«Դուք Այս Երկրում Գործ Չունեք, Պարոնայք»
Ժիրայր Սեֆիլյանն առաջարկում է շարունակել 2008-ի մարտի 2-ի կիսատ թողած գործը
Առավօտ 02/07/09
Հայ ազգային կոնգրեսի ձեւավորման եւ գործունեության ողջ ընթացքում Կոնգրեսի մաս կազմող «Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մշտապես էլ հայտարարել է, որ ՀԱԿ-ի մարտավարությունն իրենց չի գոհացնում: ավելին
Արցախյան Ազատագրական Պատերազմի Մասնակից Քաղբանտարկյալ Ազատամարտիկների Հայտարարությունը

Հունիսի 24-ին ԵԽԽՎ լիագումար նիստում ընդունվեց Հայաստանի վերաբերյալ հերթական բանաձևը:
Մինչ այդ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը և պատվիրակության իշխանամետ անդամները փորձել են ուղղումներ մտցնել այդ բանաձևի մեջ: Շտկումների նպատակն է եղել վերջնակակապես կոծկել 2008թ. մարտի մեկին իշխանությունների, նրա նախկին և ներկա ղեկավարներ, ՀՀ Նախագահի պաշտոնը զբաղեցրած Քոչարյանի և ներկայումս այդ պաշտոնը բռնազավթած Սերժիկ Սարգսյանի կողմից հայ ժողովրդի նկատմամբ կատարած ոճիրը: ավելին
«Հույսը միայն ժողովրդական ճնշման վրա է»
26/6/09 iravunk de facto

«Հարկավոր Է Նոր Մարտավարություն Որդեգրել»
«Նախ և առաջ ընտրություն չի եղել». վերջին հանրահավաքում հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչից հետո, թվում էր` ընդդիմությունը կհամախմբի ընտրությունների արդյունքից դժգոհողներին ու ակտիվ գործողությունների կանցնի։ Սակայն կոնգրեսի առաջնորդը որոշեց շուրջ երկու ամիս «թայմաուտ» վերցնել։ Որքա՞ն էր նպատակահարմար նման մարտավարություն ընտրելը, հարցրինք «Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատար, ՀԱԿ-ի ներկայացուցիչ ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻՆ։ ավելին
«Ժողովրդական մեծ ալիք բարձրացնելով` սրբել, տանել այս ռեժիմը»
26/06/09 jamanak

Նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ մաս կազմող «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը հայտարարված համաներումն ամենեւին չի դիտում որպես միջոց, որով իբր իշխանությունները մտադիր են թոթափել երկրում առկա լարվածությունը: Այլ` ճարահատյալ քայլ, որով, ըստ նրա, փորձեցին հերթական անգամ թոզ փչել եվրոպացիների աչքերին, որպեսզի գոնե մի քիչ մեղմեն իրենց նկատմամբ վերաբերմունքն ու պատժամիջոցներ չկիրառեն: ավելին
«Քառակուսի» մտածելակերպով «հայրենասերներն» ու Զ.Փոստանջյանը
Jamanak 26/06/09

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին ընդունված թվով 4-րդ 1677 բանաձեւում նշվել է, որ նախորդ երեք բանաձեւերում արտացոլված պահանջներն ու առաջարկներն «ամբողջությամբ մնում են ուժի մեջ», եւ որ մոնիտորինգի կոմիտեն հետեւելու է այդ բանաձեւերի պահանջների կատարման ընթացքին: ավելին
Ինչից Փրկվեց Սահակաշվիլին
lragir.am 26/06/09

Չգիտեմ Դաշնակցությունն ինչպես, բայց Կիրո Մանոյանը թերեւս այլեւս “մկրտված” ընդդիմադիր է, քանի որ արժանացել է կարմիր բերետավորների բազկին: Այդ բանն ինչպես հայտնի է տեղի ունեցավ հունիսի 25-ին, Արմենիա Մարիոտ հյուրանոցի մերձակայքում, որտեղ բախվեցին Ջավախքի պաշտպանության մարտիկներն ու կարմիր բերետավորները: Բերետավորները նրանց թույլ չտվեցին ցույց անել հյուրանոցի դիմաց, ուր հանգրվանել էր Հայաստան այցելած Միխայիլ Սահակաշվիլին: ավելին
Հայտարարություն
ՀՀ իրավապահ մարմինները հետախուզում են հայտարարել Գուրգեն Շիրինյանցին:

