ՀՀ մարդու իրավունքների պաշտպան պարոն Ա. Հարությունյանին

ՀՀ գլխավոր դատախազ պարոն Ա. Հովսեփյանին

ՀՀ արդարադատության նախարար պարոն Գ. Դանիելյանին

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում

հասարակական դիտորդական խմբի ղեկավար պարոն Մ. Բաղդասարյանին

ՀՀ ԱՆ □Երևան-Կենտրոն□ քրեակատարողական հիմնարկի պետ Հ.Խլղաթյանին

 

Թիվ 1-184 (58211806) քրեական գործով մեղադրյալներ

Ժիրայր Սէֆիլյանի և Վարդան Մալխասյանի պաշտպաններ

Ա. Զաքարյանից, Վ. Գրիգորյանից և Մ. Շուշանյանից

 

Հարգելի պարոնայք.

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող թիվ 1-184 (58211806) քրեական գործով մեղադրյալներ Ժիրայր Սէֆիլյանին և Վարդան Մալխասյանին կալանքի տակ պահելու ժամկետը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (դատավորներ Կարախանյան և Ավետիսյան) 04/04/2007թ.-ի որոշումներով երկարացվել էր մինչեւ 10/06/2007թ.-ը: Դրանից հետո մեր պաշտպանյալներին կալանքի տակ պահելու վերաբերյալ որեւէ դատական ակտ չի կայացվել, սակայն նրանք առ այսօր ապօրինաբար շարունակվում են պահվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Երեւան-Կենտրոն□ քրեակատարողական հիմնարկում, այն դեպքում երբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 141 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը պարտավորեցնում է կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին անհապաղ ազատ արձակել առանց դատարանի համապատասխան որոշման կալանավորված, ինչպես նաև դատարանի որոշմամբ կալանքի տակ պահելու սահմանված ժամկետը լրացած անձանց:

Հաշվի առնելով, որ դատարանի սահմանված ժամկետը լրանալուց հետո Ժիրայր Սէֆիլյանը և Վարդան Մալխասյանը շարունակվում են ապօրինաբար պահվել անազատության մեջ, պահանջում ենք ձեռնարկել բոլոր միջոցները՝ մեր պաշտպանյալներին անհապաղ կալանքից ազատելու ուղղությամբ:

           

12/06/2007թ.

 














This site is © Copyright Azadakrum, All Rights Reserved.
OOPS! You forgot to upload swfobject.js ! You must upload this file for your calendar to work