպքում անգամ,
այն
հանցագործություն համարվել չէր կարող և չի կարող,
քանի որ բացակայում է վնասը,
որ
պատճառվել է և կարող էր պատճառվել իմ պաշտպանյալի կողմից:
Արդյոք տեղի ունեցած միջամտությունը իրավաչափ նպատակ է հետապնդել.
Այս հարցի պատասխանը բացասական է,
քանի որ մեղադրանքի կողմը ոչ մի կարծիք չի արտահայտել,
թե ինչ իրավաչափ նպատակ է հետապնդել`
որ շահերի կամ արժեքների պաշտանությանն է ուղղված իմ պաշտպանյալի արտահայտվելու
ազատության իրականացմանը սույն քրեաիրավական անհեթեթ միջամտությունը:
Արդյոք արտահատվելու ազատությանը միջամտությունը եղել է ժողովրդավարական
հասարակությունում
"անհրաժեշտ"
միջամտություն.
Արտահայտվելու ազատությանը միջամտությունը պետք է համապատասխանի նաև համաչափության
սկզբունքին,
այսինքն`
"համաչափ է արդյոք
նպատակը`
դրան հասնելուն
ուղղված միջոցներին":
Տվյալ
համաչափությունը պետք է հիմնվի ժողովրդավարական հասարակության հիմքում ընկած
սկզբունքների վրա:
Համոզվելու եւ
հաստատակամ լինելու համար այն հարցում,
որ միջամտությունը
անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում,
դատարանը պարտավոր է
հավաստիանալ,
թե արդյոք առկա է
արտահայտվելու ազատության տվյալ սահմանափակման
"անհետաձգելի
սոցիալական կարիք":
Այս հավաստիացումը
պարտադիր է այնքանով,
որքանով որ,
մասնավորապես,
գործերից մեկով
կայացված վճռում ՄԻԵԴ-ը
նշել է,
որ.
"10 հոդվածի
2-րդ մասի իմաստով
"անհրաժեշտ"
ածականը ենթադրում է
անհետաձգելի սոցիալական կարիքի առկայություն"
(տես վճիռ`
Օբսերվերը և Գարդիանը ընդ.
Միացյալ
Թագավորության,
1999թ.):
ՄԻԵԴ-ը`
կառավարություններին ուղղված քննադատության թույլատրելի սահմանների մասին իր
գործերից մեկով կայացրած վճռում նշել է,
որ
"կառավարության
հասցեին ուղղված քննադատության թույլատրելիության սահմանը առավել լայն է,
քան շարքային քաղաքացու կամ քաղաքական գործչի հասցեին ուղղված քննադատությանը:
Ժողովրդավարական հասարակարգում կառավարության գործողություններն ու բացթողումները
պետք է լինեն ոչ միայն օրենսդիր և դատական իշխանությունների,
այլ նաև մամուլի և հասարակական կարծիքի ուշադրության առարկան:
Բացի այդ,
կառավարության զբաղեցրած գերակա դիրքը անհրաժեշտ է դարձնում,
որպեսզի քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում այն
(կառավարությունը)
ցուցաբերի զսպվածություն,
նամանավանդ,
երբ գոյություն ունեն այլ միջոցներ զանգվածային լրատվության միջոցներում դրա
հակառակորդների կողմից չարդարացված հարձակումներին և քննադատությանը պատասխանելուն"
(տես
վճիռ`
Կաստելսն ընդ.
Իսպանիայի,
1992թ.):
Արդյոք բացակայում էին հակազդեցության այլ միջոցները
(եթե
դրանք անհրաժեշտ էին),
որպեսզի կանխվեր այն
վերացական վտանգը,
որի առկայությունը
անհանգստացնում էր պետական ծառաներին.
համաչափության
պահանջի պահպանման մասին.
