ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

            Արցախյան ազատամարտի մասնակից և ավելի երիտասարդ հարյուրավոր կամավորականներ, ենթարկվելով պահի հրամայականին, վերջերս հայտարարեցին Հայ կամավորականներին համախմբելու իրենց նախաձեռնության, երկրի ներկային և ապագային միասնաբար տեր կանգնելու, այդ թվում՛ հակազգային վարչախմբի անօրինական  վերարտադրությունը բացառելու վճռականության մասին: □Հայ կամավորականների համախմբման□ անդրանիկ հավաքում իշխող ոգեղեն մթնոլորտից ցնցված, վարչախումբը, կանխազգալով □համախմբման□ ծավալման դեպքում անօրինական եղանակով իրենց հնարավոր վերարտադրությանը սպառնացող վտանգը, շուտափույթ դիմեց բիրտ ուժի ցուցադրության քանիցս փորձարկված միջոցին:

Հայտնի է, որ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված հրապարակային կոչեր անելու անհեթեթ մեղադրանքով դեկտեմբերի 9-ից ձերբակալված են □Ազատագրված տարածքների պաշտպանություն□ հասարակական նախաձեռնության համակարգող, □Արաքս-Կուր□ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, □Հայ կամավորականների համախմբման□ նախաձեռնող Ժիրայր Սէֆիլյանը և նույն` □Համախմբման□ մասնակից, հայտնի ընդդիմադիր գործիչ Վարդան Մալխասյանը: Հաջորդ օրերին հարցաքննության են կանչվել □Հայ կամավորականների համախմբման□ անդրանիկ հավաքի բազմաթիվ մասնակիցներ, խուզարկվել են նրանց բնակարանները: Հարցաքննությունները հետևողականորեն շարունակվում են մինչ օրս:

Տարածված պաշտոնական հաղորդագրությամբ և ցուցադրական նախաքննությամբ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե չեկիստների □աչալրջության□ շնորհիվ հայտնաբերվել ու վնասազերծվել է զինված հեղաշրջում նախապատրաստող մի կառույց, որն իբր գլխավորում է Ժիրայր Սէֆիլյանը և որին մասնակցում է Վարդան Մալխասյանը: Իրականում, խուզարկությունների ընթացքում ոչ միայն զենք չի հայտնաբերվել, այլև դրանք իրականացվել են շատ փնթի, ինչը վկայում է այն մասին, որ խուզարկողները նախապես գիտեին, որ կամավորականները բոլորովին էլ չեն զինվում:

Ակնհայտ է, որ անգամ ամենամեծ ցանկության դեպքում, հնարավոր չէ, որ որևէ հասարակական խմբավորում ձեռք բերի այնքան սպառազինություն, որ կարողանա իր ուժը չափել պետական կառույցների հետ: Կամավորականների` հակազգային վարչախմբի անօրինական վերարտադրությունը կանխող միակ □զենքը□ վճռականությունն է, նվիրվածությունը գործին և կազմակերպվածությունը: Այդ □զենքն□ առգրավել անհնար է ու □Հայ կամավորականների համախմբումը□ այն վայր չի դնելու այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում չի հաստատվել օրինական ձևավորված ազգային իշխանություն, որը երկրում կվերականգնի արդարության ու բարոյականության մթնոլորտը և վերջ կդնի այն հայրենավաճառությանը, որ իրականացնում է ապօրինի վարչախումբը:

Մեր առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը համախմբման գործոն է անգամ քննչական մեկուսարանում:

Բռունցքվե’նք, զինվե’նք վճռականությամբ և տե’ր կանգնենք մեր հայրենիքին:

 

 

 



















This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work