|
ՀՀ նախագահ
Ռոբերտ Քոչարյանին
կրկնօրինակները
ՀՀ վարչապետ
Սերժ Սարգսյանին
ՀՀ
պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին
ՀՀ ԱԱԾ պետ
Գորիկ Հակոբյանին
Շուտով
համայն հայությունը տոնելու է մեր Արցախյան հաղթանակների և Շուշիի ազատագրման 15-րդ
տարեդարձը: Մեր ցանկությունն է, որ այդ օրը ազատագրական մարտերի բոլոր մասնակիցները
լինեն կողք-կողքի և միասին տոնենք մեր պատմական հաղթանակը:
Ցավոք, այս
օրերին նախնական կալանքի տակ է գտնվում Շուշիի առանձնակի գումարտակի նախկին
հրամանատար,
"Մարտական
Խաչ" I աստիճանի շքանշանակիր, փոխգնդապետ Ժիրայր Սեֆիլյանև և այդ պատճառով նա կարող
է զրկված լինել տոնական հանդիսություններին մասնակցելու հնարավորությունից:
Մենք`
Արցախյան պատերազմի մասնակից ազատամարտիկներս, խորամուխ չլինելով Ժիրայրի դեմ
հարուցված քրեկան գործի մանրամասների մեջ, իմանալով որ նրան ներկայացված
մեղադրանքները ենթադրում են համեմատաբար մեղմ պատիժ և հաշվի առնելով, որ նա արդեն
հինգ ամիս է, ինչ գտնվում է
կալանքի տակ, խնդրում ենք Ձեր շահագրգիռ միջամտությունը և երաշխավորությունը Ժիրայր
Սեֆիլյանի
խափանման միջոցը փոխելու և մայիսի 9-ի հոբելյանական տոնակատարություններին նրա
մասնակցությունը ապահովելու հարցում:
Արցախյան
պատերազմի մասնակից ազատամարտիկներ :
This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
|