Իրագործելով Ջավախքը հայաթափելու պետական ծրագիր, Վրաստանի իշխանությունները 2008 թվականին ձերբակալեցին “Միասնական Ջավախք” կազմակերպության ղեկավարներից Վահագն Չախալյանին և ապօրինի մեղադրանքով դատապարտեցին տաս, իսկ Գուրգեն Շիրինյանցին հեռակա` տասնյոթ տարվա ազատազրկման: ավելին
«ՄԵՆՔ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԿՏՐՈՒԿ ՔԱՅԼԵՐԻ ԴԻՄԵԼ, ՈՐ ԵՂԱԾԸ ՉԽԱԹԱՐՎԻ»
e-channel 19/06/09

Հարցազրույց
«Հայ
կամավորականների
համախմբման
ազգային քաղաքական
նախաձեռնության»
համակարգող
Ժիրայր Սեֆիլյանի
հետ
«Ասում են`
մտածում են,
իրենց
պլատֆորմն են
մշակում:
Մեր երկրի
վիճակը
այնքան լուրջ
է,
որ այս
իրավիճակում
այսպիսի
դանդաղկոտություն
ցուցաբերելը
թիթիզություն է:
Հիշել,
թե`
ես քեզ
սա ասացի,
դու սա
ասացիր:
Սա անլուրջ
մոտեցում է»:
ավելին
Կրկին Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակման և Կարսի պայմանագրի հետևանքների հնարավոր ճանաչման մասին
4 մայիսի 2009թ.

Վերջին շրջանում թուրքական լրատվամիջոցները հետևողականորեն լուրեր են տարածում Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Կարսի պայմանագրի ճանաչման կամ նախկին սովետա-թուրքական սահմանի հայաստանյան հատվածը որպես հայ-թուրքական սահման ճանաչելու վերաբերյալ: Ներկայումս Ախուրյան և Արաքս գետերով անցնող բաժանարար գիծը չունի հայ-թուրքական պետական սահմանի կարգավիճակ, քանի որ չկա դրա վերաբերյալ որևէ օրինականորեն ուժի մեջ մտած և գործող միջազգային պայմանագիր: ավելին
Արցախյան շարժումը հոգեւոր-աստվածաբանական տեսանկյունից
Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆ
Ստեփանակերտ

Աստվածաշնչից
հայտնի
է՝ ,Ձայն բազմաց, ձայն
Աստծոե արտահայտությունը: Շարժման առաջին իսկ օրվանից
հազարավոր
մարդիկ հրապարակում հավաքված պահանջում էին Արցախի վերամիավորումը Մայր
Հայաստանին,
այսինքն՝ խաթարված արդարության, ճշմարտության վերականգնում:
ավելին
Իմ երազած Հայաստանն այս Հայաստանը չէ
Ժիրայր
ՍԷՖԻԼՅԱՆ
Երեւան
11/06/09
-Պատերազմի
վերջին
ամիսներին՝
մինչեւ
հրադադարը,
շատ
ակտիվ
պատերազմական
գործողություններ
էին
ընթանում.
գրեթե
օր
չկար,
որ
ռազմաճակատով
մեկ
որեւէ
տեղ
գործողություն
չլիներ:
Կամ
մենք
էինք
հարձակվում,
կամ
հակառակորդը:
Շատ
թեժ
օրեր
էին,
եւ
զոհերի
ամենամեծ
կորուստը
երեւի
վերջին
այդ
3-4
ամիսներին
եղավ՝
հիմնականում
հարավ-արեւելյան
հատվածում:
Կարելի
է
ասել,
որ
մեր
զորքը
բավական
հյուծված
էր,
հոգնած
էր,
սակայն,
հակառակորդի
հետ
համեմատած,
մենք
ի
վիճակի
էինք
շարունակել:
ավելին
Իրական միասնությունն այսօր հայրենիքի փրկության գաղափարի շուրջ կարող է ձեւավորվել
Գեղամ
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Ստեփանակերտ
11/06/09
Խոսելով
հետպատերազմյան
15 տարիների
մասին,
ես
միշտ
մտաբերում
եմ
մի
դրվագ
պատերազմական
տարիներից՝
ԼՂՀ
առաջին
գումարման
Գերագույն
խորհրդի
նախագահ
Արթուր
Մկրտչյանը
ցուրտ
ձմռանն
իր
աշխատասենյակում
իր
իսկ
ձեռքերով
վառում
է
փայտե
վառարանը,
ձեռքերն
իրար
շփում
ու
կուչ
եկած
զննում
սեղանին
դրված
փաստաթղթերը:
Պատկերն
այս
խորհրդանշում
է
այն
ծանր
պայմանները,
որոնցում
աշխատում
էր
նորանկախ
երկրի
առաջին
ղեկավարությունը:
Այդ
ծանրագույն
պայմաններում
Արթուրը
եւ
ընկերները
կարողացան
ահագին
բան
անել:ավելին
Բոլորին պետք է մաքրվելու հնարավորություն տալ. այդ թվում` ՀՅԴ-ին
Ժամանակ 05/06/09