Քաղաքական պայքարին կամ հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցերում կամ
քաղաքական բանավեճերի կամ ընտրական արշավներում, կամ երբ քննադատությունը ուղղված է
կառավարությանը կամ քաղաքական գործիչներին կամ պետական մարմիններին կտրուկ կամ սուր
քննադատական դիտողությունները անսպասելի չեն համարվում և, ինչպես մեզ ցույց է տալիս
ՄԻԵԴ-ի փորձի ուսումնասիրությունը, այն դրանց վերաբերվում է առավել ընդգծված
հանդուրժողականությամբ: Օրինակ` գործերից մեկով ՄԻԵԴ-ը հայտարարել է, որ թեև
լրագրողի կողմից գրված հոդվածները պարունակել են կտրուկ և խիստ արտահայտություններ,
այդուհանդերձ դա չի կարող դիտվել ոչ իրավաչափ, եթե նկատի առնվի դրա նպատակը, այն է
ոստիկանության բարեփոխման կոչը
(տես
վճիռ` Տորգիերսոն ընդ. Իսլանդիայի, 1992թ.):
Ամբողջ այս դատավարության ընթացքում մեղադրանքի կողմը անգամ չի փորձել դատարանին
ներկայացնել որևէ ապացույց
"Հայ
կամավորականների համախմբում" հասարակական նախաձեռնության ստեղծման նպատակների
մասին: Սրա պատճառը թաքնված է հենց այդ նպատակների մասին բարձրաձայնելուց գործադիր
իշխանության խուսափելու մեջ. թույլ չտալ կեղծել ընտրությունները, ստեղծել բարոյական
և իրավական պետություն, արդար ընտրությունների միջոցով հասնել իշխանության
իրականացման հնարավորության:
Անդրադառնալով այն հարցին, որ եթե անգամ վերը նշված կարծիքների և դատողությունների
արտահայտման սահմանափակումներ տեսականորեն հնարավոր են, ապա դատարանի կողմից պետք է
հատուկ ուշադրություն դարձվի այն հանգամանքի վրա, որ արտահայտվելու ազատության
պաշտպանության համար պետության կողմից արտահայտվելուն հաջորդող միջամտության տարբեր
տեսակներից, եղանակներից և ձևերից առավել վտանգավորն է քրեաիրավական
պատասխանատվության կիրառումը: Իր վճիռներից մեկով, որը վերաբերվում էր մի գործի,
որում դիմողը Իսպանիայի պառլամենտական ընդդիմության անդամ էր (վերջինս դատապարտվել
էր ազատազրկման Իսպանական կառավարությանը վիրավորելու համար, քանի որ թերթում
հրապարակման մեջ կառավարության գործողությունները որակել է հանցավոր`
կառավարությանը մեղադրելով Բասկերի երկրի բնակչության դեմ հանցանքներ գործած անձանց
թաքցնելու մեջ) վերոնշյալ փաստերի հիման վրա ՄԻԵԴ-ը ընդունել է հետեւյալ
ձևակերպումը.
"Գերակա
դիրքը, որը զբաղեցնում է կառավարությունը անհրաժեշտ է դարձնում որպեսզի քրեական
պատասխանատվության ենթարկելու հարցում դրա կողմից ցուցաբերվի զսպվածություն, առավել
ևս, երբ գոյություն ունեն այլ միջոցներ զանգվածային լրատվության միջոցներում դրա
հակառակորդների կողմից չարդարացված հարձակումներին եւ քննադատությանը պատասխանելուն"
(տես
վճիռ` Կաստելսն ընդ. Իսպանիայի, 1992թ.):
Բացի այդ,
մեկ այլ գործով ՄԻԵԴ-ը
հաստատել է
"ոչ
միայն օրենսդիր կամ դատական իշխանությունների,
այլ նաև հասարակական կարծիքի կողմից կառավարության գործողությունները և
բացթողումները մանրամասն քննության ենթարկելու"
անհրաժեշտությունը
(տես
վճիռ`
Ինկալն ընդ.
