Ստեղծվել է Ժիրայր Սեֆիլյանի և Վարդան Մալխասյանի ձերբակալության    իրական պատճառները հետաքննող պատգամավորական խումբ: 

Հայտարարություն 

“Հայ կամավորականների համախմբման” հավաքում իրենց արտասանած ելույթների համար ժիրայր Սեֆիլյանի և Վարդան Մալխասյանի ձերբակալությունը ծնում է բազմաթիվ հարցականներ:

Հատուկ մտահոգության պատճառ են հանդիսանում ԱԱԾ մեկնաբանությունները և ձևակերպումները, որոնցով փորձ է արվում իշխող վարչակարգի դեմ հնչած արտահայտությունները ներկայացնել որպես սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու կոչեր:

Հաշվի առնելով ժ.Սեֆիլյանի և Վ.Մալխասյանի քաղաքացիական դիրքորոշումները առաջնահերթ կարևորություն ներկայացնող արտաքին և ներքին քաղաքական խնդիրների վերաբերյալ` նախընտրական շրջանում, ինչպես նաև  Ղարաբաղյան կարգավորման համատեքստում, նրանց ձերբակալությունը վեր է ածվում ազգային անվտանգության հարցի:

Լրացուցիչ մտահոգության պատճառ է հանդիսանում Ժ.Սեֆիլյանի կալանավորման կապը քաղաքացիություն ստանալու մասին նրա երկու դիմումների մերժման փաստի հետ:

Պատգամավորական խմբի նպատակն է. բազմակողմանիորեն ուսումնասիրել խնդիրը, պարզաբանումներ ստանալ համապատասխան մարմիններից, բացահայտել ձերբակալությունների իրական պատճառները և ներկայացնել դրանք հանրությանը:

Խումբը բաց է այլ պատգամավորների անդամակցության համար: 

Մանուկ Գասպարյան

Արամ Գ. Սարգսյան

Գրիգոր Հարությունյան

Ստեփան Զաքարյան

Հմայակ Հովհաննիսյան

Էդմունդ Ծատուրյան 

28.12.06թ.

















This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work