“Հայ Կամավորականների Համախմբման” Կոչ-հայտարարություն

Հայրենակիցներ,

Վերարտադրվել փորձող հակաժողովրդական վարչախումբը, շատ լավ իմանալով, որ այս անգամ էլ ընտրողները մերժելու են իրեն, ի սկզբանե ապավինել էր բացառապես անօրինական միջոցներին՝ ընտրակաշառք, թվանկարչություն, հարկադրանքի տարբեր ձևեր: Որպեսզի հրապարակվելիք արդյունքները տրամաբանական թվան` մարդկանց ստիպողաբար, տասնյակ և հարյուր հազարներով անդամագրում էին կուսակցություններին ու հետո էլ, դարձյալ ստիպողաբար, քշում համերգ-հանրահավաքների:

Միանգամայն արդրացված է, որ կեղծված ընտրություններին պետք է հաջորդի զանգվածային ընդվզումը: Կավարտվեն դրանք ժողովրդի հաղթանակով և արդարության վերականգնումով, թե կճնշվեն պատժիչ գործողությունների արդյունքում, ինչպես 2004թ ապրիլ 12-ին՝ կախված է այն բանից, թե որքանով միակամ և հետևողական կլինեն ընդդիմադիր առաջնորդները և որքանով նրանց շուրջ համախմբված կլինի ժողովուրդը:

Մենք քաղաքացիական պարտքի կոչ ենք ուղղում մեր հայրենակիցներին: Համախմբվենք ընդդիմության շուրջ, բազմահազար ներկայությամբ և վճռական կեցվածքով թույլ չտանք, որ հերթական անգամ ոտնահարվի ժողովրդի կամքը: 

         “Հայ Կամավորականների Համախմբում” 

            13 մայիսի 2007














This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work