|
Ի պաշտպանություն Ժիրայր Սէֆիլյանի
և Վարդան Մալխասյանի
Դեկտեմբերի 10-ին
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից
ձերբակալվել են □Ազատագրված տարածքների պաշտպանություն□ հասարակական նախաձեռնության
համակարգող Ժիրայր Սէֆիլյանն
և նրա համախոհ □Հայրենիք ու Պատիվ□ կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վարդան
Մալխասյանը: Նրանց ներկայացվել է անհեթեթ մեղադրանք, ըստ որի նշված անձիք փորձում
էին զինված հեղաշրջում կատարել Հայաստանում: Սակայն մեր երկրի հասարակությանը
հայտնի այս մարդիկ բազում անգամ մամուլում ներկայացրել են իրենց առջև դրված իրական
ծրագրերը, որոնցում գլխավոր նպատակն է հանդիսանում ազատագրված տարածքների
պաշտպանությունն ու վերաբնակեցումը: Ուստի անհեթեթ համարելով նրանց ներկայացված
մեղադրանքները, մենք, Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների
ներկայացուցիչներս, պահանջում ենք իշխանություններից ազատ արձակել Ժիրայր Սէֆիլյանին
և Վարդան Մալխասյանին` դադարեցնելով նրանց հանդեպ քրեական հետապնդումը:
Գիտակցելով
երիտասրադների դերը իշխանությունների կողմից նման անօրինական քայլերի կանխարգելմանն
ուղղված գործում` մենք սկսում ենք հասարակական նախաձեռնություն, որի գլխավոր
նպատակն է Ժիրայր Սէֆիլյանի
և Վարդան Մալխասյանի ազատությանը հասնելը: Վստահ ենք, որ այս խնդրի լուծումը
կնպաստի հետագայում իշխանությունների կողմից ավելի հավասարակշռված որոշումների
կայացմանը, ինչը կբացառի նման ապօրինությունների ցանկացած նախադեպ:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք՝ Արցախի երիտասարդներս, մեր խիստ վրդովմունքն ենք արտահայտում
Արցախի հերոս, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի
ձեռբակալության կապակցությամբ:
Ավելին, մենք դատապարտում ենք ՀՀ իշխանությունների անտարբեր
վերաբերմունքն այն փաստի հանդեպ, որ Շուշիի Ժիրոն անհեթեթ մեղադրանքով շարունակում
է պահվել ՀՀ ԱԱԾ բանտում:
Մենք վստահ ենք, որ Ժիրայրը ոչ միայն պետք է մասնակցեր Մայիսի 9-ի
տոնախմբություններին, այլև պետք է լիներ դրանք առաջնորդողների խմբում:
Եվս մեկ անգամ դատապարտելով ազգային հերոսի ձերբակալությունը՝
պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Ժիրայր Սէֆիլյանին:
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|