Երեւանի ավագանու ընտրություններից առաջ հրավիրված ասուլիսում Հայ Ազգային Կոնգրեսի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր ՀԱԿ-ի մշակած մարտավարական մի քանի դրույթների մասին, որոնք պետք է կիրառվեին ընտրությունների օրը` «թվանկարչությունը» կանխելու եւ ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար: ավելին
hetq 03/06/09

«Առանց ԼՂՀ մասնակցության ստորագրված ցանկացած փաստաթուղթ ոչնչություն է` անկախ այն բանից, թե ով է դրա տակ ստորագրում: Առանց իր համաձայնության ու մասնակցության կայացված որոշումը Ղարաբաղի ժողովուրդը չի ընդունելու: ավելին
Սփյուռքը նույնքան պատասխանատու է, որքան Սարգսյանը
Հատվածներ Լեվոն Տեր Պետրոսյանի ելույթից
29 Մայիս 2009

Սփյուռքի ազգային ջոջերը, որոնք մեկ տարի առաջ անվերապահորեն պաշտպանում էին Սերժ Սարգսյանին, այսօր հայհոյում են նրան, ամենեւին չգիտակցելով իրենց սեփական մեղքը։ Նրանք բացարձակապես չեն անդրադառնում, որ նպաստելով Հայաստանում ոչ-լեգիտիմ իշխանության ձեւավորմանը իրենց իսկ ձեռքով հարթեցին արտաքին քաղաքականության ոլորտում զիջումների գնալու Սերժ Սարգսյանի ճանապարհը։ Այնպես որ, Ցեղասպանության ճանաչման գործընթացի վիժեցման եւ Ղարաբաղին սպառնացող վտանգավոր զարգացումների համար, նրանք նույնքան պատասխանատու են, որքան Սարգսյանը։ ավելին
Հաղորդագրություն
Դիմում ԼՂՀ քաղաքացիություն ստանալու խնդրանքով:

Մայիսի 25-ին “Հայ կամավորականների համախմբում” ազգային քաղաքական նախաձեռնության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը դիմել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանին ԼՂՀ քաղաքացիություն ստանալու խնդրանքով:Դիմումի մեջ մասնավորապես նշվում է.§Հաշվի առնելով այն իրողությունը, որ Հայաստանի հանրապետության քաղաքացի դառնալու իմ դիմումը հայտնի պատճառով մերժվում է, և առկա են անհաղթահարելի խոչընդոտներ, ուստի դիմում եմ Ձեզ ստանալու ԼՂՀ քաղաքացիություն¦:
“Ժիրայր Սէֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտե”
25.05.09թ. Երևան
Ժիրայր Սֆիլյան. «Վրացիների հախից կգանք»
Միտք 22/05/09 թ.

ՀՀ-ում տիրող նախընտրական տրամադրությունը և Վրաստանի ներքաղաքական լարված իրավիճակն ու Ջավախքյան հիմնախնդիրը հաշվի առնելով` «Միտք» վերլուծական կենտրոնը հարցեր է ուղղել Արցախյան ազատամարտի մասնակից, հասարակական-քաղաքական գործիչ Ժիրայր Սֆիլյանին` նրա տեսակետերին ծանոթանալու նպատակով; ավելին
Պարտության Պատասխանատուն Կլինի Առաջին Նախագահը
Առավոտ 9/05/09
Կարծում է արցախյան պատերազմի կամավորական մասնակից, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» եւ «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունների անդամ Արմեն Եղյանը:
- Թուրքիան ու թրքությունն ընդհանրապես իր ապագան պատկերացրել եւ պատկերացնում է հայության իսպառ վերացման, իսկ դրա անհնարինության դեպքում՝ նրա ծայրահեղ թուլացման եւ հենց իր լիակատար ենթակայության պայմաններում:ավելին
Բաց Նամակ Տիար Շարլ Ազնավուրին
22/05/09

