Երթ և Ցույց ԵԱՀԿ Գրասենյակի, ԱԳՆ և Կառավարության Շենքերի մոտ

Հինգշաբթի, հունիսի 7-ին, տեղի ունեցավ բողոքի երթ և ցույց ԵԱՀԿ գրասենյակի, արտգործնախարարության և կառավարության շենքերի մոտ, որի ընթացքում ցուցարարները բողոքի հուշագրեր հանձնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ՀՀ արտգործնախարարին և ՀՀ վարչապետին:

         Ցույցին մասնակցում էին մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ Ալիանս□ քաղաքացիական նախաձեռնության (ՀԿ-ների միավորում), Միտք□ վերլուծական կենտրոնի, Հայ կամավորականների համախմբման, Ազատագրված տարածքների պաշտպանություն հասարակական նախաձեռնության  անդամներ և մի խումբ ինտերնետ-ռեսուրսների ֆորումների մասնակիցներ:        

         Կառավարության շենքի մոտ ցուցարարները նաև վարչապետին ուղղված առանձին դիմումով պահանջեցին ազատ արձակել Ազատագրված տարածքների պաշտպանություն հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սէֆիլյանին և նրա զինակից Վարդան Մալխասյանին:

Տես Նաև Lragir.am

Կից ներկայացնում ենք Բողոք-հուշագրերի և ՀՀ վարչապետին ուղղված դիմումի տեքստերը:

 

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ        

         Բեռնար Ֆասյեին

         Յուրի Մերզլյակովին

         Մեթյու Բրայզային

 

ԲՈՂՈՔ-ՀՈՒՇԱԳԻՐ 

            Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սանկտ-Պետերբուրգում կայանալիք հանդիպումից առաջ ձեր կատարած հայտարարությունները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս: Դրանցում արտահայտված մտքերը վերջնականապես համոզում են մեզ, որ տարիներ շարունակ բանակցությունները ընթանում են սխալ, առնվազն հայ ժողովրդի համար բացարձակապես անընդունելի ուղղությամբ:

            Մասնավորապես, հայ ժողովուրդը, երկարաժամկետ անվտանգության նկատառումներից ելնելով, երբեք չի կարող ընդունել ձեր որևէ առաջարկություն, որը ենթադրում է, որ Լեռնային Ղարաբաղը մնացած Հայաստանի հետ պետք է կապվի միայն մի նեղ միջանցքով: Հայ ժողովուրդը նաև չի կարող երբևէ ընդունել, որ ռազմավարական նշանակություն ունեցող նախկին Աղդամի շրջանը և հատկապես Արաքսի ափը՝ Ղարաբաղի հատվածում հանձնվեն Ադրբեջանին: Առավել ևս, որ բոլոր այդ շրջանները մեր հայրենիքի անբաժան մասն են և չեն կարող օտարվել:

            Բանակցությունների գաղտնի ձևաչափը հնարավորություն չի տալիս ժողովուրդներին, այդ թվում հայ ժողովրդին և, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, ամբողջական տեղեկատվություն ունենալ բանակցությունների ընթացքում քննարկվող, համաձայնեցված և վիճելի հարցերի, ինչպես նաև կողմերի դիրքորոշումների մասին, և համապատասխան վերաբերմունք արտահայտել դրանց նկատմամբ:

                Նկատի ունենալով մինչ օրս եղած տեղեկատվական արտահոսքերի բովանդակային ուղղվածությունը՝ համոզված ենք, որ եթե նախապատրաստվող փաթեթը պարունակի անընդունելի զիջումներ հայկական կողմից, և եթե անգամ Հայաստանի անունից բանակցող պաշտոնյաները, ներառյալ նախագահը, համաձայնվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի որևէ նման առաջարկության, այն գործադրելու ցանկացած փորձ կբախվի հայ ժողովրդի հուժկու հակազդեցությանը:

            Վերջին տարիներին ու նաև այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս հրապարակայնորեն պահանջել են բանակցող կողմերից □նախապատրաստել□ հանրային կարծիքը իրենց երկրներում: Փաստորեն, բանակցությունների բովանդակությունը բացահայտելու, ժողովուրդների կարծիքը իմանալու և հաշվի առնելու փոխարեն, փորձ է արվում ազդել երկու երկրների հանրային կարծիքի վրա, թերի տեղեկատվությամբ և կամայական մեկնաբանություններով ապակողմնորոշել ժողովուրդներին և, առաջին հերթին, հայ ժողովրդին:

            Մենք պահանջում ենք պաշտոնապես բացահայտել բանակցությունների ընթացքում արդեն համաձայնեցված և դեռևս վիճարկելի կետերի ամբողջ բովանդակությունը և դադարեցնել հայ ժողովրդին անընդունելի զիջումներ պարտադրելու փորձերը:

             Միաժամանակ պահանջում ենք չօգտագործել Ղարաբաղյան հակամարտությունը որպես տարածաշրջանում օտարերկրյա զինված ներկայությունը ավելացնելու կամ կայացած հավասարակշռությունը խախտելու առիթ: Հայ-ադրբեջանական շփման գծում 13 տարի խաղաղություն է: Խաղապահների ենթադրյալ մուտքը տարածաշրջան, ինչպես նաև դրան հաջորդող գործողությունները խախտելու են կայացած ստատուս-քվոն: Այս ամենը ոչ մի կապ չունի անվտանգության հետ, այլ, ընդհակառակը, մեծագույն սպառնալիք է ոչ միայն հայ ժողովրդի, այլև ամբողջ տարածաշրջանի համար:    

 Տես Նաև Lragir.am

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին

նույնը

ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանին

 

ԲՈՂՈՔ-ՀՈՒՇԱԳԻՐ           

            Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սանկտ-Պետերբուրգում կայանալիք հանդիպումից առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած հայտարարությունները և դրանց ըստ էության չհերքվելը ՀՀ պաշտոնատարների կողմից՝ լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս: Երկուստեք հնչած մտքերը վերջնականապես համոզում են մեզ, որ տարիներ շարունակ բանակցությունները ընթանում են սխալ, հայ ժողովրդի համար բացարձակապես մերժելի ուղղությամբ:

         Երկարաժամկետ անվտանգության նկատառումներից ելնելով, հայ ժողովուրդը երբեք չի կարող ընդունել միջնորդների որևէ առաջարկություն, որը ենթադրում է, որ Արցախը մնացած Հայաստանի հետ պետք է կապվի միայն մի նեղ միջանցքով: Հայ ժողովուրդը նաև չի կարող երբևէ ընդունել, որ ռազմավարական նշանակություն ունեցող նախկին Աղդամի շրջանը և հատկապես Արաքսի ափը՝ Ղարաբաղի հատվածում հանձնվեն Ադրբեջանին: Առավել ևս, որ բոլոր այդ շրջանները մեր հայրենիքի անբաժան մասն են և որևէ դեպքում չպետք է օտարվեն: Միջանցքի մասին պետք է մոռանալ:

            Հայ-ադրբեջանական շփման գծում 13 տարի խաղաղություն է և խաղաղապահները երբեք չեն կարող փոխարինել անվտանգության իրական երաշխիքներին: Լեռնային Ղարաբաղի ներկայիս սահմանները բավականին ապահով են և անվտանգության շատ ավելի հուսալի ու տևական երաշխիք են: Խաղապահների իրական նպատակը Ադրբեջանի կողմից Արցախի գրավումը նախապատրաստելն է: Ո՛չ խաղապահներին:

            Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու համար որևէ նոր հանրաքվեի անհրաժեշտություն չկա, այն էլ՝ 15 տարի հետո: Բավարար է ճանաչել 15 տարի առաջվա իրողությունները: Հեռու ապագայում հանրաքվեի անցկացումը բոլորովին էլ կարգավիճակի ճանաչում չէ: Առավել ևս, որ դրա նախապայմանը տարածքների հանձնումն է, որից հետո Արցախը արդեն կարող է վաղուց հայաթափված լինել:

            Նկատի ունենալով մինչ օրս եղած տեղեկատվական արտահոսքերի բովանդակային ուղղվածությունը՝ համոզված ենք, որ բանակցությունների արդյունքում հենց այսպիսի հեռանկար է նախապատրաստվում մեզ համար: Նման բովանդակությամբ ոչ միայն միջպետական պայմանագրի, այլև միջանկյալ որևէ փաստաթղթի ստորագրությունը կբախվի հայ ժողովրդի հուժկու հակազդեցությանը:

            Վերջին տարիներին ու նաև այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս հրապարակայնորեն պահանջել են բանակցող կողմերից □նախապատրաստել□ հանրային կարծիքը իրենց երկրներում: Բազմաթիվ բարձրաստիճան պետական պաշտոնյաներ պատրաստակամորեն և հետևողականորեն շարունակում են կատարել այդ հանձնարարությունը: Թերի տեղեկատվությամբ և կամայական մեկնաբանություններով նրանք փորձում են ապակողմնորոշել մեր ժողովրդին:

            Բանակցությունների գաղտնի ձևաչափը հնարավորություն չի տալիս հանրությանը, և հատկապես Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, ամբողջական տեղեկատվություն ունենալ բանակցությունների ընթացքում քննարկվող, համաձայնեցված և վիճելի հարցերի, ինչպես նաև կողմերի դիրքորոշումների մասին, և համապատասխան վերաբերմունք արտահայտել դրանց նկատմամբ: Ուստի, պահանջում ենք պաշտոնապես բացահայտել բանակցությունների ընթացքում արդեն համաձայնեցված և դեռևս վիճարկելի կետերի ամբողջ բովանդակությունը և դադարեցնել հայ ժողովրդին մոլորեցնելու փորձերը:

           

 Տես Նաև Lragir.am

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին

 

ԴԻՄՈՒՄ

 

Արդեն 6 ամիս է, ինչ անհեթեթ մեղադրանքներով կալանավորված են □Ազատագրված տարածքների պաշտպանություն□ հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սէֆիլյանը և նրա զինակից Վարդան Մալխասյանը: Նախաքննությունն արդեն ավարտված է և բոլորի համար ակնհայտ է, որ նրանք անմեղ են: Եթե այս գործը մտնի դատարան, ապա դա կլինի Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ամենաամոթալի և առաջին զուտ քաղաքական (քրեական բաղկացուցիչից բոլորովին զուրկ) դատավարությունը:

Այս ամենը հատկապես մտահոգիչ է ազատագրված տարածքները հանձնելու մասին հաճախակի դարձած խոսակցությունների, ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունների, ՀՀ պաշտոնյաների համարժեք արձագանքի բացակայության, և ընդհակառակը, երկրի նարսում հանրային կարծիքը մշակման ենթարկելու ամոթալի փորձերի համատեքստում: Իսկ եթե իրականություն դառնան նաև Ժ.Սէֆիլյանի հավանական արտաքսման մասին խոսակցությունները, ապա դա ուղղակիորեն կնշանակի, որ ՀՀ իշխանությունները նախապատրաստվում են արդեն գործնականում տարածքյաին զիջումներ իրականացնել և դրանից առաջ փորձում են վերացնել հնարավոր բոլոր խոչընդոտները:

Խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակում դուք ավելի մեծ պատասխանատվություն եք կրում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների համար: Ուստի տրամաբանական է Ձեզ ուղղել մեր հետևյալ պահանջները.

·   Անմիջապես ազատ արձակել Ժիրայր Սէֆիլյանին և Վարդան Մալխասյանին,

·   Ժիրայր Սէֆիլյանի և Վարդան Մալխասյանի դեմ հարուցված քրեական գործը դատարան չուղարկել և ապագայում ևս բացառել զուտ քաղաքական դատավարությունների կազմակերպումը Հայաստանում,

·   Երաշխավորել, որ Ժիրայր Սէֆիլյանի վերաբերյալ երբևէ չի կայացվի արտաքսման որոշում,

·   ՀՀ քաղաքացիություն շնորհել (միջնորդել ՀՀ նախագահի առջև) Ժիրայր Սէֆիլյանին:


Տես Նաև Lragir.am











This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work