Թուրքիայի,
1998թ.):
Խոսելով այն մասին,
թե որքանով է ընդունելի սուր,
կտրուկ արտահայտված մտքերի,
կառավարող շրջանակների կողմից անընդունելի գաղափարների արտահայտումը,
հասարակական հուզումներ առաջացնող կոչերի եւ հայտարարությունների կատարումը
համահունչ ժողովրդավարական հասարակության գոյության և կենսագործունեության հիմնական
սկզբունքներին,
ՄԻԵԴ-ը
իր վճիռներից մեկում նշել է,
որ արտահայտվելու ազատությունը չի կարող սահմանափակվել միայն ընդունելի կամ չեզոք
կամ անվնաս ընկալվող տեղեկատվությամբ կամ հայացքներով,
այլև հավասարապես վերաբերում է նաև այնպիսի տեղեկատվությանը և հայացքներին,
որոնք կարող են հանգեցնել վիրավորանքի կամ հուզումների:
Այս է հանդուրժողականության եւ բազմակարծության պահանջը,
առանց որի չի կարող լինել ժողովրդավարություն
(Հենդիսայթն
ընդ.
Միացյալ Թագավորության,
1986թ.):
Հիմք ընդունելով վերոշարադրյալը`
կարելի է կատարել հետևյալ եզրահանգումը.
անհատի ազատության պաշտպանությունն ընդհանրապես և արտահայտվելու ազատության
պաշտպանության անհրաժեշտությունը,
որպես դրա բաղկացուցիչ,
գերակայում է Հայաստանի Հանրապետության պետական իշխանությունը`
բռնությամբ զավթելուն ուղղված կոչերի արդյունքում ստեղծված աներևույթ և վերացական
վտանգից պաշտպանելու անհրաժեշտությունից:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության
23
և Կոնվենցիայի
8
հոդվածներով երաշխավորված իրավունքի կոպիտ խախտման մասին.
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության
23
հոդվածի`
"յուրաքանչյուր
ոք իրավունք ունի,
որպեuզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը:
Առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել,
պահպանել,
oգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ,
քան նախատեuված է oրենքով:
Արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների oգտագործումն ու տարածումը,
եթե դա հակաuում է տեղեկությունների հավաքման նպատակներին կամ չի նախատեuված
oրենքով:
...
Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության,
հեռախոuային խոuակցությունների,
փոuտային,
հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունք,
որը կարող է uահմանափակվել միայն oրենքով uահմանված դեպքերում և կարգով,
դատարանի որոշմամբ":
Իմ պաշտպանյալի բնակարանի խուզարկությամբ խախտվել է նրա անձնական կյանքի նկատմամբ
հարգանքի պահանջի իրավունքը հետևյալ նկատառումներով.
·
միջամտությունը նախատեսված չի եղել օրենքով,
քանի որ իմ պաշտպանյալի բնակարանի խուզարկությունը չի կատարվել սույն
քրեական գործով նախաքննություն իրականացնելու իրավասություն ունեցող անձի կողմից,
ապա և այս պայմաններում այդ խուզարկությունը նախատեսված չէր
"օրենքով".
·
նման միջամտությունը չի հետապնդել որևէ իրավաչափ նպատակ.
·
նման միջամտությունը անհրաժեշտ չի եղել ժողովրդավարական հասարակությունում
իրականացման համար:
Ամփոփելով վերոգրյալը`
կարող ենք փաստել,
որ
2006թ.
դեկտեմբերի
2-ին,
Երևանի պարարվեստի պետական քոլեջի դահլիճում կայացած
"Հայ
կամավորականների համախմբում"
հասարակական նախաձեռնության անդրանիկ հավաքին ունեցած ելույթում Վ.
Մալխասյանը իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված կոչեր չի հնչեցրել,
այլ արտահայտել է իր կարծիքը և դատողություններ ու մտորումներ է արել Հայ |