Մեծարգո ու սիրելի Maestro.
Դիմում ենք Ձեզ, որպես աշխարհասփյուռ հայ ազգի խորհրդանիշ հանդիսացող արվեստագետի և որպես Հայաստանի Հանրապետության լիազոր դեսպանի:
Հայցում ենք Ձեր միջամտությունը Արցախյան Ազատամարտի հերոս, “Մարտական Խաչ” 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի Հայաստանից արտաքսումը կանխելուն: ավելին
Ազգային Պետության Ծնունդը
natnews 11/05/09
Տիգրան Սարգսյանի «Պետության վախճանը» հոդվածի քննադատություն և մեկնաբանություն:

Մեկ տարի առաջ` վարչապետ նշանակվելու նախօրյակին, Տիգրան Սարգսյանը հանդես եկավ իր հերթական աշխարհայացքային հոդվածով: Այն բավարար ուշադրության չարժանացավ գլխավորապես այն պատճառով, որ հանրությունը հոդվածի հեղինակին և պետության վարչապետին շարունակում է քաղաքական կամակատար, ժամանակավոր և երկրորդական դերակատար համարել: ավելին
Սերժ Սարգսյանի ստեփանակերտյան հանդիպումը ոչ մի արդյունք չի տվել՝ փարատելու կասկածները, որ ինքը դավաճանական ընթացքի մեջ է։
7 or.am 14/05/09

եթե Տեր-Պետրոսյանը սխալվի ազգային ծրագրերում, մեր ժողովուրդը կգնա այլ մադկանց հետևից, որպեսզի կանխի այդ դավաճանական ընթացքը։ ավելին
Սերժ Սարգսյանի ստեփանակերտյան հանդիպումը լարված է անցել
tert 14/05/09
"Իմ տեղեկություններով Սերժ Սարգսյանի ստեփանակերտյան հանդիպումը շատ լարված է անցել և ոչ մի արդյունք չի տվել փարատելու կասկածները, որ ինքը դավաճանական ընթացքի մեջ է։ Սակայն այս պահին այնտեղ (Ղարաբաղում նկատի ունի–հեղ.) շարունակում են այն կարծիքի մնալ, որ Սերժը դավաճանական ընթացքի մեջ է, սակայն չեն կատարում համապատասխան քայլեր այս պահին։ Բայց ես համոզված եմ, որ եկող օրերին լինելու է" ավելին
Հասնենք Սասուն, մտնենք Վան
168 08/05/09

,ՀԱԿ-ը, բացառությամբ իր մասը կազմող մի կազմակերպության, կողմ է հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը եւ պատրաստ է այդ հարցում աջակցել ՀՀ իշխանությունների ձեռնարկած բոլոր դրական քայլերինե,- Հայ Ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքում հայտարարել էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Դրանից անմիջապես հետո միանգամից այդ ,կասկածյալըե դարձավ Ժիրայր Սէֆիլյանը` իր գլխավորած ,Հայ կամավորների համախմբում ազգային նախաձեռնությունե կազմակերպությամբ: ավելին
Արձագանք Ի Հավատի Կոչի
Իրավունքը de facto
Մեծ հետաքրքրությամբ կարդացի հարգարժան ՎԱՐԴԱՆ ԳՐԻՉԵՆՑԻ «Կոռումպացում. համաշխարհային և հայկական» («Իրավունքը de facto», թիվ 26) հրապարակումը, մի քիչ էլ զարմացած` քիչ թե շատ ծանոթ լինելով նրա զուսպ արտահայտություններով գրելաոճին։ Նրա գրչեմտրակը այս անգամ անխնա ու ցավոտ խարազանում էր մեր «հեռուստամաֆիոզներին», ովքեր մեր ազգի հոգևոր դաշտը հերկելով` այնտեղ միայն թունավոր որոմ են ցանում, մաքուր հավատքի ցորենահատի փոխարեն։ Մինչդեռ բոլորս էլ լավ գիտե